TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Նյու Ջերսիի սենատ է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծ

10:38 31.10.2020

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակից տեղեկացնում են, որ Նյու Ջերսի նահանգի սենատ է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ։ Նշվում է, որ օրինագիծը ներկայացվել է նահանգային սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերով։    

̰
Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ

10:27 31.10.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երևում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը՝ մեծատառերով ավելացնելով այս նախադասությունը՝  ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակը թիրախավորված խաղաղ բնակիչների նոր լուսանկարներ է հրապարակել

10:15 31.10.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանհը թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում ՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները», – գրել է Նաղդալյանը՝ հավելելով, որ բժիշկներն աշխատում են ռմբակոծության […]

̰
Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

09:57 31.10.2020

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական գործողությունների […]

̰
Պայմանավորվածությունից շատ չանցած՝ Ստեփանակերտը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից․ ԱԻՊԾ

09:45 31.10.2020

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է […]

̰
Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից, թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը․ ՊԲ

09:37 31.10.2020

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և […]

̰
ԱՄՆ-ի հայերը բողոքի ակցիա են անցկացրել BGR Group լոբբիստական ընկերության շենքի դիմաց

09:19 31.10.2020

«Դադարի՛ր մեղսակցել Ադրբեջանի հանցագործություններին», «Ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին» գրություններով պաստառներով, Հայաստանի ու Արցախի դրոշներով երիտասարդ ամերիկահայերը կրկին հավաքվել են BGR Group լոբբիստական ընկերության դիմաց՝ ի նշան բողոքի Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու դեմ։ Օրեր առաջ նրանք պահանջել էին մի շարք ընկերություններից դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբբիստական ​​ընկերության հետ։

̰
Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Բեգլարյան

08:10 31.10.2020

Արցախի կողմից Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը․ «Ադրբեջանի կառավարության հետ կապված Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան էջը հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի (Լաչին) հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա կեղծ է և կարող է այս […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

01:25 31.10.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը․ Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները հանդիպել են առանձին և՛ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների […]

̰
ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

00:59 31.10.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել […]

̰
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

00:23 31.10.2020

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։

̰
Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ ՀՀ ՄԻՊ

00:11 31.10.2020

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու կից տեսանյութ հրապարակել։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, […]

̰
̰
Դա անհավանական կլինի. Սերժ Թանկյանը՝ Կանադայի կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին

23:20 30.10.2020

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է CBC-ի հոդվածը, որի մեջ մասնավորապես նշված է. «Պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը Կանադային կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և անհապաղ դատապարտել ադրբեջանաթուրքական համատեղ ագրեսիան Հարավային Կովկասի հայաբնակ տարածաշրջանի դեմ: Երեքշաբթի օրը Սենատում ներկայացված միջնորդության մեջ Հուսակոսը դաշնային կառավարությանը կոչ է […]

̰
«Կոչ եմ անում վարձկաններին վերադառնալ Սիրիա, սա իրենց պատերազմը չէ»․ Ռամի Աբդուլ Ռահման

23:11 30.10.2020

Սիրիայում մարդու իրավունքների դիտարկմամբ զբաղվող «Ալ Մարսատ ալ Սուրի» կայքի խմբագիր Ռամի Աբդուլ Ռահմանն առաջիններից մեկն էր, որ հրապարակեց Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին փաստերը: Հեռուստամեկնաբան Սագօ Արեանը զրուցել է Ռահմանիի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ է ունեցել

22:40 30.10.2020

Այսօր բոլորի ուշադրությունը սևեռված էր Ժնև, ուր հանդիպեցին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մինչ այդ տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը: Հայաստանը մինչ այս հայտնել էր, որ առաջնային է մնում հրադադարի մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հարավում հայկական կողմը դիրքային բարելավումներ ունի. Արծրուն Հովհաննիսյան

22:36 30.10.2020

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղությամբ՝ հյուսիսային ուղղությամբ լուրջ կորուստներ են կրել, հարավային ուղղությամբ հայկական կողմը դիրքային առավելություն ունի, իսկ կենտրոնական ուղղությամբ որևէ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են. ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Կարմիր շուկայից դեպի արևմուտք դուք տեսաք՝ գիշերը մարտական գործողությունների ընթացքում դիվերսիոն […]

̰
Ադրբեջանի համար ահաբեկիչները թնդանոթի միս են. Արծրուն Հովհաննիսյան

22:15 30.10.2020

SHANTNEWS.am-ն հայտնել է, որ այսօր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը: Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է այս մասին ու ավելացրել, որ հայկական կողմի ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես «թնդանոթի միս»: «Որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի բնագծերը, կրակային պատնեշները […]

̰
Առաջնագիծ է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

21:47 30.10.2020

Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում: «Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։  

̰
Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին

21:40 30.10.2020

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին: Այս մասին տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է բելգիացի խորհրդարանականին և բարձր գնահատել նրա համարձակ քայլը՝ ծանր պահին Արցախի ու նրա ժողովրդի կողքին գտնվելու և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

21:27 30.10.2020

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն […]

̰
Կովկասում պատերազմը մոտ է արյունոտ շրջադարձային կետին. The Washington Post-ի անդրադարձը Արցախում ռազմական գործողություններին

21:15 30.10.2020

The Washington Post-ն անդրադարձել է Արցախում ռազմական գործողություններին։ Լրատվամիջոցը հոդվածում հիշեցնում է, որ անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգները միջնորդել են, որպեսզի հրադադարի ռեժիմ սահմանվի պատերազմող հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ որոշ տվյալների՝ հրադադարը հազիվ մեկ ժամ է տևել: «Փոխարենը Կովկասում հակամարտությունը մոլեգնում է՝ բերելով տարածաշրջանում վերջին երեք տասնամյակների ընթացքում վայրագությունների վատթարագույն շրջանը: Քաղաքացիական զոհերը […]

̰
Արցախի ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներ համակարգի  աշխատակիցներին

20:24 30.10.2020

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներով պարգևատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ: ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ գնդապետի կոչում է շնորհվել՝ Վալերի Մելքումյանին, Կարեն Ավետիսյանին, Մեխակ Արզումանյանին, Սասուն Սարուխանյանին, Արման Բարսեղյանին, Արմեն […]

̰
Ադրբեջանի գործողությունների հետևանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը.ԱԱՀ փոխնախարար

20:19 30.10.2020

Հոկտեմբերի 29-ին Մինսկում տեղի է  ունեցել  ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստը , որի  ընթացքում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հակադարձել է  Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաևի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին․ «Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, […]

̰
ԼՂ հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի․ Վահրամ Բալայան

19:40 30.10.2020

«ԼՂ հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի»,- ասել է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։  

̰
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ՝ առաջնագծի ձախ թևում

19:30 30.10.2020

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ՝ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։ [Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորում]  

̰
Մերօրյա հերոսներ. Մարգար Սարիբեկյան

18:31 30.10.2020

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է։ Նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել, խոցել է թշնամու 4 տանկ։ Նրա մարտական գործողությունների դրվագների  մասին է ՊԲ-ի  տեսանյութը։  

̰
BACK_TO_TOP