21:06 29.10.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները: Վեր հանված նմանություններն ակնհայտ […]
20:56 29.10.2020
Լրատվամիջոցը նշում է, որ գյուղը Ադրբեջանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է, և հակամարտող երկրների բնակիչները կարող են սահմանի երկու կողմերում տեսնել միմյանց։
20:50 29.10.2020
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց.- «Պէտք է դիմադրենք եւ յաղթենք»: Այո՛, ուրիշ ճամբայ չկայ: Սա իւրաքանչիւր հայուն եւ ողջ հայութեան յանձնառութիւնը պէտք է դառնայ՝ հաւատքով շաղախուած ու վճռակամութեամբ կռանուած: Յաղթելու համար պէտք է համախմբուինք եւ մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի […]
20:46 29.10.2020
Զախարովան նշել է, որ զգալիորեն աճել են ծախսերը հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների համար։
20:25 29.10.2020
ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ։
19:40 29.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։ […]
19:13 29.10.2020
Արցախի Հանրապետության նախագահը քիչ հետո Շուշի քաղաքից հանդես կգա տեսաուղերձով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
18:57 29.10.2020
Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում: Արցախի ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին․ Կապիտան Գարեգին Սամվելի Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ ավագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր «Կամազ» ոչնչացնելու համար ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Հմուտ և կազմակերպված գործողությունների համար, որոնց շնորհիվ հակառակորդին պատճառվել են զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, փոխգնդապետ […]
18:37 29.10.2020
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները. Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Պապյան Գարիկ Արմենի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Հակոբյան Հարություն Հակոբի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Յազիչյան Ժուդեքս Երվանդի, ծնվ. 1991թ. Սարգսյան Սարգիս Րաֆֆիի, ծնվ. 1987թ. Պետրոսյան Վարդան Համլետի, ծնվ. 1980թ. Բաբաջանյան Արա Հովհաննեսի, ծնվ. 1988թ. Մարտիկյան Գարիկ Վարդանիկի, ծնվ. 1993թ. Ավանեսյան Ալեքս Սամսոնի, ծնվ. 2001թ. […]
18:33 29.10.2020
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքայելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ […]
18:30 29.10.2020
Թուրքիայի Սինոփ նահանգում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել։ Այս մասին գրում է ermenihaber-ը: Լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Կլարկ Կուպերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է։ Նա S-400-ների […]
18:20 29.10.2020
Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: «Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունն […]
18:14 29.10.2020
Հայր, դուստր, որդի՝ Բորիկ, Լիանա, Հրայր Աղաբեկյանները բժիշկներ են, աշխատում են Մարտունու շրջանի հիվանդանոցներից մեկում: Պատմում է Արցախի տեղեկատվական շտաբը: Բորիկ Աղաբեկյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Արցախյան գոյամարտի՝ 90-ականների պատերազմում և հետո՝ հարաբերական խաղաղ պայմաններում, իսկ այսօր իր կռիվը շարունակում է երկու զավակների հետ՝ հայրենիքի պաշտպանների կյանքերը փրկելով:
18:09 29.10.2020
Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ […]
18:03 29.10.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։ Ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրությունում: Այսօրվա գործողությունն իրականացվել է կողմերի փոխհամաձայնությամբ․աճյունները ադրբեջանական կողմից Հայաստանին են արտահանձնվել հայ-ադրբեջանական սահմանին։ ԿԽՄԿ-ն մասնակցել է մարդասիրական գործողությանը որպես չեզոք միջնորդ։ Բացի դրանից՝ կողմերի միջև փոխհամաձայնությամբ հայկական կողմին է արտահանձնվել հակամարտության առնչությամբ […]
17:51 29.10.2020
Պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: Ըստ հաղորդագրության՝ մասնավորապես պարզվել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ. Մ-ի վարած ավտոմեքենայում ապօրինի պահելով՝ ապօրինի փոխադրել են հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի […]
17:10 29.10.2020
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց, միջազգային մակարդակով խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: «Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում […]
16:45 29.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում երևում են Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքները: Կից գրել է. «Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ»: Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/387996115714996
16:25 29.10.2020
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան, Տաբարե Վասկեսը և Խոսե Մուխիկան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսս-ը, այս մասին ներկայացնում է Ուրուգվայի նախկին նախագահների համատեղ հայտարարությունը. «Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին […]
15:22 29.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային և կոչ արել ճանաչել Արցախի անկախությունը։ «Թուրքական կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը, ահաբեկիչների հետ մեկտեղ, շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները առաջնագծի տարբեր ուղղություններում, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերում: Նրանց նպատակն է Արցախում հայերի էթնիկական զտումները»,- գրել է նա: Turkish led Azerbaijani forces along with terrorists […]
15:07 29.10.2020
Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկատվություն են ստացել ԼՂ հակամարտության գոտուց ևս 25 սիրիացի վարձկանների դիերը վերադարձնելու մասին: Վարձկանները ոչնչացվել են Արցախում մարտերի ընթացքում: Նշենք, որ նրանց դիերը Հալեպից հյուսիս Խուր Քիլիս ռազմական անցակետով են տեղափոխվել Սիրիա: Կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերից Թուրքիայի աջակցությամբ ճակատ ուղարկված զինյալների ընդհանուր թիվը կազմում է առնվազն 217 մարդ: Նրանցից 163-ի […]
15:00 29.10.2020
Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով […]
14:40 29.10.2020
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական […]
14:24 29.10.2020
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի դեմ ագրեսիային։ «Արցախի դեմ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի իր հարձակումները Արցախի դեմ, հակամարտությունն անմիջապես կավարտվի»։ Նա Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի tweet-ի միջոցով հիշեցրել է, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության […]
14:04 29.10.2020
Ժնևում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Սակայն «ՌԻԱ Նովոստի» գործակալության Telegram-ի ալիքը տեղեկացրել էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ այն հետաձգվել է և կկայանա վաղը։ SHANTNEWS.am-ն այս տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից: Վերջինս պատասխանեց, որ դեռևս […]
13:55 29.10.2020
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով […]