TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». վարչապետի հարցազրույցը ТАСС-ին

18:43 19.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն […]

̰
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի  նամակը՝ ուղղված Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

18:36 19.10.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ  Լենա Նազարյանը նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում ասվում է․ «Սիրելի Անն Իդալգո, Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, […]

̰
Պատրաստ ենք միանալ մեր եղբայրներին․ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

18:13 19.10.2020

  https://www.youtube.com/watch?v=3OVeNRMYs6Q&feature=share&fbclid=IwAR3G6aiszQuAxj-SCzfNSHK5dLmFQPd4Fv7BnEfYmHpnxnGEJoKO0-qonUQ

̰
Արցախի փրկարար-սակրավորները վնասազերծել են 72 զենք-զինամթերք

17:52 19.10.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 2-ից իր ծառայությունը շարունակում է ոչ մշտական տեղակայման վայրում՝ արտակարգ ռեժիմով: Ինչպես նախապատերազմական, այնպես էլ այս օրերին, կենտրոնն օպերատիվորեն արձագանքում է բնակչության բոլոր կանչերին և ցուցաբերում հումանիտար աջակցություն։ Սեպտեմբերի 27-ից 911 հեռախոսահամարով ստացվել են տարբեր կանչեր՝ կենցաղային, տեխնիկական ու անվտանգության բնույթի: Նախորդ շաբաթ ծառայության ահազանգման […]

̰
Մարտունու հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը՝ վնասվածքներ ստացել

17:32 19.10.2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

̰
ԼՂ հարցն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում

17:25 19.10.2020

Քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

̰
ՈՒնենք ևս 19 զոհված զինծառայող․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

16:54 19.10.2020

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 19 զոհված զինծառայողի անուն․ Աբրահամյան Թաթուլ Գագիկի, ծնվ. 2001թ. Բաբայան Ռաֆիկ Արմենի, ծնվ. 2001թ. Սարգսյան Մայիս Կոլյայի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Պողոսյան Արտեմ Հենրիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հակոբյան Արեգ Աշոտի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Անտոնյան Արտյոմ Վլադիմիրի, ծնվ. 1978թ. Մելիքյան Նարեկ Սարգսի, ծնվ. 1995թ. Նազարյան Տիգրան Սամվելի, […]

̰
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան շտապօգնություն է առանձնացրել փախստականներին ընդունելու և առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար. Անն Իդալգո

16:33 19.10.2020

Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել է այն հարցին, թե ինչպե՞ս է Փարիզն արտահայտելու իր համերաշխությունն Արցախի և Հայաստանի հետ, որոնք երկուսն էլ լրջորեն տուժել են հարձակման հետևանքով: «Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF-ն անմիջապես առանձնացնի 50 000 եվրո շտապօգնություն՝ փախստականներին […]

̰
Արցախցի կանայք հանդիպել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփի հետ

16:06 19.10.2020

«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի պաստառներով արցախցի կանայք երեխաների հետ  այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ակցիայի մասնակիցները պահանջել են կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք կատարվել և կատարվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Արցախցի կանայք հանդիպել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփի հետ։

̰
Թուրքիայի ներգրավումը հայերի հետ հակամարտության մեջ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում. Անն Իդալգո

15:54 19.10.2020

«Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմը խաղում է ազգայնական ոգու վրա: Նա ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկական զտումը»,- Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում, «ինչպե՞ս որակել Էրդողանի ռեժիմի բացահայտ ներգրավումը հայերի դեմ այս հարձակմանը ցեղասպանությունից 100 տարի անց» հարցին ի պատասխան` ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ամեն […]

̰
Հույս ունենք, որ հրադադարի վերահսկման մեխանիզմն արագ կմշակվի. Լավրով

15:48 19.10.2020

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Արցախի հիմնահարցի հետ կապված ռազմական հռետորաբանության և ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին։ «ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի շուրջ։ Հույս ունենք, որ այն արագ կմշակվի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մոսկովյան հանդիպումից […]

̰
Ի՞նչ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի փաստի առիթով. պարզաբանում է դատախազը

15:37 19.10.2020

«Հարուցվել են մի շարք քրեական գործեր հուլիսյան դեպքերի ժամանակ Տավուշի շուրջ 8 բնակավայրերը գնդակոծելու, բնակիչներին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի խախտումների փաստերով: Առանձին քրեական գործեր են հարուցվել նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, միջազգային ահաբեկչության ու վարձկանների ներգրավման ու օգտագործման փաստերով: Բացի դրանից՝ […]

̰
Ներքին տեղահանվածների նոր հոսքի ավելացումը զգալի խնդիրներ կարող է հարուցել Ադրբեջանի ռազմամոլ իշխանությունների համար. Դեմոյան

15:27 19.10.2020

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը թանկ է նստում նաև ռազմաճակատին հարակից աշխարհագրական գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա, «Արմենպրես»-ին ասել է պատմաբան Հայկ Դեմոյանը։ Նրա խոսքերով՝ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրմամբ պարզ է դառնում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ռազմական գործողությունների պատճառով կրել են զգալի նյութական վնաս ու ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ «Ամբողջովին ամայացել […]

̰
Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Գավառում ծնված արցախցի Մոնթեին

15:11 19.10.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր այցելել է Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին։ «Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ […]

̰
РИА Новости-ի աղբյուրը պատմել է Սիրիայից Լեռնային Ղարաբաղ զինյալների նոր խմբի ուղարկման մասին

15:05 19.10.2020

Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտնել էր, որ ակտիվորեն հակամարտության գոտի են մեկնում Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ։

̰
ԵԽ-ի գլխավոր քարտուղարը խոսել է հակամարտության գոտում մարդու իրավունքների պահպանման և Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին

14:49 19.10.2020

Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հակամարտությունը […]

̰
Օրեր առաջ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող խումբն այսօր էլ ԱՄՆ դեսպանատան առաջ է

14:31 19.10.2020

Օրեր առաջ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող խումբն այսօր էլ ԱՄՆ դեսպանատան առաջ է: Պահանջը նույնն է. կանգնեցնել պատերազմը, պատժել ագրեսոր թշնամուն և ճանաչել Արցախի անկախությունը: Ցուցարարներից երկուսը թարգմանչի ուղեկցությամբ հրավիրվեցին դեսպանատան շենք` հանդիպելու ներկայացուցչի հետ: «Մենք մինչև ուրբաթ ժամանակ ենք տալիս ԱՄՆ-ին` ճանաչելու Արցախի անկախությունը: Ժամանակը քիչ է, պետք է արագ արձագանքեն […]

̰
Ղարաբաղում վիրավորում ստացած ռուս լրագրողին կտեղափոխեն Մոսկվա

14:10 19.10.2020

Ղարաբաղյան Շուշի քաղաքում վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկին նախատեսվում է հոկտեմբերի 22-ին Երևանից Մոսկվա տեղափոխել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովին: Ներկայումս նա շարունակում է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ լրագրողը վիրավորվել էր հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ: […]

̰
Հայաստանի և Արցախի մի շարք կազմակերպություններ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի Երևանյան ներկայացուցչության դիմաց

14:08 19.10.2020

Հայաստանի և Արցախի մի շարք կազմակերպություններ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի Երևանյան ներկայացուցչության դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դիմել ենք ՄԻԵԴ ռազմագերիների գլխատումների, դիակների նկատմամբ այլանդակումների դրվագներով. Եղիշե Կիրակոսյան

13:46 19.10.2020

Հոկտեմբերի 6-ին  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Հիշեցնենք, որ Երևանը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի […]

̰
Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը․ ԱՀ նախագահ

13:42 19.10.2020

Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին […]

̰
Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում․ Ա․ Հովհաննիսյան

13:36 19.10.2020

Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Իրանն արձագանքելու է ցանկացած ոտնձգության, նույնիսկ ոչ միտումնավոր. Իրանի ԱԳՆ

13:09 19.10.2020

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Ազգի անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է»,- Irna-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ նշելով, որ զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են։ «Իրանն արձագանքելու է ցանկացած ոտնձգության, նույնիսկ ոչ միտումնավոր»,- ասել է Խաթիբզադեն։  

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը

12:47 19.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը: «Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը»:

̰
Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել. Փարիզի քաղաքապետ

12:34 19.10.2020

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հարցազրույց է տվել «Nouvelles d’Armenie» պարբերականին: «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել: Ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը: Պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»,-ասել է Իդալգոն: Փարիզի քաղաքապետը նշել է, որ շատ մտահոգված է ստեղծված վիճակով: Իդալգոն նաև ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքական ու […]

̰ ̰
«Թուրքիայի կառավարությունն Ադրբեջան է ուղարկել 400 հոգանոց ևս մեկ խումբ». իրավապաշտպաններ

12:20 19.10.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված սիրիացի վարձկանների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը նրանց ուղարկում է առաջնագիծ։

̰
Կանանց ջոկատում արդեն 100 հոգի գրանցվել է․ Արծրուն Հովհաննիսյան

12:12 19.10.2020

Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով․ «Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»:

̰
Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են

12:07 19.10.2020

Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել․ News.am

12:02 19.10.2020

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել  մեջքի և ոտքի շրջանում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել են ԵԿՄ լրատվության բաժնից։ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Սասուն Միքայելյանին տեղափոխել են Երևան։ ԵԿՄ նախագահը պատերազմի 3-րդ […]

̰
BACK_TO_TOP