17:20 30.10.2020
Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝ ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։
«Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակերպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես կազմակերպել, որ ագրեսիա ցույց չտանք, որպեսզի մարդիկ չկարծեն՝ մենք ագրեսիվ ենք։ Միշտ ասում ենք, որ մենք հաղթելու ենք մեր մշակույթով, և փաստում ենք, որ նրանց ծրագիրը չի ստացվի»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Բոհջալյան-Քալայջյանը։
Անցած կիրակի մեքենաներով երթ են կազմակերպել։ Ակնկալվող 150 մեքենայի փոխարեն 450-ն է միացել երթին։ Մասնակիցները 3 ժամով քաղաքի բոլոր գլխավոր պողոտաները փակել էին։
«Ոստիկանությանը խնդրել էինք, որ մեզ պարզապես ճանապարհով ուղղորդի։ Չէինք ուզում քաղաքում որևէ խնդիր ստեղծել, ուզում էինք՝ մարդիկ տեսնեին, որ մենք լավ կազմակերպված ժողովուրդ ենք։ Շատ զորավոր էներգիա կարողացանք ստեղծել»,- պատմեց նա։
Վարդինե Բոհջալյան-Քալայջյանի խոսքով՝ այժմ ավելի քան երբևէ հայերը պետք է իրենց ուժը ցույց տան միասնականությամբ։
«Մեր ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է։ Մենք հայերս քիչ ենք, թեկուզ այն 3 մլն-ը, որ Հայաստանում է, բայց հիմա ավելի, քան երբևէ, մեր ուժը ցույց ենք տալիս մեր միությամբ։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ, ասենք, Եվրոպայում ճանապարհներ են փակում։ Նայում եմ, ասում եմ՝ մենք կանք, և ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել։ Ունենք գեղեցիկ հայրենիք, որին բոլորս պետք է օգնենք, որովհետև հակառակ դեպքում, չունենք իրավունք ասելու, որ մենք հայ ենք»,- հավելեց Բրազիլիայի Հայ դատի ներկայացուցիչը։
Նա տեղեկացրեց, որ երկրում բոլոր հայկական կազմակերպությունները աշխատում են կատարել նվիրատվություններ՝ ի նպաստ Արցախի բարեկեցության։
19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերինԹաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...