13:17 27.10.2020
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 35 զինծառայողի անուն․ Բաղդիշյան Գևորգ Ստեփանի, ծնվ. 2000թ. Մուրադյան Հարութ Ֆրիկի, ծնվ. 2000թ. Խորենյան Սևակ Սուրենի, ծնվ. 1987թ. Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1996թ. Հովհանիսյան Հովիկ Կարապետի, ծնվ. 1984թ. Ավետիսյան Շալիկո Սեդրակի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ղազարյան Հայկ Էդվարդի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Քարտաշյան Գևորգ Նշանի, ծնվ. […]
13:11 27.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։ Էնպես որ պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք […]
12:59 27.10.2020
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
12:54 27.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի համար այս օրհասական պահին Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու […]
12:47 27.10.2020
Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել […]
12:33 27.10.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․ «Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել հաղթանակին՝ ապահովելով արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար անհրաժեշտ է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00»:
12:25 27.10.2020
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ այսօր առավոտյան` ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի […]
11:56 27.10.2020
ԱՄՆ հայ երիտասարդների ֆեդերացիան հացադուլ է հայտարարել` բողոք արտահայտելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ամերիկահայ երիտասարդներն առաջադրել են 3 պահանջ՝ ճանաչել Արցախի անկախությունը, պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ #RecognizeArtsakh, #SanctionTurkey, #SanctionAzerbaijan «Մենք կանգ չենք առնի, քանի դեռ այս բռնապետական կառավարությունները և նրանց ղեկավարները չեն դադարեցրել այս կոպիտ մարդասիրական խախտումը: Հայ ժողովուրդը կանգ չի առնի»,- ասված է […]
11:49 27.10.2020
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ այսօր առավոտյան` ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է […]
11:31 27.10.2020
Այսօր առավոտյան` ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան […]
11:18 27.10.2020
Ամերիկահայերը մայրաքաղաք Վաշինգտոնում ցույցեր են անցկացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների գրասենյակների մոտ` կոչ անելով դադարեցնել համագործակցությունը PR ոլորտում ճանաչում ունեցող BGRGroup ընկերության հետ, որի լոբբիստներն «արյունոտ» փողերով քողարկում է Բաքվի պատերազմական հանցագործություններն արցախահայության դեմ։ Protests across DC today at @Walgreens @comcast & @Verizon, companies that employ #BGRGroup – lobbyists who take blood money […]
11:06 27.10.2020
ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
11:00 27.10.2020
Հաագայում Ադրբեջանի դեսպանատունն է, որի վրա հայերը պաստառներ են փակցրել: Այսպես նրանք իրենց բողոքն են արտահայտել` ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:
10:53 27.10.2020
Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Հիտլերը, նկատի ունեմ՝ Էրդողանը, պատժամիջոցներ կիրառելու մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին։ Խորհուրդս է՝ քանի որ նա ու Ադրբեջանը 3 հրադադարների խախտմամբ վիրավորել են Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, բոլոր երեքն էլ պետք […]
10:13 27.10.2020
Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը […]
09:33 27.10.2020
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից»,-այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը զինվորականների հետ հանդիպմանը։ Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության […]
09:10 27.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս […]
01:00 27.10.2020
Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորը ռադիոկապի միջոցով իր ծառայակից ընկերների համար երգում է՝ քաջալերելով նրանց։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:53 27.10.2020
Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասաց Բեգլարյանը: «Արմենպրես»-ի թղթակիցը փոխանցել է, որ այժմ քաղաքում անջատված է էլեկտրականությունը, քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ:
00:20 27.10.2020
ԱՄՆ կոնգրեսական Ֆրեկ Փալոնը Twitter-ի իր էջում գրել է․ «Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է 2015 թ. «Ռոյս-Էնգել» համաձայնագրով: «Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է կոնգրեսականը: We would have definitive knowledge of which side […]
23:35 26.10.2020
Ինչո՞ւ են հայերն ու ադրբեջանցիները հակամարտում Լեռնային Ղարաբաղի համար․ այս հարցադրմամբ RT documentary-ն ուշագրավ պատմական ակնարկ է պատրաստել: Ֆիլմում անդրադարձ է արվում հակամարտության ակունքներին ու հարցին, թե իրականում ում է պատկանում Արցախը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:09 26.10.2020
Սյունիքի դարպասները հյուսիսից հարավ ամուր փակ են: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր: Աշխատել ու մտածել բացառապես հաղթանակի մասին, և արդյունքը կլինի: Բոլորս՝ մեր դիրքում, բոլորս՝ դիրքերում»,- գրել է նախարարը:
23:00 26.10.2020
«Մեր ԱԹՍ-ների մասին, այո՛, պաշտոնապես հայտարարվեց: Դրանց կիրառությունը քանակապես մեծ չէ, ցավոք, բայց դրանք ունեն իրենց դերակատարությունը, և հայկական միտքն այս ուղղությամբ շարունակում է աշխատել: Նորանոր կիրառությունների ապացույցների անհրաժեշտություն եթե գտնենք, կներկայացնենք»,- այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայկական ԱԹՍ-ների կիրառությանը վերաբերող հարցին:
22:56 26.10.2020
Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Փա ՛ռք Հայոց Բանակին»,- գրել է նա:
22:53 26.10.2020
«Երեք մայրաքաղաքներում փորձեցին հաստատել հրադադար, երեք մայրաքաղաքներից հրադադար չհաստատելու փորձերից հետո շատ հստակ գնահատականներ են հնչել և հասցեական նշել են՝ ով չի ուզում, ով է խախտում», – այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած տեղեկություններին, թե իբր իրենք ցանկանում են դիերի փոխանակում կատարել, բայց հայկական կողմը հրաժարվում է դրանից: […]