TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

Այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտի համար թերևս ամենաագրեսիվ օրն է. Արտակ Բեգլարյան

13:35 29.10.2020

Ադրբեջանը մի քանի ժամ ծանր հարվածներ է հասցրել Ստեփանակերտին, տասնյակ հրթիռներ են արդեն հարվածել: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր/վիրավորներ, կան ավերածություններ. մանրամասները ստուգվում են: Այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտի համար թերևս ամենաագրեսիվ օրն է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ #Breaking!#Azerbaijan has heavily struck #Stepanakert for a few hours, tens of […]

̰
Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները

13:20 29.10.2020

Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները: Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել։      

̰
Ուրուգվայի նախկին 4 նախագահները «պատմական համերաշխություն» են հայտնել Հայաստանին

12:56 29.10.2020

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալե Պոուն 2019թ.-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։

̰
Մարդկության դեմ Ադրբեջանի ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ԱԳՆ խոսնակ

12:55 29.10.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։ Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը […]

̰ ̰
ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

12:30 29.10.2020

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը՝ · ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա · ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, · ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության […]

̰
Մարտակերտի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ կան ավերածություններ

12:21 29.10.2020

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները․ ինֆոգրաֆիկա

12:19 29.10.2020

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ինֆոգրաֆիկա է հրապարակել։

̰
Ստեփանակերտից բացի, օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում․ ԱՀ ԱԻՊԾ

11:55 29.10.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը «Սմերչի» հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։ Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։

̰
Իրականությունը ներկայացնելու համար առնվազն պետք է լինել Ստեփանակերտում, պատերազմը ռոմանտիկա չէ․ Սենոր Հասրաթյան

11:40 29.10.2020

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ ««…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… […]

̰
ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա

11:28 29.10.2020

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել։ Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց Բանակի յուրաքանչյուր ծառայողի»։

̰
Կյանքն առաջնագծում, երբ չեն կրակում

11:25 29.10.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը ֆոտոշարք է ներկայացրել այն մասին, թե ինչպիսին է կյանքն առաջնագծում, երբ չեն կրակում։

̰
Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

11:23 29.10.2020

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ադրբեջանի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը: Ռուսաստանաբնակ հայ գործարարն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Ես ուզում եմ հավաստիացնել արցախցիներին, որ մենք անպայման նորից կառուցելու ենք նոր, ժամանակակից ծննդատուն: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,-ասել է Կարապետյանը:

̰
Ներկա պահին «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը․ կան տուժածներ

11:18 29.10.2020

Պաշտպանության բանակից հայտնում են, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության […]

̰
Նորօրյա հերոսները կպարգևատրվեն «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով,  «Մարտական խաչ» շքանշանով

11:05 29.10.2020

Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների: Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար: Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած […]

̰
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ երկու հայ դանակահարվել է

10:56 29.10.2020

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

̰
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում ևս 51 զինծառայող է զոհվել․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

10:31 29.10.2020

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակվել է ևս 51 զինծառայող։ Պաշտպանության բանակը հրապարակել է նրանց անունները՝ Մալինցյան Արսեն Սամվելի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Մարության Վրեժ Արտավազդի, ծնվ. 1970թ. Շահբազյան Արա Խաչատուրի, ծնվ. 1982թ. Գևորգյան Գևորգ Արմենի, ծնվ. 1999թ. Ղարիբյան Սեյրան Սրապի, ծնվ. 1998թ. Խաչատրյան Սամվել Գևորգի, ծնվ. 1999թ. Գասպարյան Նորիկ Արմենի, ծնվ. 1998թ. Խաչատրյան Ջիվան Ռոբերտի, […]

̰ ̰
Մոտ օրերս Իրանի ԱԳ փոխնախարարը կգա Երևան՝ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց մշակած նախագիծը․ Գոռ Աբրահամյան

09:21 29.10.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը: Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք […]

̰
Առավոտվա հարվածից Ստեփանակերտում տուն է ավերվել․ տան տերը և հարևանը վիրավորվել են

09:12 29.10.2020

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ […]

̰
ՊԲ-ն հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում

09:00 29.10.2020

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

̰
Էս երեխեքն ամեն օր գժվացնում են Ալիևին. Արայիկ Հարությունյան

08:50 29.10.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շուշիի ժպտացող երեխաների լուսանկարը՝ կից գրելով․ «Ալիևին էս երեխեքն ամեն օր գժվացնում են Շուշիի ամեն հրթիռակոծությունից հետո նրանք ժպտում են: Մեռնեմ ձեր ջանին »։ Լուսանկարը` Ժիրայր Ոսկանյանի

̰
Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ ՊԲ-ն ոչնչացվել է հերթական հարվածային «Բայրաքթարը»

08:42 29.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի […]

̰
ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է․ ԿԽՄԿ

08:31 29.10.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Այս մասին գրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան միկրոբլոգում։ Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։ «Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական […]

̰
Գիշերը Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվել է․ Արցախի տեղեկատվական շտաբ

08:18 29.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ժամը 02։27-ին տեղեկություն է տարածել այն մասին, որ նախնական տվյալներով՝ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվել է։ Երեկ հակառակորդը թիրախավորել էր Շուշին և Ստեփանակերտը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը և ծննդատունը։  

̰
Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

01:19 29.10.2020

Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը: Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն: Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը: Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

̰
Պալերմոյի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը

01:13 29.10.2020

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:

̰
ԵՄ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը

01:01 29.10.2020

Եվրամիությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում։ «Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և շուրջ դեռւս շարունակվում են և ավելի ու ավելի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ

00:42 29.10.2020

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

00:39 29.10.2020

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված […]

̰
BACK_TO_TOP