Չենք կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին, ծննդատունը. Ա. Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

Չենք կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին, ծննդատունը. Ա. Հովհաննիսյան

23:02 31.10.2020

«Ֆոսֆորային զինատեսակների դեպքերը և հետևանքները ուսումնասիրվում են: Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն տեսանյութերին, որոնք տարածվում են այս օրերին՝ փաստելով, որ Ադրբեջանն անցել է արգելված զինատեսակների կիրառության:

Հավհաննիսյանը հիշեցրել է, որ այսօր օրվա ընթացքում Ստեփանակերտի ու Մարտունու ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է հրթիռային ու հրետանային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Հովհանիսյանն ասել է, որ հետևյալ հանգամանքի վրա է ցանկանում ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունն հրավիրել։

«Ադրբեջանն ընտրովի գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Արցախի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող հաճախ հին, խորհրդային արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական լեգիտիմ օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել խաղաղ բնակչությունը, որի առիթով Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն կատարեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկեր հատուկ գործողություններ:

Այսինքն՝ ասել է թե, Արցախը որևէ նպատակ չունի խաղաղ բնակիչներին հատուկ վնաս պատճառելու: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը կիրառելով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, ինչը մենք հաճախ տեսնում ենք, որոշ ռազմական օբյեկտները խոցելիս,  գովեստի խոսքերն են վերցնում, բայց մոռանում են, որ այդ նույն զինատեսակներով քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորում: Ստեփանակերտի ծննդատուն, Ստեփանակերտի հոսպիտալ, Մարտակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի, չենք կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին, պատահական են  խոցում ծննդատունը»,- ասել է Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

10:00 20.08.2025

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

BACK_TO_TOP