22:51 26.10.2020
Մեր արժանապատվության կռվի մարտիկները, գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ու կից լուսանկարներ հրապարակել։ Լուսանկարները՝ Սիփան Գյուլումյանի
22:43 26.10.2020
«Մենք տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F16-երը կոնկրետ կիրառվել, զենքեր կիրառել, գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում՝ կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: Այնպես որ, ապացույցների կարիք չկա»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական այդ կործանիչների կիրառության վերաբերյալ ապացույցների մասին հարցին: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ապացույցների շարքում նաև արբանյակից արված […]
22:39 26.10.2020
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝ 1. Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ […]
22:36 26.10.2020
Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից […]
22:27 26.10.2020
ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նախ շնորհակալություն է հայտնել Հայաստան ու Արցախ հումանիտար բեռներ ուղարկողներին. «Բեռները նախևառաջ մենք տանում ենք պահեստ, տեսակավորում ենք: Առանձնացնում ենք՝ ըստ նշանակության: Ուղարկում ենք Արցախ՝ ապաստարաններում բնակվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ բեռներից մի մաս բաժին է հասնում ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին»,- ասել է Արմեն Փամբուխչյանը: ԱԻ նախարարի […]
22:18 26.10.2020
«Երեկ, ցավոք, երեկոյան ուշ ժամի մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրել է այսօր արված հայտարարության մասին, ըստ որի՝ ադրբեջանական ուժերը՝ ահաբեկչական և այլ երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ, հարձակում […]
22:11 26.10.2020
Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ «Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ […]
21:35 26.10.2020
Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ ժողովրդի նոր ցեղասպանության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Արամ Ա Կաթողիկոսը։ The recognition of the Republic of #Artsakh by the #international community is the only effective way of preventing a new #genocide against the #Armenian people. Catholicos Aram I
21:12 26.10.2020
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար: Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ […]
21:02 26.10.2020
TolishMedia-ն, հղում անելով Talyshistantimes- ին, հայտնում է, որ Ղարաբաղում պատերազմի հենց սկզբից ադրբեջանական ռեժիմը թալիշներին ուղարկում է առաջնագիծ, և այս պատերազմում հիմնական կորուստները կրում են թալիշները, իհարկե, լեզգիների, ավարների և այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ևս։ Այժմ ամենադաժան մարտերը տեղի են ունենում Ղարաբաղի հարավում, որը համեմատաբար մոտ է Թալիշստանին, և այս մարտերում թալիշների թիվը նույնիսկ գերազանցում […]
20:37 26.10.2020
Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է Աննա Հակոբյանը։
20:24 26.10.2020
Կարելի է արձանագրել, որ հրադադարը երրորդ անգամ չհաջողվեց պահպանել, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է հրադադարի ձախողման հետ կապված ԱՄՆ-ի հնարավոր արձագանքին, խոսել է նաև Ադրբեջանի դիրքորոշման մասին, հայտարարել, որ Հայաստանը չի պատրաստվում թույլ տալ, որ Արցախը կապիտուլյացիայի ենթարկվի: Իսկ դրա միակ ճանապարհը զինվորագրվելն է: Վարչապետը նշել է, […]
19:55 26.10.2020
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է մերօրյա հերոսների անուններն ու ռազմաճակատում իրագործած սխրանքները։ Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» […]
19:49 26.10.2020
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության համար։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Այսօր ամբողջ Հանրապետությունը պիտի այս ռեժիմի մեջ լինի, այսօր պիտի զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի՝ դիմակներով հերթեր գոյացած լինեն։ Շատ լավ է, կամավորագրումը գնում է, շնորհակալ եմ արձագանքած քաղաքացիներին, բայց ես ուրիշ բան եմ […]
19:32 26.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է հերթական ձախողված հրադադարի մասին, նշելով՝ «Մի կարևոր հարց կա, որի պատասխանն ունենալը շատ կարևոր է․ գուցե Հայաստա՞նն է մեղավոր՝ իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորման հասնել։ Այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար։ Եթե մենք […]
19:06 26.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, […]
18:46 26.10.2020
Այս պահին թշնամական ուժերը «Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
18:34 26.10.2020
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև՝ տանկեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
17:42 26.10.2020
Հայաստանի տարբեր բնակավայրերից առավոտյան ժամը 08:00-ին Երևան հասած արցախցի կանայք ու երեխաները Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև նախ հնչեցրին Արցախի հիմնը, ապա հանդես եկան պահանջներով։ Նրանք պահանջեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչությունը պատժելուն ուղղված գործողություններ իրականացնել: Նաև նամակ հանձնելու նպատակով պահանջեցին հանդիպում ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցներին մոտեցան գրասենյակի անվտանգության աշխատակիցները և […]
17:20 26.10.2020
«Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց անխոնջ ծառայությունը՝ արագ վերացնելով ստեղծված բոլոր խնդիրները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
17:00 26.10.2020
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Տեղեկացնում է ermenihaber-ը: Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․ «Դիվանագիտության անվան տակ […]
16:45 26.10.2020
Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական STANDARD-ը՝ վկայակոչելով Rotax ընկերության մամուլի խոսնակին։ Փոխանցում է «Արմենպրեսը»: «Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև Ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը: STANDARD-ը տեղեկացնում է, որ մինչ […]
16:43 26.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»:
16:16 26.10.2020
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Այսօր նշված հանձնաժողովի անդամները կայցելեն Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար, Թուրքիայի իշխող «Արդարություն և […]
15:58 26.10.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։ Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ […]
15:53 26.10.2020
Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով: Այս մասին որոշում է ընդունել Արցախի կառավարությունը: Սահմանվել են պետական կառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների՝ ռազմական դրության ժամանակահատվածում վարձատրության հետևյալ չափանիշները. 1) Արցախի Հանրապետության տարածքում գտնվող՝ ա. տվյալ ամսում աշխատած աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ՝ համաձայն հաստիքային ցուցակի: Դրանից բացի՝ յուրաքանչյուր մարմնում ձևավորվող պարգևատրման […]