18:34 25.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս դժվար պահին մեր երկիր այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար: «Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր […]
18:31 25.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ըստ հետախուզական տվյալների՝ ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար է կատարվում»։
18:05 25.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր […]
17:45 25.10.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ, նշված է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում: Մեծաթիվ՝ մոտ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային […]
17:30 25.10.2020
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան։
17:22 25.10.2020
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, «Թվիթերի» միկրոբլոգում անդրադարձ է կատարել Conflict News-ի հրապարակած լուսանկարներին՝ նշելով, որ դեպքն արձանագրել են դրանց հրապարակման առաջին փուլում։ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն իրական տեսանյութ է վերջերս տեղի ունեցած բախումներից, որում Ադրբեջանի զինվորը սպանում է ծանր վիրավոր հայ զինվորին։ Այսպիսով միջազգային համայնքը շարունակում է կույր լինել, իսկ Ադրբեջանը շարունակում […]
16:42 25.10.2020
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է գրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Վարշավա, 25 հոկտեմբերի, 2020 թ. Ձերդ գերազանցություն Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության Նախագահ Հարգարժան պարոն Նախագահ, «Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան, ունի իր գինը` բարձր, բայց […]
16:26 25.10.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Որոշ մարդիկ ծաղրում են, որ աշխարհի տարբեր անհայտ ու փոքր քաղաքներ պաշտպանում են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, հայտարարություններ են անում Արցախի Հանրապետության ճանաչման ու Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսայի դեմ: Նախ, տարրական մարդկային գնահատանք է պետք ցուցաբերել այն համայնքների ու մարդկանց հանդեպ, որոնք ոչ […]
16:13 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Մոսկվա վերադարձած WarGonzo նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ, որը վերջին 3 շաբաթների ընթացքում Արցախում էր և ակտիվորեն լուսաբանում էր ԼՂ հակամարտությունը: «Սյոմա, ասում են դուք եկաք Ղարաբաղ որպես անկախ լրագրող, բայց գնացիք որպես հայ: Ի՞նչ տեսաք այնտեղ, որը ստիպեց չթաքցնել ձեր ունեցած համակրանքը» հարցին ի […]
15:22 25.10.2020
ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, […]
15:11 25.10.2020
Պաշտպանության Բանակը ներկայացնում է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների։ «Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ […]
15:07 25.10.2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ Պետրոսյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 2001թ. Հարությունյան Արտյոմ Սպարտակի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Լևոնի, ծնվ. 1985թ. Սայադյան Գարիկ Մերուժանի, ծնվ. 1984թ. Թովմասյան Համլետ Ջանիբեկի, ծնվ. 1980թ. Մխիթարյան Լեռնիկ Լևիկի, ծնվ. 1972թ. Սարգսյան Սուրեն Բենիկի, ծնվ. 1985թ. Մայիլյան Արսեն Արթուրի, ծնվ. 1982թ. Մանուկյան Դավիթ […]
14:48 25.10.2020
Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և […]
14:48 25.10.2020
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նշենք, որ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պայմանները։ Նրա խոսքով` […]
14:11 25.10.2020
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։ «Արմենպրես»-ին ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։ «Իհարկե, ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները հանվել են, բայց […]
13:56 25.10.2020
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված […]
13:49 25.10.2020
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։ «Արմենպրես»-ին ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Խնդիրը հետևյալն է՝ ապահովել ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, անհապաղ բժշկական օգնություն, որովհետև որոշ ռազմագերիներ ունեն վիրավորումներ և պատշաճ բուժօգնության […]
12:22 25.10.2020
Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են. կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություն կատարելու համար` https://www.1000plus.am/
11:46 25.10.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ: Մեր անելիքներից պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, […]
10:50 25.10.2020
Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են […]
10:23 25.10.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է «Զինուժ Մեդիա»-ի տեսանյութը ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին։
10:21 25.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր […]
10:10 25.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
09:58 25.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։ «Վաղ առավոտյան թարմ ապրանք»,- գրել է նա։
09:44 25.10.2020
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել Արցախի հակամարտությանը։ «Զրուցել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. նա ինձ Արցախի հակամարտության մանրամասն գնահատական տվեց։ ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսին է պատժամիջոցների կիրառումը՝ Ադրբեջանին ճնշելու համար, որպեսզի վերջինս պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական զինյալների օգտագործումը»,-գրել […]
09:35 25.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով […]
23:40 24.10.2020
Հայաստանի պատմության թանգարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Նա մի քանի դրվագ է պատմել 90-ականնների հերոսական դեպքերից՝ Հադրութի, Շուշիի ազատագրումից հետո նաև զուգահեռներ անցկացրել այն և այս պատերազմների միջև: Ի դեպ, այդ հանդիպումից ստացված ողջ հասույթը Պատմության թանգարանի աշխատակիցները փոխանցելու են բանակի կարիքների համար: […]
23:26 24.10.2020
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով։ «Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու […]
23:21 24.10.2020
Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել […]