11:52 19.10.2020
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24000 աշակերտ չի հաճախում դպրոց։ Արցախի տեղեկատվական շտաբն ինֆոգրաֆիկաներով ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու կրթության իրավունքի խախտումները և Ադրբեջանի կողմից թիրախավորված Արցախի կրթամշակութային օջախները։
11:30 19.10.2020
Արցախի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց: Տարբեր վանկարկումներով դիմում են ՄԱԿ-ին, որ կանգնեցնի պատերազմը, եվրոպական երկրները ճանաչեն ազատ Արցախը և դատապարտեն ադրբեջանաթուրքական ագրեսիան: Նրանք վեր են պարզել բազմաթիվ պաստառներ, որոնց վրա դարձյալ կոչերն են ու արցախյան իրականությունը: Հավաքվածները պահանջում են, որ կազմակերպության երևանյան գրասենյակից ներկայացուցիչ իջնի և պատասխանի իրենց […]
10:37 19.10.2020
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
10:30 19.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից […]
10:25 19.10.2020
ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ […]
10:03 19.10.2020
ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, […]
09:00 19.10.2020
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի մասին: «Հայերը լավ մարդիկ են, նաև լավ գործարարներ են։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ ձեր ոգուն, հայերը մեծ ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը։ Upi.com-ը հայտնում է, որ մինչ այդ բազմաթիվ հայեր հավաքվել […]
08:50 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ` հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային […]
08:36 19.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
00:51 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Արտգործնախարարները քննարկեցին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային […]
00:50 19.10.2020
Անտոն Տրոյանովսկին մեկն է այն տասնյակ օտարերկրյա լրագրողներից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմի առաջին օրերից ժամանել է Արցախ ու լուսաբանում է Ստեփանակերտում, Շուշիում և պատերազմի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տրոյանովսկին ամերիկյան հեղինակավոր The New York Times-ի մոսկովյան թղթակիցն է, ով ծավալուն հոդված է հրապարակել պատերազմող արցախցիների կենցաղի ու այդ կենցաղի վրա պատերազմի […]
00:49 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել […]
00:47 19.10.2020
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է […]
00:37 19.10.2020
Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: «Քիչ առաջ խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում: Այն պետք է […]
00:10 19.10.2020
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը: «Կարևոր հանգամանք: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է […]
23:45 18.10.2020
«Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը։ Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, թե ինչպես են ճահճուտներում կենդանիները հոշոտում իրենց դիակները: Այնպես որ, զարմանալու ոչ մի բան ես չեմ տեսնում»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է վերցնել իրենց զոհերի դիերը, որոնք […]
23:39 18.10.2020
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը […]
23:34 18.10.2020
«Հրադադարն ընդհանուր առմամբ ոչ մի ուղղությամբ էլ չի պահպանվել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախում որ հատվածներում է հրադադարը պահպանվել: Ինչ վերաբերում է հայկական կողմի այն հայտարարությանը, թե պատրաստ են մարդասիրական միջանցք տրամադրել ադրբեջանական՝ ծուղակի մեջ հայտնված զորքին, Արծրուն Հովհաննիսյանն ասել է․ «Մի քանի տեղերում ադրբեջանական զորքն […]
23:28 18.10.2020
«Մենք եղել ենք Շուշիում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ։ Պետք է պատժամիջոցներ կիրառվեն […]
23:13 18.10.2020
«Ես ամեն առավոտ հարց եմ տալիս․ մտածեք ամեն մեկդ՝ ի՞նչ եք արել դուք ձեր քայլով, բոլորս պետք է հաղթանակին ծառայենք: Խնդրում եմ, ուշադիր եղեք, ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում: Մարտի մեջ են ինչպես տղաները, այնպես էլ կին զինծառայողները: Արդեն որերորդ կնոջ մասին լսում եմ տարբեր հերոսությունների դրվագներ, ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կանայք՝ […]
23:09 18.10.2020
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը: «Ես քիչ առաջ խոսեցի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի համոզեմ նրանց, որ հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ես նաև ընդգծել […]
23:00 18.10.2020
«Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են: Ուղղությունները նույնն են: Սկզբում հյուսիսային ուղղությամբ են հրթիռային հարձակման փորձը կատարել, ջախջախվել են, հետ շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։ […]
22:50 18.10.2020
Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամ Անդրեաս Կալբիցն այն կարծիքին է, որ Արցախում քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունն արվել է բնակչությանն ահաբեկելու ու քաղաքները դատարկելու նպատակով: Այսօր այս մասին նա հայտարարել է Արցախի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Նա անդրադարձել է մասնավորապես ահաբեկիչների խնդրին: «Կոչ ենք անում աշխարհի կազմակերպություններին ձայն բարձրացնել սիրիացի ու լիբիացի ահաբեկիչների դեմ: Եթե պարզվի, […]
22:35 18.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այսօր՝ ժամը 20։30-ի դրությամբ, խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում։ «Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը»,- հավելել է Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:27 18.10.2020
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակեպված ասուլիսին մասնակցել է նաև Արկադի Անդրեասյանը, ով զինհաշմանդամ է, բայց կամավորագրվել է, մասնակցել պատերազմին՝ հյուսիսային կողմում: Ականապայթյունային վիրավորում է ստացել 2015 թվականին: «Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար: Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, մեր […]
22:13 18.10.2020
Ադրբեջանական զինուժն կոպտորեն խախտել է հրադադարի երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վաղ առավոտյան հարավի ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկել: Իսկ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: Օրվա ընթացքում հակառակորդը պարբերաբար խախտել է հումանիտար հրադադարը: Մանրամասները` տեսանյութում:
22:09 18.10.2020
Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան […]
22:03 18.10.2020
Միջազգային խաղաղության աղոթքը կնվիրվի կորոնավիրուսի համավարակի պատճառով մահացածների հիշատակին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում գտնվողներին: