10:42 02.11.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: […]
08:27 02.11.2020
103-ամյա ամերիկահայ Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին հայտնում է Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ նա ԱՄՆ Բըրբենք քաղաքի բնակչուհի է: Ներկա պահին հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 157,667,138 ԱՄՆ դոլար:
00:51 02.11.2020
Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, այս բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին: Բանաձևն ընդգծելու […]
23:37 01.11.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ. Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի […]
23:33 01.11.2020
Քիչ առաջ Մարտունին ենթարկվել է ռմբակոծության։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ «Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է՝ կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա […]
22:57 01.11.2020
«Հայաստանը և Արցախը փոքր են, բոլորս ունենք մեր ընտանիքի անդամները, որոնք առաջնագծում են, հեշտ է ճշտել՝ այս կամ այն տեղեկությունը՝ մեկ-երկու օրերի ընթացքում»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այս կամ այն քարտեզների հավաստիությանը: Հովհաննիսյանն ասել է, որ հենց այդ ոչ ստույգ քարտեզներ են պատճառ դարձել, որ հայկական կողմը նաև քարտեզներով […]
22:56 01.11.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, […]
22:49 01.11.2020
«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին, Թուրքիայի մասնակցության մասին, թուրքական բանակի բարձրաստիճան և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը՝ ինչ նշանակություն ունեն, ինչ դերակատարություն ունեն»,- ճեպազրույցի ժամանակ այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ դարձյալ հիշեցնելով այն իրողության մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ղեկավարումը փաստացի հանձնված է թուրքական բանակին, գլխավոր շտաբին: Հովհաննիսյանն ասել […]
22:44 01.11.2020
Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր: Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո […]
22:41 01.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԱԾ-ից։
22:40 01.11.2020
Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, որ այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր. հարցն ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին. «Այո, հակառակորդը նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով»,- ասել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք որ սպիտակ ֆոսֆորի կիրառության առաջին կադրերը համացանցում հայտնվեցին երկու օր առաջ: Հակառակորդի այս գործողության համար հայտարարություններ են տարածել […]
22:33 01.11.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է հերթական ահաբեկչի գերեվարման մասին: Ինչպես հայտնի է, Քննչական կոմիտեն հրապարակել է հանցավոր արարքների կատարման կասկածանքով երեկ ձերբակալված Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաննությունից մի հատված: Այսօր հայկական կողմը ևս մեկ ահաբեկչի է ձերբակալել: «Այսօր ցուցադրվեց երկրորդ վարձկան ահաբեկչը, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, […]
22:13 01.11.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հակառակորդը տարբեր ուղղություններով հարձակողական գործողությունները շարունակել է նաև այսօր՝ հիմնականում փոքր խմբերով, հիմնականում օջախային հարձակումներ, տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ: «Ըստ էության՝ բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել՝ չնայած տեղի ունեցած որոշակի մարտական գործողություններին: Այս պահի դրությամբ […]
21:32 01.11.2020
Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը: «Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը […]
20:45 01.11.2020
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ […]
20:39 01.11.2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին»,- նշեց Ամատունին:
20:22 01.11.2020
Այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել Թուրքիայի պատվիրակությունը, որի կազմում են եղել Թուրքիայի արտգործնախարարը և խորհրդարանի նախագահը։
20:09 01.11.2020
Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով դիտավորյալ թիրախավորել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ մեքենան, որը Ասկերան քաղաքից խմելու ջուր էր տեղափոխում հարևան համայնքների խաղաղ բնակչությանը: Անձնակազմը չի տուժել: «Ադրբեջանը շարունակում է նպատակային կերպով թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և մարմիններին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:
20:05 01.11.2020
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը: «Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
19:47 01.11.2020
Քննչական կոմիտեն հրապարակել է հանցավոր արարքների կատարման կասկածանքով երեկ ձերբակալված Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաննությունից մի հատված: Այսօր հայկական կողմը ևս մեկ ահաբեկչի է ձերբակալել: Մանրամասները՝ տեսանյութում։
19:31 01.11.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, […]
19:26 01.11.2020
Banak.info-ն Արցախից փոխանցում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև այսօր մերձամարտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեր տղաները ոչնչացրել են հակառակորդին և առգրավվել նրանց հրամանատարական մեքենան: Մանրամասները՝ տեսանյութում։
19:12 01.11.2020
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»,- գրել է Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոնը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է: View this post on Instagram “We are one. We […]