00:36 29.10.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը կենտրոնացված է երկու ոլորտներում` ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և խաղաղ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվում է հստակեցնել, թե արդյոք ամերիկյան կառավարությունը դիտարկում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը […]
00:31 29.10.2020
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենն այս մասին հայտարարություն է տարածել. «Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի կողմից հայտարարված հրադադարի խախտումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է լայնամասշտաբ հումանիտար աղետի առաջ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծապես տառապել է, […]
00:20 29.10.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ․ Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարված են հասցրել Ստեփանակերտին և Շուշիին: Հերթական անգամ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման է ենթարկվել բժշկական հաստատությունների համալիրը, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Համալիրի տարածքում գտնվող Հանրապետական բժշկական կենտրոնը Արցախի […]
23:25 28.10.2020
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել են՝ ինչ պատասխան է տրվելու ՊԲ-ի կողմից Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը, որին նա պատասխանել է, «Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա իրականացնում է Ադրբեջանի ԶՈւ և ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած թշնամու հետ՝ […]
22:55 28.10.2020
Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք խստորեն դատապարտում ենք հակամարտության հետևանքով տուժած բնակավայրերի վրա բոլոր հարձակումները»,- ասել է Դյուժարիկը: «Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին ՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի մասին […]
22:50 28.10.2020
«Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ: Սակայն այդ պատկերացումների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները, կարծես թե, ամբողջությամբ այլ են: Իրենք այդ պայմանավորվածությունները մեկնաբանում են Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Այդպես չի կարող լինել: Արցախի պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտտ քայլերը՝ Արցախի […]
22:42 28.10.2020
Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ […]
22:35 28.10.2020
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է հարցերին՝ ինչպիսի՞ն է այսօր պատերազմի բնույթը, կա՞ն արդյոք փոփոխություններ։ «Հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրելը իրականացված է մեր կողմից, և դրանից հետո շարունակվել են տարբեր բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, էսպես սողացող բնույթ ունեն: Շարունակվում են, հեշտ չի միանգամից չեզոքացնել […]
22:22 28.10.2020
«Այսօր ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերն, ինչպես նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ Բերձորի ուղղությամբ և հարավում ոչ […]
22:14 28.10.2020
Հոկտեմբերի 28-ին կայացել է ՌԴ արտոգործնախարար Սերգեյ Լավրովի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն հայտնել չդադարող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ արել շուտափույթ և լիակատար հրադադարի և […]
22:05 28.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել ԲԿ-ից, Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է, իսկ Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է։ «Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն […]
21:53 28.10.2020
Արցախի անկախության ճանաչման բանաձև է ընդունել ևս մեկ քաղաք: Ինչպես հաղորդում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, Արցախի անկախ կարգավիճակը ճանաչել է Չերչիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը:
21:39 28.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև. EFE – Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ առաջնագծում իրավիճակը […]
21:36 28.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Մայիսի Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի […]
21:29 28.10.2020
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ 90-year-old Sergey Hakobyan, who was wounded at his home in Shushi as a result of Azerbaijan’i missile attack, is now under medical care at the hospital […]
21:14 28.10.2020
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին տեղոեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։ Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում […]
21:08 28.10.2020
ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն […]
21:04 28.10.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ․ «Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական […]
20:50 28.10.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի վայրագ գործողությունները Արցախի խաղաղ բնակավայրերում ։ «Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայատյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային […]
20:36 28.10.2020
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս […]
20:28 28.10.2020
«Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5- րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույն է՝ պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը»,-այս գրառումն է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
20:22 28.10.2020
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է , որ ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել […]
20:15 28.10.2020
Մինչ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվեց ևս մեկ արցախցի երեխա։ В то время как Азербайджан бомбил роддом Степанакерта, в Ереванском медицинском центре Шенгавит родился еще один арцахский малыш. While Azerbaijan was bombing Stepanakert Maternal and Child Health Center, another Artsakh child was born at the Yerevan Shengavit Medical Center.
20:10 28.10.2020
Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ , հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ: ՊԲ-ի համարժեք գործողությունների […]
19:56 28.10.2020
Տեղեկատվության ստուգման կենտրոնը անդրադարձել է Ալիևի կեղծ պնդումներին, որոնք նա ասել է interfax-ին տված հարցազրույցում: «Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի […]
19:17 28.10.2020
«Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետևեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին»,- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
19:14 28.10.2020
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերում բժշկական կենտրոնների թիրախավորմանը․ «Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Կոչ ենք անում բոլոր միջազգային […]