TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+23.09 oC

ԱՐՑԱԽ

Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք

13:14 01.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։ Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով […]

̰
Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն․ Զ․ Մնացականյան

13:05 01.11.2020

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով […]

̰
Ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

13:00 01.11.2020

Հայկական միասնական կենտրոնը ներկայացրել է ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Մանրամասները՝ լուսանկարում։

̰
ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի․ ՊՆ խոսնակ

12:49 01.11.2020

ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Մանրամասները` առաջիկայում»,- գրել է ՊՆ խոսնակը։

̰
Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան․ ԱԻՊԾ

12:29 01.11.2020

Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Այս մասին հաղորդում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։

̰
Քննչական կոմիտեն ներկայացրել է Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից հատված

12:11 01.11.2020

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Սույն թվականի […]

̰
Ամերիկահայերի հերթական ցույցը Կապիտոլիումի առջև

11:41 01.11.2020

Ցուցարարները կանգնել են Կոնգրեսի շենքի առաջ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով և ցուցապաստառներով։

̰
«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում». ՊՆ խոսնակի պարզաբանումը

11:29 01.11.2020

«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում».ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ […]

̰
Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է

11:18 01.11.2020

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:  Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին […]

̰
Պատերազմ է, և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել․ Արծրուն Հովհաննիսյան

10:53 01.11.2020

«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»: Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի […]

̰
Թշնամին հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին․ ՊԲ

10:40 01.11.2020

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։ Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 […]

̰
Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը․ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ

10:09 01.11.2020

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել […]

̰
Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին

09:35 01.11.2020

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտորեն համագործակցել Լեռնային […]

̰
Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ․ ԱՀ ՄԻՊ

00:20 01.11.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 […]

̰ ̰
Հայոց աշխարհը, անկախ այլ երկրների օգնությունից և կարեկցանքից, միևնույն է հաղթանակելու է․ Ռոբերտ Ամիրխանյան

23:34 31.10.2020

Հայոց աշխարհը, անկախ այլ երկրների օգնությունից և կարեկցանքից, միևնույն է հաղթանակելու է: Այս մասին ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։

̰
Չենք կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին, ծննդատունը. Ա. Հովհաննիսյան

23:02 31.10.2020

«Ֆոսֆորային զինատեսակների դեպքերը և հետևանքները ուսումնասիրվում են: Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն տեսանյութերին, որոնք տարածվում են այս օրերին՝ փաստելով, որ Ադրբեջանն անցել է արգելված զինատեսակների կիրառության: Հավհաննիսյանը հիշեցրել է, որ այսօր օրվա ընթացքում Ստեփանակերտի ու Մարտունու ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է հրթիռային ու հրետանային […]

̰
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան

22:51 31.10.2020

«Այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ են անցել, դրանց բնակիչները ժամանակին տարհանվել են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել երեկ Ժնևում, և որի շրջանակներում պետք է աշխատանքներ տարվեին դիերի ու գերիների փոխանակման հարցում. կա՞ արդյոք առաջընթաց այդ ուղղությամբ: «Առաջին հերթին կուզենայի […]

̰
Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում. Հովհաննիսյանը՝ ահաբեկիչների վերաբերյալ ունեցած ապացույցների մասին

22:40 31.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող այն տեղեկություններին, թե հայկական կողմից ահաբեկիչ չէ, որ գերեվարվել է, այդ ամենը բեմադրություն է: Հովհաննիսյանն ասել է, որ զարմանալի կլիներ, եթե այլ բան ասվեր։ «Ես այսօր մեկնաբանել եմ այս փաստը և ասել, որ պարոն Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում՝ ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ: Իսկ […]

̰
Հայկական կողմը հարավային և հարավարևելյան ուղղություններում որոշակի առաջխաղացում է ունեցել

22:20 31.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այսօր ևս Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ շարունակել է հարձակողական գործողությունները, մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, բայց որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ։ «Մասնավորապես՝ կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով հետևակային և այլ զինատեխնիկա, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ին […]

̰ ̰
Քիչ առաջ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն․ ՊԲ

21:43 31.10.2020

Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն։

̰
Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ. Արամ Ա

21:30 31.10.2020

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից անցել է գրեթե մեկ ամիս։ Ադրբեջանն անտեսել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից հրադադարի բազմաթիվ կոչերը։ Ինչ մեծամտություն։ Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը։

̰
Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով, արգելված է միջազգային իրավունքով. ՀՀ ՄԻՊ

21:19 31.10.2020

Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին: […]

̰
ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

20:23 31.10.2020

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: Այս մասին ասված ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց […]

̰
Հանուն Արցախի անկախության․ ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել

20:17 31.10.2020

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» […]

̰
Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ

20:11 31.10.2020

Ադրբեջանական զինուժն սկսել է միջազգային նորմերով արգելված՝ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ կիրառել Արցախի Հանրապետության դեմ։ Այդ զինատեսակի կիրառման ապացույցները բազմաթիվ են։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։

̰
Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին պատերազմական իրավիճակում․ԱՆ

19:35 31.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել ուղղված բժշկական կենտրոններին , ինչպես նաև ներկայացրել է  կենտրոնացած ձեռքբերումները և մարդասիրական օգնությունը․ «Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ, Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված […]

̰
Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

19:16 31.10.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ,իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Հակամարտությունն  էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչությանը շարունակ թիրախավորելու  ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված […]

̰
Իջևանի ԲԿ-ում ծնվել է Արցախում զոհված հերոս Սերյոժա Վիրաբյանի որդին

19:02 31.10.2020

«Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։ Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։ Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին»,-այս մասին գրառում է […]

̰
BACK_TO_TOP