18:19 30.10.2020
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում […]
17:44 30.10.2020
Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, […]
17:41 30.10.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ […]
17:38 30.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի պատգամավորին՝ արցախահայության համար պատերազմական ծանր ժամանակահատվածում Արցախ այցելելու և տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Հարությունյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որպեսզի քաղաքակիրթ մարդկությունը […]
17:20 30.10.2020
Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝ ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։ «Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակերպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես […]
17:03 30.10.2020
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan’s meeting with the Foreign Minister of Azerbaijan Jeyhun Bayramov commenced in Geneva.
16:49 30.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը. Հարց – Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս […]
16:18 30.10.2020
Լեռնային Ղարաբաղի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը հայտնել է, որ երրորդ անգամ է վիրահատվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում: Վիրահատությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան: Կոտյոնոկը նշել է, որ բժշկական թիմը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը: […]
16:08 30.10.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև այլ հարցեր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել է Անդրկովկասում իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը: Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ «Խորհրդակցության […]
16:01 30.10.2020
Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: […]
15:20 30.10.2020
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից։ Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով՝ Սիրիայի Համմա քաղաքից: Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների […]
15:09 30.10.2020
ԱՀ պաշտպանության բանակի ճշգրիտ գործողությունների շնորհիվ այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների դիվերսիոն խումբը։
14:55 30.10.2020
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը: «Նման վտանգը, իհարկե, չի կարելի բացառել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: «Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած վտանգ, այդ թվում՝ պոտենցիալ վտանգները»,- ասել է նա: «Ռուսաստանի իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին […]
14:49 30.10.2020
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ: Տվյալները հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ По последним данным о потерях противника были поражены еще 6 БПЛА, 17 единиц бронетехники, есть 60 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 6 UAVs, 17 armored vehicles, 60 […]
14:43 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Պասկուալե Տերաչանոյին: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Մտքեր են փոխանակվել մի շարք այլ հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։
14:32 30.10.2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին` ժամը 23:40-ի սահմաններում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ. Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Բ. Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» […]
14:23 30.10.2020
Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
14:19 30.10.2020
Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ն: «Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո տրամադրել շտապ օգնության […]
14:13 30.10.2020
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Meeting of Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan with the Co-Chairs of the OSCE Minsk Group commenced
14:03 30.10.2020
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: «Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային […]
12:52 30.10.2020
Ֆրանսիական Դեսինում, որտեղ երկու օր առաջ թուրքական խմբերն ահաբեկչական կոչերով հայերի էին փնտրում, այս գիշեր հայ համայնքի ներկայացուցիչներն ուղերձ են հղել: «Իմացե՛ք, որ ավելի քան մեկ ամիս հայերը խաղաղ ցույցեր են կազմակերպում՝ հանուն Արցախի խաղաղության: Հոկտեմբերի 28-ին շուրջ հարյուր հայ կրկին խաղաղ ցույց էր կազմակերպել մայրուղիներից մեկում: Այդ ժամանակ հինգ անձ՝ զինված մուրճերով ու մահակներով […]
12:29 30.10.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի ևս 6 մլն դոլար, այս անգամ՝ «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» առցանց միջոցառման շրջանակներում։ #RockForArtsakh -ի շրջանակում հավաքված 3 մլն դոլարը կկրկնապատկվի։ «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ»-ին մասնակցում են համաշխարհային ճանաչում վայելող հայ և այլազգի բազմաթիվ երաժիշտներ: Մասնավորապես՝ հանուն խաղաղության իրենց կատարումներով հանդես են եկել «System of a down» խմբի մենակատար […]
12:20 30.10.2020
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցի փրկարարներին․ «Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ, հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է, և այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ […]
12:15 30.10.2020
Կատալոնական Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
12:09 30.10.2020
Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն, շոշափելի հարվածներ: Հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր հյուսիսում թշնամին հարձակումը սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։