18:59 01.11.2020
Եվս մեկ անգամ հաստատվում է այն փաստը, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում Թուրքիան անմիջական մասնակցություն ունի։
18:51 01.11.2020
Սփյուռքն անցնող շաբաթվա ընթացքում` Արցախի անկախության պահանջով․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել։
18:30 01.11.2020
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ […]
18:26 01.11.2020
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան, գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական […]
17:57 01.11.2020
Հոդվածագրի կարծիքով՝ դիվանագիտական նախաձեռնությունները չեն ազդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, քանի որ նման բազմաթիվ փորձեր եղել են։
17:43 01.11.2020
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ […]
17:30 01.11.2020
Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ «Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք […]
16:51 01.11.2020
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողբերգություն է անվանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այս օրը բոլոր սրբերի տոնն է (նշվում է կաթոլիկների կողմից նոյեմբերի 1-ին-խմբ․), չմոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ավելի ու ավելի մեծ ոչնչացման են ենթարկվում տները, […]
16:38 01.11.2020
Ըստ հոդվածի հեղինակի՝ լավագույն լուծումը կլիներ Թուրքիային Դաշինքից հանելը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ երկրրը կարող է սեփական ցանկությամբ դուրս գալ Դաշինքի կազմից, սակայն անախորժություններ պատճառող երկրին ստիպողաբար հեռացնելու մեխանիզմներ չկան։
15:52 01.11.2020
Ադրբեջանցիների և թուրքերի վախեցնող վերաբերմունքը բոլոր ինստիտուտների, բոլոր քաղաքապետարանների և քաղաքային խորհրդի նկատմամբ, որոնք այս օրերին սպառնալիքներով նամակներ են ստանում Արցախի Հանրապետությանը սատարելու համար, ցավալի է, անընդունելի Իտալիայում: Այս մասին ասել է եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկոն։ «Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար: Այս մութ ժամանակներում մենք պետք է միասնական կանգնենք նրանց […]
15:42 01.11.2020
Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ «Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։ Դպրոցներ՝ Երևան […]
15:37 01.11.2020
Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։
15:31 01.11.2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։ «Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ […]
15:22 01.11.2020
Հայկական միասնական կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել […]
15:16 01.11.2020
Շուշան Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել սիրիացի հերթական վարձկան ահաբեկչի գերավարման մասին։
15:12 01.11.2020
Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների փակ դռները բացելու և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով: Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց: […]
15:05 01.11.2020
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ […]
15:01 01.11.2020
Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։ Այս մասին գրված է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում։ Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները […]
14:49 01.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված հերթական վարձկան ահաբեկչի հարցաքննության տեսանյութը, որին կից գրել է․ «Ահավասիկ՝ ևս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:
14:44 01.11.2020
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱրցախումԱդրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է 61 դպրոց, 10 մանկապարտեզ։ «61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ և միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»,- գրել է Ղարախանյանը։
14:38 01.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև. Al Jazeera – Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարոն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Al Jazeera – Պարոն վարչապետ, կխնդրեի ներկայացնեիք Հայաստանի և […]
14:31 01.11.2020
«»Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։ Այս մասին ասել է ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։ «Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին […]
13:44 01.11.2020
Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ահաբեկչական խմբավորումների տեղափոխման և ներկայության մասին: «Իրանը գրեթե վստահ է, որ հակամարտությանը մասնակցել են ահաբեկիչները, ու Թեհրանը պնդում է, որ դա ոչ մեկի շահերից չի բխում»,- ասել է նա: Նա հավելել է, որ իր վերջին բանակցությունների ընթացքում Իրանը Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանություններին տեղեկացրել է […]
13:34 01.11.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sputnik International»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ […]
13:21 01.11.2020
Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության մասին: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու կից տեսանյութ հրապարակել։