TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Պաշտպանության բանակը ներկայացրել է մարտի դաշտում սխրանքներ կատարած մերօրյա հերոսներին

15:26 24.10.2020

Պաշտպանության բանակը ներկայացրել է մարտի դաշտում սխրանքներ կատարած մերօրյա հերոսներին, որոնք արժանացել են պարգևների: Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի: Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ […]

̰
«Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից». ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար

15:20 24.10.2020

Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի […]

̰
Պաշտպանության բանակը հրապարակել է ևս 36 զոհված զինծառայողի անուն

15:08 24.10.2020

Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 36 զինծառայողների անունները Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. 1997թ. Ծատուրյան Սարգիս Դավթի, ծնվ. 2001թ. Մարտիրոսյան Ժորա Ալիկի, ծնվ. 2001թ. Գևորգյան Էդմոն Թելմանի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Միսակ Մասիսի, ծնվ. 1997թ. Բաբայան Վահան Գագիկի, ծնվ. 1987թ. Հայրապետյան Խաչատուր Սիմոնի, ծնվ. 1989թ. Տռուզյան […]

̰
Հովիկի և Մարիամի` Շուշիում տեղի ունեցած պսակադրության արարողությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին… Արայիկ Հարությունյան

14:39 24.10.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Շուշիում տեղի ունեցած հարսանիքին: Գրել է. «Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները… Երջանի՛կ լինեք»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/633363070694403  

̰
Ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

14:21 24.10.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկություններ է հայտնել ադրբեջանցի զինծառայողի վիճակի մասին, գրել է. «Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»:

̰
Անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտը

14:03 24.10.2020

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: Նշվում է, որ թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: https://m.facebook.com/story.php?story_fbid=3802767143091066&id=1516022838432186  

̰
Հարսանիք պատերազմի ժամանակ. Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

13:51 24.10.2020

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում, լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցող հարսանիքի արարողությունից: Կից գրել է. «Հարսանիք Շուշիում. Ես չգիտեմ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա…»: Համացանցում տարածվել է նաև հարսանիքի տեսանյութը: https://www.facebook.com/narek.adamyan.7/videos/3297299583714383

̰
Եվգենի Կիսինը իր առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

13:22 24.10.2020

«Armenian Assembly»-ի` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Armenian Assembly»-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։ Այս մասին տեղեկացրել են «Armenian Assembly»-ից, հայտնում է Արմենպրեսս-ը: «Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթոմ եմ ուժ և կորով, […]

̰
Արկերի տարափի տակ թխվածքաբլիթ համտեսող զինվորի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին

13:00 24.10.2020

Արկերի տարափի տակ թխվածքաբլիթ համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին․ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունն «անժխտելի պատերազմական հանցագործություն» է․ Թաթոյան

12:52 24.10.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես որակել է Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը «անժխտելի պատերազմական հանցագործություն»: «Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,-գրել է նա Facebook-ում: Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, […]

̰
Ադրբեջանը մի կողմից ցանկանում է Արցախը զրկել հումանիտար օգնությունից, մյուս կողմից խոսում հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու մասին. Արցախի ՄԻՊ

12:37 24.10.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվորեն թիրախավորել կենսական կարևոր նշանակության ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքներ՝ Արցախի բնակչության շրջանում հումանիտար աղետը խորացնելու համար. «Երեկ էլ հրետանային միջոցներով թիրախավորել են Բերձոր քաղաքը: Փորձում են Արցախն ու Հայաստանն իրար կապող ճանապարհն ինչ-որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, […]

̰
Արցախի ո՞ր բնակավայրերն են հիմնականում թիրախի տակ. ՄԻՊ վերլուծությունը

12:28 24.10.2020

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ԱՀ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության ու հրետակոծության մասին ու ասել, որ հիմնականում թիրախի տակ են հայտնվում Արցախի Մարտակերտ և Մարտունի քաղաքներն՝ իրենց հարակից համայնքներով, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր: «Որոշակի պարբերականությամբ նաև Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում: Տեղյակ ենք գիշերվա կամ երեկ երեկոյան կատարվածի մասին: Ըստ մեր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

12:21 24.10.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին […]

̰
Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը

12:17 24.10.2020

Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ը։ Քաղաքային խորհուրդը […]

̰
Մեր տեղեկություններով՝ անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Արցախի ՄԻՊ

11:53 24.10.2020

«Ռիսկը մեծ է՝ նաև հաշվի առնելով Հադրութի դեպքը, որ կարող են այլ դեպքեր էլ լինել: Մեր տեղեկություններով՝ անհայտ կորած  քաղաքացիական անձինք կան», – այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ չբացառելով, որ քաղաքացիական զոհերի թիվը կարող է իրականում ոչ թե 37 լինել, այլ շատ ավելի մեծ: Բեգլարյանը չի բացառել, որ այդ անձինք զոհվել […]

̰
37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր. Արցախի ՄԻՊ-ը որոշակի վիճակագրություն է ներկայացրել

11:49 24.10.2020

«Սեպտեմբերի 27-ից ի վեր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացաիական վիրավոր: Վիրավորման դեպքերից մեկը հենց գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղի մոտ՝ հրթիռակոծության հետևանքով», – այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին հասցված ու գույքային վնասներին, ապա, ըստ ՄԻՊ վելուծության՝ 10500-ին մոտ մասնավոր սեփականություն […]

̰
Ադրբեջանը ռազմագերիների նկատմամբ կիրառում է ճնշման միջոցներ՝ օգտագործելով նրանց քարոզչության թեզերի համատեքստում

11:46 24.10.2020

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ճիշտ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա […]

̰
ԱԱԾ-ն կոչ  է անում զերծ մնալ վարձավճարի դիմաց տեսաձայնագրություններ անելու, բջջային համարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց

11:35 24.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում,  իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ […]

̰
̰
Կանադայի հայերն Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիա են անցկացրել

11:14 24.10.2020

Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ: «Չլռե՛լ», «Չաջակցե՛լ […]

̰ ̰
Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

10:53 24.10.2020

Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։ Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ […]

̰
Ադրբեջանցի ռազմագերին՝ Արցախի դեմ օտարերկրյա զինյալների կռվելու, հայկական կողմի հոգատարության մասին

10:49 24.10.2020

«Համարյա ոչ մեկին չէի ճանաչում»․ Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում: Պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին:

̰ ̰
Ալեքսիս Օհանյանը ԼՂ հարցով տեսաուղերձ է հղել ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին

10:24 24.10.2020

Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել՝ հասցեագրված ԱՄՆ-ի և Գերմանիայի իշխանություններին։ Նա կոչ է արել երկու երկրների առաջնորդներին վերջապես խաղաղություն հաստատել Հայաստանի համար։ «Արցախում տեղի ունեցողը ողբերգություն է: Առանց իրական հրադադարի տառապանքները կշարունակվեն: Կոչ եմ անում ԱՄՆ-ում իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի ու […]

̰
Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում

09:38 24.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ […]

̰ ̰
Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ իրավիճակը

08:39 24.10.2020

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հարցին․ «Հույն գործընկերոջս հետ քննարկեցինք իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում և անվտանգության մարտահրավերները, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնն իր թվիթերյան էջում։ J’ai parlé avec […]

̰
ԼՂ-ում մոտ 90 հազար մարդ է տեղահանվել, կորցրել տունը և ունեցվածքը. Մնացականյան

08:29 24.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում: «Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդ է տեղահանվել, նրանք […]

̰
Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից

08:07 24.10.2020

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը հրապարակել է ԵՄ պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Բորելն ու Պոմպեոն ընդգծել են բռնության անհապաղ […]

̰
BACK_TO_TOP