15:39 26.10.2020
Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։ […]
15:36 26.10.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը, ասել է, որ այդ հակամարտությունը չպետք է լինի մրցակցության տեղ: «Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության տեղ»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտում նման համաձայնությունը և արդյոք Միացյալ Նահանգներին հաջողվել […]
14:54 26.10.2020
Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։ Նրա խոսքերով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ․ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ […]
14:17 26.10.2020
ԱՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են […]
13:42 26.10.2020
Ամերիկացի աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Նա ասել է, որ աղոթում է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հարցի խաղաղ լուծման համար: «Խոր տխրությամբ իմացա վերջին շրջանում Արցախում ու Հայաստանում տիրող իրադարձությունների մասին: Ունեմ շատ հայ ընկերներ, այստեղ Միացյալ Նահանգներում: Նրանք բոլորը ինձ պատմել ձեր ծանր դրության և հարազատներին կորցնելու […]
12:39 26.10.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 6-ական, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, թմրանյութի հայտնաբերման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության […]
12:26 26.10.2020
«Ուկրաինա-թուրքական ռազմական համաձայնագիրը պատրաստվում էր վերջերս Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմից շատ ավելի վաղ, և որքանով գիտեմ՝ ոչ մի կապ չունի այս հակամարտության հետ», – այս մասին AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Դարյա Վոլոդինան, ով նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալն է: Ըստ Դարյա Վոլոդինայի՝ տեղեկատվական պատերազմների […]
12:22 26.10.2020
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակցիայի են դուրս եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև՝ պահանջելով պատժել Ադրբեջանին և Թուրքիային։ Նրանք հանդիպում են պահանջել գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ իրենց նամակը փոխանցելու համար։ Ավելի ուշ ցուցարարներին պատասխանել են, որ նրանցից 3 հոգու հնարավոր կլինի ընդունել վաղը։ «Մենք սպասելու ժամանակ չունենք, […]
12:14 26.10.2020
«Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, և բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը», – այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված […]
11:52 26.10.2020
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։ «Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,-նշում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
11:46 26.10.2020
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև բողոքի ակցիա են իրականացնում արցախցի կանայք ու երեխաները: «Ձեզանից պատասխան ենք պահանջում, պարտժե՛ք Ադրբեջանին և Թուրքիային, դատապարտե՛ք նրանց կողմից իրականացվող տեռորիզմը»,-ասացին արցախցիները: «Ինչու՞ չի պահպանվում հրադադարը, ինչու՞ գործուն քայլեր չեք կատարում: Ու՞ր են եվրոպական արժեքները, երբ մեզ խոշտանգում են, երբ խաղաղ բնակիչներին հրթիռակոծում են, Եվրոպակա՛ն միություն, դուք հանցավոր եք […]
11:39 26.10.2020
Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության վերաբերյալ դիրքորոշմանը։ Դիտարկելով երկու՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող […]
11:34 26.10.2020
Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի շահ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բովանդակալից բանակցությունների մեկնարկի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ […]
11:27 26.10.2020
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա՝ այս պատերազմին վերջ դնելու համար: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը․ «Երեկ խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի պահպանման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել […]
11:19 26.10.2020
Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։
11:02 26.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը […]
10:50 26.10.2020
Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այն ուղղված էր թուրք-ադրբեջանական ոտնձգությունների դեմ: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։ Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական գործիչներ իրենց զորակցությունն են հայտել […]
10:01 26.10.2020
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Տիգրանակերտ. արքայից արքայի քաղաքն առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է, իսկ այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը: Այս պատմական ժամանակահատվածում, սա, իրապես, մեր վերջին պատերազմն է, որը համազգային ջանքերով պարտավոր ենք կրկին հաղթելու»: Լուսանկարը՝ Համլետ Պետրոսյանի
09:51 26.10.2020
Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը կոպտորեն խախտել է արդեն երրորդ անգամ։
09:29 26.10.2020
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ։ Այս […]
09:26 26.10.2020
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Քիչ առաջ Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ
09:12 26.10.2020
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ վերջին զարգացումները: «Շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել հեռու մնալ հակամարտությունից և կողմ ենք հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերահսկման մեխանիզմների ստեղծմանը»,- նշված է Շամպայնի թվիթերյան գրառման մեջ: I spoke w/ @ZMnatsakanyan. Understand the U.S. facilitated negotiations will […]
09:04 26.10.2020
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ թշնամին ապատեղեկատվություն է տարածում՝ հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:
08:57 26.10.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։ «Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կողմերին լիարժեք և առանց հապաղելու, ըմբռնմամբ իրագործել համաձայնությունը և վերսկսել առարկայական, առանց նախապայմանների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։ Գլխավոր քարտուղարը կոչ է […]
08:45 26.10.2020
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են […]