11:47 30.10.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է […]
11:28 30.10.2020
Ջավախքի Դամալա գյուղի՝ Ռուսաստանում ապրող հայերի կողմից հավաքվել է ևս 60 հազար ԱՄՆ դոլար: Գումարն արդեն փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սա արդեն 3-րդ փոխանցումն է: Հանգանակության 3 փուլերի ընթացքում ընդհանուր 175 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել:
11:13 30.10.2020
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն ԱԻՊԾ աշխատողի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել․ «Հարգելի հայրենակիցներ. Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը: Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը: Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական […]
11:09 30.10.2020
Կանանց առաջին վաշտը պատրաստություն է անցնում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել։
10:59 30.10.2020
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ: Պաշտպանության բանակի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի […]
10:56 30.10.2020
Այսօր հյուսիսում թշնամին հարձակումը սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ […]
10:33 30.10.2020
Վիենից և Դեսինից հետո գիշերը ֆրանսիական Դիժոն քաղաքում «Գորշ գայլեր» թուրքական խմբավորման անդամները փողոց էին դուրս եկել՝ հայերի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով։ Նրանք ծածանել են Թուրքիայի դրոշներն ու խմբավորման տարբերանշանները։ Հայ դատի հաձնախմբի Ֆրանսիայի գրասենյակից նշում են, որ այս առնչությամբ ՆԳՆ-ից կոշտ պատասխան են ակնկալում։ «Ֆրանսիան Թուրքիա չէ: Վախը չպետք է հաղթի օրենքի գերակայությանը»,-նշված է հաղորդագրության […]
10:16 30.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու […]
09:43 30.10.2020
Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի […]
09:12 30.10.2020
Հարյուրավոր ամերիկահայեր հավաքվել են Հոթորնում SpaceX ընկերության կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով Իլոն Մասկից դադարեցնել Թուրքիայի համար նոյեմբերին ծրագրված արբանյակային արձակումը, որը, նրանց խոսքով, կարող է օգնել Թուրքիային ռազմական հանցագործություններում՝ ապահովելով հարվածների մեծ ճշգրտություն։ Այս մասին հայտնում է KTLA5 հեռուստաալիքը։ Ցուցարարների խոսքով՝ տեխնոլոգիական գործիքը Թուրքիային և հետևաբար՝ Ադրբեջանին կտա Հայաստանի նկատմամբ անարդար առավելություն։ Հեռուստաալիքը մեկնաբանության համար դիմել […]
08:10 30.10.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր […]
01:32 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Բոստիժո Բոնասոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության […]
01:28 30.10.2020
Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ […]
01:21 30.10.2020
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։ «Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է»,- ասված է ՊԲ-ի հաղորդագրության մեջ:
01:12 30.10.2020
Միացյալ Նահանգները կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 29-ին […]
01:00 30.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների […]
23:56 29.10.2020
«Ալիևը նախ թող իր տարածքը շենացնի, իր բանկիչներին, որոնց տեսնում ենք թշվառության մեջ, բացի Բաքվի կենտրոնական շրջաններից, հետո նոր մտածի մնացածի մասին, որը երազանք է իր համար», -ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ինքը կշենացնի Ղարաբաղը և հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել միասին: Հիշեցնենք, որ […]
23:47 29.10.2020
Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից, գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ ՎԱհրամ Պողոսյանը։ «Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ […]
23:44 29.10.2020
«Սղնախ գյուղ և հարակից գյուղերի մասին է խոսքը: Միգուցե 5 չի, 7 բայց մոտավորաես այդպիսի հեռավորության վրա են»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախի նախագահն այսօր իր ելույթում հայտարարել է, որ հակառակորդը առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է Շուշիից: Հիշեցնենք, որ ընդհանուր վիճակի մասին Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ […]
23:41 29.10.2020
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք […]
23:41 29.10.2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: «Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- «Արմենպրես»-ին ասել է Պողոսյանը:
23:25 29.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ: Սուրեն […]
23:18 29.10.2020
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ-ը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ օրվա ընթացքում մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ: […]
22:08 29.10.2020
Այսօր ողջ օրը ռազմական գործողությունները շարունակվել են ռազմաճակաի ողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ. այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է […]
21:58 29.10.2020
Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները հոկտեմբերին 29-ին կոչ են արել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը … կոչ ենք անում անհապաղ և անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաև կոչ ենք անում կիրառել հրադադարի դիտարկման միջազգային արդյունավետ մեխանիզմ»,- […]
21:24 29.10.2020
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքը ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ, որում՝ -Իր ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին և վերահաստատում է Բասկերի երկրին Հայաստանի հետ միավորող ամուր բարեկամական կապերը, -Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է անում, -Վերահաստատում է, որ խնդրի միակ և […]