12:13 03.11.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։ ”
12:07 03.11.2020
Այս պահին մշակում ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ծրագիրը պետք է ներառի վերականգնողական, սոցիալական, կրթական և այլ կոմպոնենտներ: «Նախագիծը պատրաստ լինելուն պես կքննարկենք շահագրգիռ կողմերի հետ»,-նշել է Բաթոյանը:
11:41 03.11.2020
Արցախի նախագահի նման՝ սուրճով ու համազգեստով․ ինչպե՞ս փոքրիկ Հարութը նմանակեց Արայիկ Հարությունյանին ու սկսեց դրամահավաք։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:37 03.11.2020
Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ ?Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
10:40 03.11.2020
«Մեր Սրբազանը… »․ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը լուսանկար է հրապարակել Արցախի Թեմի Առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանից։ Լուսանկարը՝ Հրայր Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից։
10:21 03.11.2020
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը: Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր […]
09:26 03.11.2020
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել […]
09:05 03.11.2020
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ։ Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
00:16 03.11.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի կապակցությամբ․ «Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված […]
00:05 03.11.2020
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս ներգրավվել են Արցախի բնակչության դեմ ահաբեկչությական բնույթի՝ մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ […]
23:59 02.11.2020
Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ […]
23:40 02.11.2020
Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
23:11 02.11.2020
«Համարժեք պատասխանն ամեն օր իրականացվում է: Բայց խնդրում եմ, մի մոռացեք՝ հակառակորդը քանակապես մեզանից մեծ է, ունեցած միջոցները մեզանից շատ են, ունի Թուրքիայի լիարժեք աջակցությունը, խփել-ջարդելն ամեն օր կատարվում է, նրանց կրած կորուստներն ամեն օր բազմապատիկ ավելի շատ են մեր կրած կորուստներից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, […]
23:02 02.11.2020
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար […]
22:51 02.11.2020
Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր նշել է, որ ընդհանուր առմամբ՝ այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Իսկ որո՞նք են այդ ուղղությունները։ «Շեխեր-Կարմիր շուկա ուղղությամբ են փորձել, հարավից երկու-երեք ուղղությամբ փոքր խմբերով են փորձել, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին: Ճիշտ է, որոշակի, էսպես ասեմ, որոշիչ […]
22:41 02.11.2020
«Գերիների փոխանակաման մասով կան ոչ միայն ծրագրեր, այլև ամենօրյա աշխատանք: Բայց այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա ցանկություն այդ ուղղությամբ որևէ կոմպրոմիսի կամ, ինչպես ասում են, մարդկային հարաբերությունների գան», – այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք ծրագրեր գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման […]
22:21 02.11.2020
Անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել է լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորը տապալվել են։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեկ վաշտում, մեկ դասակի ուժերի կազմով նախաձեռնված հարձակումները տապալվել և հետ են մղվել, որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում՝ մինչև վերջ, հրետանային կրակով ջախջախվել են»,- ասել է Հովհաննիսյանը: […]
21:59 02.11.2020
Բաչելետը նաև լուրջ մտահոգություն է հայտնել համացանցում հայտնված տեսանյութերի կապակցությամբ, որոնցում արձանագրվում են ռազմական հանցագործություններ։
21:56 02.11.2020
Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է անժառանգ և նվիրում […]
21:19 02.11.2020
Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան […]
20:58 02.11.2020
Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ […]
20:35 02.11.2020
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։ Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև […]
20:30 02.11.2020
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը: Առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ: Այս մասին ասել է ԱՀ ՄԻՊ […]