TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի

20:13 27.10.2020

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա բուժման ինտենսիվ սեանս է անցնում, ապաքինման պրոցեսում է և առաջիկայում կվերադառնա […]

̰
Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ․ ԱՀ ԱԻՊԾ

19:59 27.10.2020

Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ: Oրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, կան տուժածներ։ Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս […]

̰
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում

19:40 27.10.2020

Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն-լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։ «Իրավիճակն այս պահին Հանրապետությունում կայուն-լարված է: Լարվածությունը պահպանվում […]

̰
Ինչպե՞ս է ձևավորվելու աշխարհազորը պատերազմական իրավիճակում. կառավարության նախագիծը ԱԺ-ում

19:25 27.10.2020

««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ևս կառավարության առաջարկով այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում: «Օրենքով սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես ՀՀ վրա զինված հարձակման, վտանգի առկայության պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ: Այն գործելու է տարածքային սկզբունքով և բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Այն իրականացվելու է […]

̰
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ

19:18 27.10.2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես […]

̰
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքը օգտագործելու պայմանները. ԱԺ-ն քննարկում է կառավարության առաջարկը

19:14 27.10.2020

ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում կառավարության առաջարկով: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: «Նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում, այդ գույքն օգտագործման վերցնելու հետ հարաբերությունները, սահմանվում են վնասվելու դեպքում անհրաժեշտ փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրել է փոխնախարարը: Իմ […]

̰
Սմարթֆոնների միջոցով հակառակորդը տեղորոշում է զինծառայողների գտնվելու վայրը և թիրախավորում

18:49 27.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է առաջնագծում բացառել սմարթֆոնների կիրառումը։ Սմարթֆոնների միջոցով հակառակորդը տեղորոշում է զինծառայողների գտնվելու վայրը և թիրախավորում։

̰
Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման լուրը  կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք․ ՊՆ խոսնակ

18:25 27.10.2020

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Այս մասին  գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ո՛չ ՀՀ ԶՈւ-ը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- գրել է նա:

̰
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

18:21 27.10.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում Պոմպեոն կոչ է արել կողմերին  կատարել հրադադարի պահպանման վերաբերյալ պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։ «ԱՄՆ պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պոմպեոն […]

̰
Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը․ Տիգրան Ավինյան

18:13 27.10.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել․ «Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել […]

̰
«Դժվար պահերին մենք միանում ենք, ու դա է մեր ազգի ուժը»․ Կոմանդոս

17:54 27.10.2020

Պատմության էջերը կրկնվում են, հայի ոգին մնում է նույն անկոտրումը։ «Հորիզոնին» տված հարցազրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ ազգը միշտ էլ կռվել է իրենից տասնապատիկ մեծ ուժեր ունեցող թշնամու դեմ և պատվով հաղթել։ Կոմանդոսը վստահ է, որ այս պատերազմում հայ ազգն արդեն հաղթել է, քանի որ 31 օրվա ընթացքում հակառակորդը […]

̰ ̰
Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

16:53 27.10.2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների: Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների և դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից […]

̰
Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

16:49 27.10.2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 […]

̰
Մարտակերտցի 34-ամյա կինը Երևանում լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

16:20 27.10.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային: «Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,- ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»: Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը:

̰
ՊՆ-ը և ԶՈՒ Գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ գործողություններից

16:17 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության […]

̰
Իսպանացի սենատորը ԼՂ խնդրի վերաբերյալ հարցեր է ուղղել երկրի կառավարությանը

16:09 27.10.2020

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված հարցում է ուղարկել երկրի կառավարությանը։ Դիմելով կառավարությանը՝ նա մասնավորապես հարցրել է, թե ինչպիսի՞ ջանքեր է գործադրում Իսպանիան ոչ միայն Արցախի ճանաչման, այլև միջազգային հանրության կողմից ճանաչմանը նպաստելու համար։ «Ադրբեջանը խախտում և խափանում է 3-րդ հրադադարը: Եվրոպան լռում է: Նույնը հարցնում եմ կառավարությանը՝ ի՞նչ գումարի զենք […]

̰ ̰
Թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն. ԻԻՀ բանակի հրամանատար

15:36 27.10.2020

Իրանը մեծացրել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ տարածքներում ավելի մեծաթիվ ուժերի տեղակայումը: Նա ընդգծել է, որ թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն:    

̰
UPS-ները, որոնցով հնարավոր կլինի լիցքավորել էլեկտրոնային սարքերը դիրքերում, հասել են հարավ․ ԿԳՄՍ նախարար

15:12 27.10.2020

UPS-ները, որոնցով հնարավոր կլինի լիցքավորել էլեկտրոնային սարքերը դիրքերում, հասել են հարավ։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ձեր աշխատանքի արդյունքը հասավ հարավ: Ապրե՛ք: Հ.Գ. Այս UPS-ներն ձևափոխված են, ինչը թույլ է տալիս լիցքավորել էլեկտրոնային սարքերը դիրքերում: Karen Derdzyan Vahag Rapyan»,- գրել է Արայիկ Հարությունյանը։  

̰
Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ ՊՆ

15:07 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։ «Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից 14:00-ն: Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: […]

̰
Ղարաբաղի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով

15:04 27.10.2020

Ցանկացած երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համաձայնեցված լինի Հայաստանի և Ադրբեջանի հետ, շեշտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում: «Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակամարտող երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին։ […]

̰
Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին

14:55 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Պաշտպանության նախարարությունն, արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ սահմանի հրետակոծությունը, […]

̰
Մենք կանգնած ենք մեր պատմության ամենաբախտորոշ ճամփաբաժնում․ Արման Եղոյան

14:50 27.10.2020

Մենք կանգնած ենք մեր պատմության ամենաբախտորոշ ճամփաբաժնում։ Մեր ամբողջ երեքհազարամյա պատմության ընթացքը փամփուշտի վառոդի նման եկել խտացել է մի կետում ու սպասում է ձգանը քաշելու մեր կամային որոշմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ «Մենք ու միայն մենք կարող ենք մեկ […]

̰
̰ ̰
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ

14:27 27.10.2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը՝ մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ […]

̰
Ձեր լռությունը սպանում է մեզ. Հենրիխ Մխիթարյան

14:23 27.10.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում 3D լուսանկար է հրապարակել։ «Ձեր լռությունը սպանում է մեզ»,- լուսանկարին կից գրել է նա։

̰
Նորօրյա հերոսներ․ Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ և ցուցաբերել 1-ին բուժօգնություն

14:17 27.10.2020

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը /«Արիության համար» մեդալ/, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը /«Արիության համար» մեդալ/, մայոր Էդգար Ներսեսի […]

̰
Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է. ՊՆ խոսնակ

14:02 27.10.2020

Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
BACK_TO_TOP