09:33 04.11.2020
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է […]
08:56 04.11.2020
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հանուն Արցախի Պրահայի հայ վարսահարդարները 8 օրում հավաքել են 620 հազար կրոն։
00:54 04.11.2020
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և […]
00:11 04.11.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ. «Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների […]
23:08 03.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակել քիչ առաջ հրթիռակոծված Շուշիից։ Լուսանկարիչ՝ Դավիթ Ղահրամանյան
22:57 03.11.2020
«Երբ մեզ թվում է, որ հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ միաժամանակ նույնը մտածում, ու եթե մի փոքր էլ դիմանանք, մի փոքր ջանք էլ դնենք, հաղթելու ենք», – այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցչին հարց է ուղղվել Ադբեջանի նախագահի […]
22:49 03.11.2020
Ֆրանսիացի լուսանկարիչ Ադրիեն Վոտիեն մեկ ամիս անցկացրել է Արցախում՝ փաստագրելով Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։ Նա այդ լուսանկարները կիսել է VICE News-ի հետ։ Լուսանկարներին կից հոդվածում լրատվամիջոցը գրում է, որ օդային հրետակոծությունից և գլխավերևում անդադար թռչող ԱԹՍ-ներից մարդիկ պաշտպանվում են գետնի տակ գտնվող ապաստարաններում, մյուսներն էլ փախել են Երևան։ Լրատվամիջոցը ներկայացնում է Վոտիեի՝ Արցախից ուղարկած լուսանկարներից […]
22:44 03.11.2020
Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին այսօր հեռուստատեսային ելույթում ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին։ «Միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին, հակառակ դեպքում, եթե նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»,- ասել է Խամենեին:
22:32 03.11.2020
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին տեղեկացրին ԱԻՊԾ-ից։ «Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»:
22:17 03.11.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել բոլոր ուղղություններով. «Այսօր հրապարակվեցին նաև Թաղավարդ գյուղի ուղղությամբ դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը և ֆոտոապացույցները: Քարտեզի վրա երևում են գյուղերը, գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում այսօր դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են: Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ստորաբաժանումները զրահատեխնիկայի, […]
22:06 03.11.2020
Էկոցիդ. այսպես է կոչվում բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելու, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելու, ընդհանրապես էկոլոգիական աղետ առաջացնելու երևույթը: Մասնագետները պնդում են, որ այն, ինչն հիմա կատարվում է Արցախում, նաև էկոցիդի դրսևորում է՝ էկոհամակարգի բնաջնջում քիմիական նյութերով: Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 03.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ «Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից […]
21:45 03.11.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունը Ֆրանսիայում և Ավստրիայում իրականացված ահաբեկչական ակտերի կապակցությամբ․ «Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին և համերաշխություն հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով սպառնում […]
21:39 03.11.2020
Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։ «Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու […]
21:34 03.11.2020
Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։ Նախնական տվյալներով՝ Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:
21:28 03.11.2020
Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Լուսակարիչ`Դավիթ Ղահրամանյան
21:15 03.11.2020
«Սա սովորական պատերազմ չէ․ այստեղ 2-րդ ցեղասպանության ռիսկ կա»․ այս ամենն արձանագրել են եվրոպական 11 երկրներից Հայաստան ժամանած պատգամավորները, լրագրողներն ու երիտասարդները։ Պատվիրակությունը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ։ Հյուրերն արդեն հասցրել են լսել Հայաստան եկած արցախցիների գլխով անցածը և պատրաստվում են վաղն էլ մեկնել Արցախ ու անձամբ տեսնել այդ ամենը։ Այցի […]
20:41 03.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև: The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև […]
20:33 03.11.2020
«Այնտեղ ծանր հումանիտար իրավիճակ է: Ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իրավապաշտպան կառույցները հայտնում են Արցախում հազարավոր վիրավորների, սպանված բազմաթիվ խաղաղ բնակիչների մասին»: Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մեկնաբանել է S.I.R.-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո: «Կցանկանայի վերահաստատել սրտագին կոչս հակամարտության […]
20:22 03.11.2020
ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն՝ այսօր աշխատանքից ազատվել են․ ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, […]
20:13 03.11.2020
Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
19:23 03.11.2020
Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ՝ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի […]
19:04 03.11.2020
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված Շուշիի այսօրվա հրետակոծության հետևանքները՝ լուսանկարներով։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։
18:53 03.11.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա: Ֆեյսբուքյան […]
18:45 03.11.2020
Ռուսաստանը կոչ է անում արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվն արդեն մոտենում է 2 հազարի: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ «Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից […]