TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է ցեղասպան քաղաքականությունը․ ՀՀ վարչապետ

18:57 28.10.2020

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները Ստեփանակերտում և Շուշիում՝ դիտավորյալ ավիահարվածներ հասցնելով ծննդատանը և առողջության կենտրոնին»,- գրել է վարչապետը։   Azerbaijan with Turkey’s direct support continues its genocidal policy against #Armenians of #Artsakh . The […]

̰
Ինչպես են գնահատում Թուրքիայում ապրող հայերը թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախում․ զրույց «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

18:45 28.10.2020

Ինչպես են գնահատում Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները թուրք-ադրբեջանական հարձակումը Արցախի Հանրապետության վրա: Սագօ Արեանի զրույցը Ստամբուլի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

̰
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ․ ՀՀ ԱԳՆ

18:21 28.10.2020

ՀՀ  արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ․ «Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: […]

̰
Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում է ստացել 3 փրկարար

18:11 28.10.2020

Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

̰
Զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության վճարումները կսկսվեն նոյեմբերի 10-ից․ ՊԲ

17:55 28.10.2020

Պաշտպանության բանակ հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից՝ «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:

̰
Հրթիռակոծված Ստեփանակերտի  ծննդատունը

17:32 28.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ առանց մեկնաբանության, կադրեր է հրապարակել Ստեփանակերտի ծննդատնից․

̰
Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր

17:21 28.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համավարակի ֆոնին Արցախում ցեղասպանության սարսափն է արթնացել. Forbes-ի անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

17:00 28.10.2020

Կանանց սոցիալական ձեռներեցների, խաղաղությանև փոփոխությունների համար պայքարողների թեմաներով հեղինակ Ջեքի Աբրամյանը Forbes-ում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Genocide Watch-ի. GENOCIDE EMERGENCY: Azerbaijan in Artsakh զեկույցում նշվում է. «Հայերի նկատմամբ անցյալում իրականացված ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում ներկայումս քաղաքացիական անձանց թիրախավորելու պատճառով Genocide Watch-ը համարում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ փուլում՝ բնաջնջում և փուլ […]

̰
Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով

16:58 28.10.2020

Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մարտերը, միևնույն է, շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները:

̰
̰
Ֆրանսիայում թուրքերի հարձակման հետևանքով մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր

16:42 28.10.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր առավոտյան Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի […]

̰
Կադրեր հրթիռակոծված Ստեփանակերտից

16:27 28.10.2020

Թշնամին թիրախավորել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:

̰
Շուշին` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծությունից հետո

16:07 28.10.2020

Շուշին` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծությունից հետո: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։

̰
Ստեփանակերտի ծննդատունն է ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո

16:05 28.10.2020

Ստեփանակերտի ծննդատունն է ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։ Today their Armed Forces targeted Stepanakert Maternity Hospital. Роддом Степанкерта после целенаправленного обстрела со стороны Азербайджана. Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան

̰
Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը. Վ․ Պողոսյան

15:54 28.10.2020

Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Ավելի վաղ ԱՀ ՄԻՊ-ը հայտնել էր, որ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ։

̰
Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը և բնակելի ու հանրային տարբեր հատվածներ

15:40 28.10.2020

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ: Այս մասին հաղորդում է ԱՀ ՄԻՊ-ը։ Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել […]

̰
Ադրբեջանը հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջաններին, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների. Արտակ Բեգլարյան

15:33 28.10.2020

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ում գրել է. «Ադրբեջանը հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջաններին, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»: #BREAKING!#Azerbaijan struck #Stepanakert & #Shushi civilian […]

̰
Նորօրյա հերոսներ․ մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան

15:25 28.10.2020

Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն և ստիպում հետ շպրտվել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Այս մասին տեղեկացրին […]

̰
Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը

15:17 28.10.2020

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը։ «Պարոն Հուսակոսի հետ առիթ ենք ունեցել շփվելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն ինձ վստահեցրեց, որ հայ ժողովրդի բարեկամն է»,- գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

̰
Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին․ մի հավատացեք դրան․ Ա․ Հովհաննիսյան

15:10 28.10.2020

Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին։ Մի հավատացեք դրան։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

15:04 28.10.2020

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը Twitter-ում կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: «Պետդեպարտամենտի կրկնվող փորձերը՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները»,- նշել է նա։ Նշենք, որ […]

̰
Ստեփանակերտում օդային տագնապ է. ԱՀ ԱԻՊԾ

15:03 28.10.2020

«Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդային տագնապ է»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հայտարարության մեջ։  

̰
Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի անդրադարձը

14:46 28.10.2020

Լրագրող, նովելիստ, «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից: Նրա հոդվածի առանցքում են հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերն ու երեք անգամ հրադադարի համաձայնության խախտումը: Իգնատիուսը նկատել է, որ ընդհանրապես հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում […]

̰
Իրանի ԱԳ փոխնախարարը Բաքվում է. անցկացվում են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ

14:43 28.10.2020

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին մեկնել է Բաքու, հայտնում է Iribnews-ը։ Այցի մեկնարկին նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այնուհետև երկրի նախագահի հատուկ բանագնացի և նրան ուղեկցող պատվիրակության հետ բանակցություններին ներկա է գտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Այսօր առավոտյան Իրանի Իսլամական […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

14:40 28.10.2020

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

̰
Ինչպես են թուրքերը Ֆրանսիայում հարձակվել հայերի վրա․ ցույցի մասնակիցը մանրամասներ է հայտնում

13:40 28.10.2020

Օգտատեր Ստելլա Դավթյանը մանրամասներ է ներկայացրել այսօր Ֆրանսիայում անցկացվող խաղաղ ցույցի ժամանակ թուրքերի և հայերի միջև տեղի ունեցած միջադեպից։ «Հավաքվել էինք 300-400 մարդ, մտածել էինք, որ պետք է խաղաղ ցույց անենք. այդպես էլ եղավ՝ հավաքվեցինք խաղաղ ցույցի։ Հավատացեք, որ մեքենաները կանգնեցին, ոչ մի խոչընդոտ չեղավ, ոչ ոք մեզ չէր անհանգստացնում, կանգնած նայում էին մեզ։ Երևի […]

̰ ̰
Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում առաջնագծին

13:28 28.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերել է աջակցություն: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Նրանց կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանը, առաջնագծին […]

̰
Եվս 59 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

13:19 28.10.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 59 զինծառայողի անուն․ Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ. Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ. Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ. Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ. Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ. Մելիքյան Վահե […]

̰
«Սմերչ» կայանքից հարված է հասցվել Ստեփանակերտին․ տուժածներ չկան

12:59 28.10.2020

«Սմերչ» կայանքից մայրաքաղաք Ստեփանակերտին մեկ հարված է հասցվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգգ իրավիճակների պետական ծառայությունը։ Քիչ առաջ ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշին հրետակոծվում է: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

̰
BACK_TO_TOP