12:05 18.10.2020
Արցախին հոգատարությամբ նվիրաբերված ապրանքը հոգատար ձեռքով դասավորվում, տեսակավորվում, բաժանվում է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ Արցախում գտնվող ԱԱՏՄ աշխատակիցների 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, որոնք կամավորաբար նվիրաբերված, պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին: Խմբի մի մասն էլ ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված […]
11:38 18.10.2020
Մերօրյա հերոսներ․ Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են <<Արիության համար>> մեդալների: Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի […]
11:28 18.10.2020
Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքերն ու իր զինծառայողների մարմինները: Այս մասին twitter-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Կարծես այս երկիրը թքած ունի մարդկային կյանքերի և զինծառայողների մարմինների վրա»,-նշել է Բեգլարյանը ։
11:13 18.10.2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները. Պահեստազորային Անտոնյան Վրույր Սիամանթոյի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Վարդանյան Հարություն Սամվելի, ծնվ. 1982թ. Ավետիսյան Հովհաննես Նիկոլայի, ծնվ. 1967թ. Խաչատրյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Վանիկ Գրիգորի, ծնվ. 1971թ. Կոստանյան Գևորգ Արկադիի, ծնվ. 1996թ. Մարգարյան Համազասպ Վլադիկի, ծնվ. 1972թ. Խաչատրյան Վարդան Զորիկի, ծնվ. 1990թ. Կիրակոսյան Արմեն Արիստակեսի, ծնվ. […]
10:54 18.10.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ ․ «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ: Ադրբեջանը արդեն […]
10:46 18.10.2020
Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է ․ «Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել»: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197919728515482
10:37 18.10.2020
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։
10:28 18.10.2020
«Վերջին փամփուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրոհով էլ հաղթելու ենք» ․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովնաննիսյանը https://www.facebook.com/arcrun/posts/3445096738859243
09:43 18.10.2020
Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3339885306047606
08:55 18.10.2020
ՀՀ պաշտպանույան նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական գրառումն է կատարել ․ «Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3339782442724559
08:39 18.10.2020
Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսանակ Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3339261219443348
08:33 18.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ […]
01:01 18.10.2020
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի […]
00:30 18.10.2020
Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- […]
00:18 18.10.2020
Այս զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի […]
23:01 17.10.2020
«Մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մենք ինքներս ենք մեր հողը պաշտպանելու: Մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օդային պաշտպանության համար ՌԴ-ին դիմելու անհրաժեշտությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:43 17.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ […]
22:28 17.10.2020
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և […]
22:22 17.10.2020
«Հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում: Առավել թեժ մարտեր են եղել հարավային ուղղությամբ, այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ չեն եղել, որքան նախորդ 2-3 օրերին: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում կոնկրետ մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում խոցվել է, […]
22:13 17.10.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրել է Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործության պատկերը: Բացի այդ, Բեգլարյանն անդրադարձել է հայ զինծառայողների դիակների և հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների փաստահավաք խմբերի օր առաջ այցն Արցախ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:53 17.10.2020
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի խոսքով՝ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։ «Նախևառաջ լուր տարածեցինք, որ դրամահավաք կա, պետք է գումար […]
21:36 17.10.2020
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի հետ կապված և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում, գրում է Asbarez-ը։ Հայտարարությունն արվում է Բայդենի ու Հարիսի առանձին կոչերից՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության […]
21:09 17.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը… Վշտակցում եմ բոլոր հարազատներին: Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ […]
20:05 17.10.2020
«Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ։ «Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ […]
19:49 17.10.2020
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Րոպեներ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր: Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, […]