18:53 02.11.2020
Ադրբեջանի կողմից Արցախի անտառներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման ապացույցներ է ներկայացրել BarsMediaStudio-ն։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:40 02.11.2020
Արցախցի 100-ավոր կանայք ու երեխաներ այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կմնան դեսպանատան առաջ այնքան, մինչև իրենց հետ հանդիպման գա դեսպան Լին Թրեյսիին։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:14 02.11.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ […]
17:33 02.11.2020
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է»,- ասել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ին: Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ […]
17:07 02.11.2020
«Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բարձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը: Ըստ այդմ՝ վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» […]
16:45 02.11.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է եկել կոչով. «Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է մինչ այսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է […]
16:43 02.11.2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 11 զինծառայողի անուն․ Սարգսյան Արթուր Սարգսի, ծնվ. 1975թ. Յակովլև Դավիթ Արմանի, ծնվ. 2001թ. Շաքարյան Սերգեյ Սլավի, ծնվ. 1974թ. Վիրաբյան Տիգրան Ալբերտի, ծնվ. 1977թ. Միքայելյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Աթանեսյան Արտակ Վոլոդյայի, ծնվ. 1985թ. Ղազարյան Ազատ Վահանի, ծնվ. 2000թ. Ջավախյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ. […]
16:40 02.11.2020
«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Մարտունու շրջանի Ննգի […]
16:30 02.11.2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Twitter-ում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի՝ ահաբեկչության հովանավորներ լինելուն։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են գերեվարել: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,- գրել է նա՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը: #NagornoKarabakh defense forces captured two foreign #terrorist […]
15:53 02.11.2020
Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի կողմից առաջարկված գաղափարը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների ժամանակ»,- հայտարարել է նա: […]
15:35 02.11.2020
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ։
15:25 02.11.2020
Ցուրկովը նշում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ևս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» դիվիզիայի տասնյակ զինյալներ անհետ կորած են Լեռնային Ղարաբաղում։
14:54 02.11.2020
Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում՝ անհանգիստ է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։ ««Գրադ» և «Սմերչ» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս […]
14:36 02.11.2020
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից […]
14:20 02.11.2020
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել: Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից: Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ-ը։ Մանրամասները՝ տեղեկապատկերում:
14:02 02.11.2020
Արցախցի հարյուրավոր կանայք ու երեխաներ կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ են: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Իրինա Սաֆարյանի խոսքերով՝ դեսպանատան առաջ կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց հետ հանդիպման գա հենց ինքը` դեսպանը: Ակցիայի մասնակիցներն այստեղ են ժամը 11-ից: Նրանց պահանջները հստակ են` ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային, և օր առաջ կանգնեցնել պատերազմը: Ցուցարարները հիմա […]
12:52 02.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել […]
12:37 02.11.2020
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Հայաստանում է, աջակցում է հայությանը։ Նա երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։ «Տեսանկարահանումը հաջող է անցել։ «Շատ շուտով. նոր երգ Արցախի հերոսների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ օգտագործելով «Ճանաչիր Արցախը» հեշթեգը։
12:26 02.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի […]
11:42 02.11.2020
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային […]
11:27 02.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի […]
11:19 02.11.2020
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինառիտուն եվրոպացի խորհրդարանականներից և լրագրողներից կազմված խմբի հետ գտնվում է Հայաստանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա թվիթերյան իր էջում տեղեկացրել էր, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։ «Արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է։ Ինչո՞ւ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,- գրել է նա՝ […]