TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

Պահեստազորի պարապմունքները շարունակվում են

12:58 28.10.2020

Պահեստազորի պարապմունքները շարունակվում են։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել։

̰
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի հայ երիտասարդների բողոքի ակցիան «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց

12:52 28.10.2020

Չեխիայի հայ երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։ Հենց այդ ընկերությունն է արտադրում DANA ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտվող DANA -ների համար»՝ գրված է պաստառների վրա։ «Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»,-նշված […]

̰
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշին հրետակոծվում է․ կա զոհ

12:48 28.10.2020

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշին հրետակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

̰
Կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի դեմ գործածել Մագնիտսկու պատժամիջոցները

11:11 28.10.2020

Ամերիկացի կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի դեմ գործածել Մագնիտսկու պատժամիջոցները: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարին ուղղված Պետդեպարտամենտի կրկնվող փորձերը ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ գործի դնել Մագնիտսկու պատժամիջոցները»,-նշված է կոնգրեսականի թվիթերյան գրառման մեջ։ .@StateDept’s repeated […]

̰
Նռնաձոր. պատերազմի թիկունքում գտնվող գյուղը

11:00 28.10.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել պատերազմի թիկունքում գտնվող Նռնաձոր գյուղից։

̰
Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված, քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել․ ԱՀ ԱԻՊԾ

10:46 28.10.2020

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը […]

̰
Ֆրանսիայում հայերը կրկին մայրուղի են փակել

10:38 28.10.2020

Ֆրանսիայում հայերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում են ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր են պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։

̰
Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ

10:33 28.10.2020

Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով խոցված ԱԹՍ-ի լուսանկարը։

̰
Մանրամասներ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին

10:16 28.10.2020

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին: «Արմենպրես»–ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշել է, որ առողջական վիճակում բարդություններ չկան: «Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,-ասել է Վահրամ Պողոսյանը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

̰
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն

09:41 28.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:

̰
Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

09:23 28.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի […]

̰
Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը

08:37 28.10.2020

ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»։ Արցախի անկախության ճանաչման բանաձևը […]

̰
Լիբանանահայերը բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

08:16 28.10.2020

Լիբանանահայերը Հայաստանի և Արցախի դրոշներով, «Էրդողանն ահաբեկիչ է» վանկարկումներով ու հայրենասիրական երգերով բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են վերջ դնել Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումներին։  

̰
Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում. ՄԻՊ

00:25 28.10.2020

Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս հարցում ամբողջությամբ աջակցում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար»,- գրել է նա:

̰
Գլենդելի քաղաքային խորհուրդը կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը

23:59 27.10.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը: «Մեր քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան է քննարկելու այդ հարցը, ժամը 18:00-ին (ՀՀ-ում 05:00-ին) պետք է սկսվի այդ նիստը»,- ասաց Փափազյանը: Պատասխանելով հարցին` կընդունվի արդյոք բանաձևը քաղաքային խորհրդի կողմից, Էլիզա Փափազյանը նշեց՝ […]

̰
Նվերներ արցախցի փոքրիկներին. hազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը

23:52 27.10.2020

«Աջակցություն Արցախին» նախաձեռնությամբ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրնում սեպտեմբերի 28-ից գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը։ Հազարավոր թբիլիսահայեր արդեն միացել ու իրենց աջակցությունն են ցուցաբերել տարբեր միջոցներով` ֆինանսական, տեխնիկական և այլն:  Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Շարունակվում է դրամահավաքն ու առաջին ահհրաժեշտության իրերի հավաքագրւմը. որոնք ՀՀ, ապա`առաջնագիծ են հասցվում:    

̰ ̰
Թրամփին հիասթափեցրել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումը

22:54 27.10.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը «հիասթափեցնում է»: Այսպես է նա արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև հրադադարի խախտմանը, հաղորդում Է Reuters գործակալությունը: «Հիասթափեցնող է, երբ տեսնում ես նման բան։ Ահա թե ինչ է պատահում, երբ երկու երկրներ երկարոտև թշնամանք են ունենում»,- ասել է Թրամփն ու հավելել, որ հրադադարը ապագայում կվերսկսվի։

̰
Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ

22:44 27.10.2020

Քարտեզում կարմիրով նշված հատվածներում այս պահին ադրբեջանական կողմն է վերահսկողություն իրականացնում. այս մասին տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ըստ էության՝ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր փորձել են նաև Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ՝ ՀՀ սահմանին: Սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառելով հրետանի և անօդաչու […]

̰
Նրանք հայրենիքն են պաշտպանում․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

22:34 27.10.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Նրանք հայրենիքն են պաշտպանում»։ Լուսանկարները` Սիփան Գյուլումյանի

̰
Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը. Ա․ Հովհաննիսյան

22:29 27.10.2020

«Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է, մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, այն նույն բարդությամբ, արագությամբ մարտեր չի վարում, բայց վարում է բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում մի քանի դիվերսիոն խմբեր են չեզոքացվել: Ըստ Հավհաննիսյանի՝ դիվերսիոն խմբերից որոշները փախուստի են դիմել՝ […]

̰
̰
Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու․ Պոմպեո

22:15 27.10.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Պետքարտուղարը կողմերին կոչ է արել կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները, ինչպես նաև վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: «Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու»,-գրել է Պոմպեոն: During separate calls with @NikolPashinyan and @presidentaz, […]

̰
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով

22:14 27.10.2020

«Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ նաև խաղաղ բնակավայրեր են հրետակոծվել: Քարտեզում նշված գյուղի ուղղությամբ էլ շարունակվել է դիվերսիոն խմբերի ներթափանցումը:

̰
̰
Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով․ Փաշինյան

21:51 27.10.2020

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու […]

̰
Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին․ Փաշինյան

21:34 27.10.2020

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

21:29 27.10.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի […]

̰
Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

21:24 27.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․   Սիրելի ժողովուրդ,   Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,   Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,   Սփյուռքի հպարտ հայություն,   Եղբայրներ եւ քույրեր.   Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։   Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա […]

̰ ̰
BACK_TO_TOP