20:57 04.11.2020
Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
20:53 04.11.2020
Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ավարտվեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։ Արտակ Բեգլարյանը հրաշք գործ արեց՝ ներկայացնելով բոլոր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։ Մանրամասները շուտով՝ Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ»,- գրել է դեսպանը։
20:05 04.11.2020
Այսօր տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Այս համատեքստում Մնացականյանն ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին: Մանրամասները՝ տեսանյութում․
18:49 04.11.2020
Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ […]
18:25 04.11.2020
ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է որ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ […]
17:30 04.11.2020
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ […]
17:23 04.11.2020
«Քիչ առաջ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը […]
17:12 04.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, […]
17:06 04.11.2020
«Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ: Grazie Grazie»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքի ավագանին ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել Իտալիայի ազգային իշխանություններին Արցախի Հանրապետության ճանաչման համար, Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Պալերմոյի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել […]
16:34 04.11.2020
«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ «Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի […]
16:24 04.11.2020
Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները. Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
16:21 04.11.2020
Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից։ «Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են»,- ասված է ՊԲ-ի հաղորդագրության մեջ:
15:48 04.11.2020
Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանին ուղղված իր շնորհակալական նամակում Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լեոնարդ Ակիրիլոաեյը նաև իր սատարումն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտափույթ կերպով և բարենպաստ ձևով կկարգավորվի: Այս մասին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։
14:36 04.11.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է ներկայացրել գիշերը հրթիռակոծված Ստեփանակերտից։
14:12 04.11.2020
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից, ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս […]
14:04 04.11.2020
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։ Այս մասին հաղորդում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։ Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որը, ըստ նրա, դուրս […]
13:18 04.11.2020
Անցած գիշեր ինտենսիվ կերպով թիրախավորվել են Շուշիի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով կան վիրավորներ ու մեծ ծավալի ավերածություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ թշնամին թիրախավորել է նաև Մարտունին, մի շարք գյուղեր, որտեղ ևս ավերածություններ են եղել: «Երեկ Ստեփանակերտը թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ […]
12:59 04.11.2020
Ադրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ, հայտնում է Wargonzo-ի Telegram-ալիքը։ «Որպես Ստամբուլում Wargonzo- ի աղբյուրներից ստացված տեղեկատվության շարունակություն՝ մեզ ասում են հետևյալը. Բաքվի գեներալիտետը, թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում է ապստամբություն սկսել կառույցի ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատի իրենց մարդկանց իրականում ղեկավարում […]
12:22 04.11.2020
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Առաջնագծից ու Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում։ Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից՝ ՀՀ […]
11:34 04.11.2020
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոյեմբերի 3-ից կրկին Արցախում եմ, իսկ սեպտեմբերի 27-ից «բացակայել» եմ ընդամենը 17 օր (14-ը կարանտինում եմ եղել): Արդյո՞ք երկու շաբաթվա բացակայությունից հետո այլ էի պատկերացնում տեսնել Արցախը։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ այո։ Բայց նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ։ Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց […]
11:14 04.11.2020
Ամերիկահայերը բողոքի հերթական ակցիան են անցկացրել BGR Group լոբբիստական ընկերության գրասենյակի դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։ Ցուցարարները կոչ են արել ընկերությանը դադարել քողարկել նավթադոլարներով հարստացած բռնապետական ռեժիմի պատերազմական հանցագործություններն արցախահայության դեմ։
10:47 04.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի […]
10:41 04.11.2020
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» (Unidas Podemos) կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն, ով իսպանական պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, թվիթերյան իր էջում գրում է․ «Հակամարտության հետևանքով կան Արցախի տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիներ, ովքեր դարձել են փախստականներ։ Մենք հանդիպել ենք այդ ընտանիքների հետ, որոնք միջազգային հանրությանը խնդրում են աշխատել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը և մարդու […]
09:50 04.11.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։