23:17 24.10.2020
«Այսօր՝ առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։ Հարավային […]
23:00 24.10.2020
«Սրանք այն բանակավայրերն էին, որոնցով, մաքսիմում հարձակողական պոտենցիալի ժամանակ, Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հասնել Բերձոր և հետ է մղվել այս ուղղություններից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:43 24.10.2020
Քարտեզում կապույտով նշված են այն բնակավայրերը, որտեղ վերջին երկու-երեք օրերին ընթանում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները. այս մասին այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս աշխատանքները շարունակվում են»,- ասել է Հովհաննիսյանը:
22:21 24.10.2020
«Սրանք այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են այս պահին էլ և նախորդող օրերին էլ»,- ճեպազրույցի ժամանակ այս քարտեզը ցույց տալով՝ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքն օջախային մարտերի մասին է: Մանրամասները՝ տեսանյութում։
22:15 24.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվանից սկսել է հերտակոծություն «Մարտունուց դեպի հարավ և Հադրութից դեպի հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդող օրերին, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն խումբ, բայց այլ հատվածի դիվերսիոն խմբերի դեմ մարտերը […]
21:56 24.10.2020
Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից։ Մասնավորապես՝ նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ […]
21:47 24.10.2020
Հասարակական կազմակերպությունների, տեղացի և արտերկրից ժամանած անհատների աջակցությամբ արցախցի կանայք այս օրերին ներգրավված են բարիք ստեղծելու և դրանով ռազմաճակատին թիկունք լինելու գործում։ Խոհանոցում արցախյան մթնոլորտ է․ կանայք երգում են հարազատ երգեր, արագ մաքրում ու կտարտում թթվի կամ իրենց բարբառով հայտնի՝ աղ դրածի համար անհրաժեշտ բանջարեղենը, կանաչին, ինչու չէ նաև մրգերը։ Ինչպես տեսնում եք, բազմազան բարիքներից՝ […]
21:02 24.10.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս պահի […]
20:53 24.10.2020
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին: Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, […]
20:43 24.10.2020
Ամերիկացի դերասան Շոն Փենն անդրադարձել է հայերի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը: «Մինչ մենք հանգիստ նստած ենք, հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից՝ զենքի օգնությամբ, որը մենք տրամադրել ենք նրանց։ Սա Ամերիկան չէ։ Բայդենը կարող է վերածնել Ամերիկան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շոն Փենը:
20:32 24.10.2020
Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի […]
20:21 24.10.2020
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն: Պաշտպանության բանակը լուսանկարներ է հրապարակել։
19:52 24.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է , որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։
19:04 24.10.2020
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը տեսաուղերձով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին՝պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: Պարգև արքեպիսպկոպոս սրբազանը այս նոր արյունահեղությունը կանգնեցնելու կոչով դիմել է նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, կրոնապետերին, քաղաքագետներին։ Տեսաուղերձն ամբողջությամբ․
18:14 24.10.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական […]
17:17 24.10.2020
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ: Հայկական միասնական տեղեկատվական հարթակի հրապարակած տվյալներով հակառակորդի ընդհանուր կորուստները հետևյալն են ՝խոցվել են 217 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ և ունի կենդանի ուժի 6614 կորուստ: По последним данным о потерях противника были поражены еще […]
16:50 24.10.2020
«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Հարց է ուղղում, թե ինչ նպատակ է դա հետապնդում, նշում է. • Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա […]
16:39 24.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: «Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և […]
16:34 24.10.2020
«Եվրոպայի ազատ դաշինք» (ԵԱԴ) կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր առցանց ձեւաչափով հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Արմենպրեսս-ը: Կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դե Լակալեն նշեց, որ իրենց կուսակցության նպատակը գործելն է, եւ այս քննարկումն այդ նպատակով էր կազմակերպվել։ «Պատրաստ ենք օգնելու։ Սա միայն սկիզբն է, մենք պարտավոր ենք արձագանքել, մենք չենք կարող հուսահատեցնել մարդկանց»,- […]
16:15 24.10.2020
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3356724607697009
15:55 24.10.2020
ՀՀ պաշտպանության բանակը ներկայացրել է «Զինուժ Մեդիա»-ի պատրաստած՝ Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցման տեսանյութը: