TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

Թշնամական ուժերի ոչնչացումը հյուսիսային ճակատում

18:16 03.11.2020

Հյուսիսային ճակատում թշնամական ուժերի ոչնչացման մասին Bars Media-ն հերթական տեսանյութն է ներկայացրել։  

̰
Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ

18:00 03.11.2020

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, հրթիռակոծել Շահումյանի շրջանը։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

̰
Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ

17:50 03.11.2020

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի  6-ի որոշումը չկատարելը:  «Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային […]

̰
Արցախի ԱԺ աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցները, որոնք ամոթալի պահվածք են դրսևորել

17:43 03.11.2020

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների վերաբերյալ և, ըստ այդմ, վերջիններիս աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարկ ենք համարում հայտարարել, որ Արցախի խորհրդարանն իր պատրաստակամությունն է […]

̰
Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի

17:30 03.11.2020

Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի: «Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա»։ Բանաձևում մասնավորապես նշված է․ Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: […]

̰
Ինչո՞ւ թիրախավորվեց հենց Դավիթ Բեկ համայնքը

17:14 03.11.2020

Հակառակորդը վերջին շրջանում պատահական չի թիրախավորում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքը. «Դավիթ Բեկում մեծ ջրամբար կա, որից սնվում է ամբողջ շրջանը: Քանի անգամ հարձակվեցին Արծվանիկի վրա: Արծվանիկինը տարածքի ամենամեծ պոչամբարն է՝ թունավոր պոչերով, թունավոր թափոններով: Եթե հանկարծ այս պոչամբարը վնասվի… բա Թեղուտի պոչամբարը, դա էլ սահմանին մոտ է»,- ասել է Ինգա Զառաֆյանը՝ անդրադառնալով այն փաստին, […]

̰
Շատ երկարատև ազդեցություն ունեցող զենք են կիրառել. բնապահպանի ահազանգը

17:07 03.11.2020

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա կիրառվում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս զինատեսակի օգտագործումը, այն էլ նման պայմաններով, արգելված է միջազգային իրավունքով: «Շատ երկարատև ազդեցություն ունեցող զենք են կիրառել: Նույնիսկ այս հրդեհով չի ավարտվելու, այն ինքնահրդեհվելու հատկություն ունի. մինչև 3000 աստիճան […]

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

16:42 03.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։  

̰
Արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք. ՀՀ ՊՆ խոսնակ

16:35 03.11.2020

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

̰
Քարվաճառի ուղղությամբ օգտագործելով ծխային արկեր՝ հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում զոհված իր զինծառայողների դիերը. ՊԲ

16:29 03.11.2020

Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում զոհված իր զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում […]

̰
Հանրային խորհրդի գործընկերները պարբերաբար ծանուցվում են արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակի մասին

16:20 03.11.2020

ՀՀ Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ քարտուղարությունը պարբերաբար նամակներ է ուղղում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման հաստատությունների միջազգային ասոցիացիային՝ ներկայացնելով իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում և շեշտադրելով այն կարևոր դրույթները, որ անհրաժեշտ է շրջանառել օբյեկտիվ և անաչառ տեղեկատվությունը միջազգային հանրությանը հասանելի դարձնելու համար:  «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման հաստատությունների միջազգային ասոցիացիային […]

̰
Արցախցի կանայք՝ Արցախի համար. ՀՀ կառավարության տեսանյութը

16:11 03.11.2020

Արցախցի կանայք Օշականի մշակույթի կենտրոնում կտորե էկոպայուսակներ են կարում:  

̰
Մեր երրորդ ուղղաթիռը պատրաստ է. առողջապահության նախարարի խորհրդական

16:03 03.11.2020

Մեր երրորդ ուղղաթիռը պատրաստ է!!! Այս օրերին, երբ ամեն վայրկյանը կարևոր է վիրավոր զինվորների կյանքի համար, սանավիացիան համալրեցինք ևս մեկ ուղղաթիռով: Այս մասին գրառում է արել առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

̰
Իրականացվել է Վնուկովո-Երևան ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը

16:00 03.11.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում են, որ առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: «Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին «Atlantis European Airways» ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել […]

̰ ̰
ԱՀ նախագահն արձագանքել է քաղաքացու բաց նամակին

15:53 03.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է քաղաքացու բաց նամակին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, […]

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների մասին

15:47 03.11.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի մշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դրանք են, որ այժմ քննարկվում են, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Առայժմ կան բավականին հստակ մշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում են հենց դրանք»,- ասել է Ռուդենկոն: Նա շեշտել է, որ Մոսկվան հանդես […]

̰ ̰
Արտակ Բեգլարյանն ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահին և Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորի

15:10 03.11.2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային […]

̰
ԱՀ ԱԱԾ տնօրենը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները

14:16 03.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում: Այսօր` նոյեմբերի 3-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները. հրապարակվել է Նախագահի հրամանագիրը: Ինչպես տեղեկացրին […]

̰
ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում

14:13 03.11.2020

Վերջին օրերին տեղի ունեցած և առ այսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա–Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման […]

̰
ԱՀ նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի. Վահրամ Պողոսյան

14:04 03.11.2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինապարտ քաղաքացիների՝ ԱՀ-ից բացակայելու վերաբերյալ բաց նամակին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ […]

̰
Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը, թեկուզ անուղղակի, թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով․ Փաշինյան

13:58 03.11.2020

Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը, թեկուզ անուղղակի, թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրիշ ազգերի և հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք»,- գրել է վարչապետը:

̰
Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում կառավարել այդ էջերը

13:49 03.11.2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը, ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) […]

̰
Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

13:45 03.11.2020

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, […]

̰
Ավստրալահայ ընտանիքը պիցցա է վաճառել և գումարը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

13:25 03.11.2020

Ավստրալահայ ընտանիքը յուրահատուկ տարբերակ է գտել հայրենիքին աջակցելու համար։ Սեփական ռեստորանում պիցցա են վաճառել և 10 հազար դոլար նվիրաբերել համահայկական հիմնադրամին։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին պատմել է ռեստորանի համահիմնադիր Ժիրայր Արիսսյանը։ «Շատ հաջող ստացվեց գաղափարը, մարդիկ սկսեցին գալ։ Հայ մեծահասակները, երիտասարդները, մանուկներն ուզում էին նստել ռեստորանում, պիցցաները գնել։ Մեկը պիցցա էր գնում 20-25 դոլարի, 50 […]

̰
Ադրբեջանի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համակարգից, անհեթեթություն է․ ՊՆ խոսնակ

12:58 03.11.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

̰
Մարտերն Արցախի արևելյան հատվածում շարունակվում են

12:44 03.11.2020

Մարտերն Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

12:42 03.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև. «Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», – երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում […]

̰
Սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը․ Փաշինյան

12:29 03.11.2020

Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ «Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է, և առանց չափազանցության՝ […]

̰
BACK_TO_TOP