21:24 18.10.2020
Արցախում են Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ, որոնց նպատակն է ծանոթանալ պատերազմական իրավիճակին ու Եվրոպայում ներկայացնել իրականությունը ոչ միայն պատերազմի, այլև Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսով են հանդես եկել: Խոսել են քաղաքացիական բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակումների մասին, հայտարարել, որ պատրաստ են ամեն գնով նպաստել խաղաղությանը: Իսկ դրա ճանապարհը, ըստ գերմանացի պատգամավորների, […]
21:15 18.10.2020
Ակցիային մասնակցող մեքենաների վրա ամրացված են եղել Հայաստանիմ Արցացխի, Ֆրանսիայի և Եվրամիության դրոշները։
21:08 18.10.2020
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ սակրավորական ջոկատներն աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի։ ԱԻՊԾ տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/198082565165865
19:35 18.10.2020
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողների անուններ: Քոչարյան Զոհրաբ Հրաչիկի, ծնվ. 1991թ. Խաչատրյան Ցոլակ Սամվելի, ծնվ. 1990թ. Հարությունյան Կարեն Սեյրանի, ծնվ. 2000թ. Մանուկյան Նարեկ Սուրենի, ծնվ. 2000թ. Էլիզբարյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Գոռ Սերգեյի, ծնվ. 2000թ. Հայրապետյան Սասուն Տիգրանի, ծնվ. 2000թ. Պողոսյան Արման Մանվելի, ծնվ. 2002թ. […]
19:25 18.10.2020
Շառլ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել Փարիզում տեղի ունեցող ցույցից։
18:11 18.10.2020
«Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները… երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3340826029286867/
17:44 18.10.2020
Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3780765108622498
17:22 18.10.2020
Ադրբեջանը պատրաստ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների մի մասի դիերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ «Պետական հանձնաժողովի և ադրբեջանական Կարմիր Խաչի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարվել է այն մասին , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
17:06 18.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը կրկին խախտելու վերաբերյալ հայտարարությամբ ․ «Խստագույն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, […]
17:00 18.10.2020
«Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական […]
16:45 18.10.2020
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել ․ «ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ, Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ և Arman Tatoya-ի համատեղ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով: Հանդիպման ընթացքում ներկայացնելու ենք սեպտեմբերի 27-ից […]
16:29 18.10.2020
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հերթական անգամ այցելել է զինվորական հոսպիտալ և հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։ Աղոթք է բարձրացրել առ Աստված նրանց շուտափույթ ապաքինման համար։ Բուժանձնակազմին մաղթել է ուժ ու կորով իրենց առաքելության մեջ։ https://www.facebook.com/125690020879191/videos/647176659319909/
15:45 18.10.2020
«Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը»:
15:40 18.10.2020
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը։
14:42 18.10.2020
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը ։ Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: […]
14:25 18.10.2020
Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3340320529337417 […]
13:27 18.10.2020
Արցախի կրթության , գիտության և մշակույթի նախարարությունը իր մտահոգությունն է հայտնում պատերազմի պատճառով Արցախում հազարավոր երախների և ուսանողների խախտված կրթության իրավունքի մասին․ « Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու […]
12:52 18.10.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է […]
12:43 18.10.2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է , որ հումանիտար հրադադարի ռեժիմը պահպանվել է միայն որոշ հատվածներում : Նա գնահատել է միջազգային հանրության ջանքերը հրադադար սահմանելու ուղղությամբ, նշել , որ արդեն հումանիտար ճգնաժամի առջև ենք կանգնած, քանի որ երկու կողմից էլ կան զոհեր,վիրավորներ, ամեն դեպքում համագործակցությունը միջազգային կառույցների հետ պետք է պահպանվի: Նախագահի խորհրդականը նկատել է, […]
12:27 18.10.2020
Ցույցի մասին Twitter-ում գրառում է կատարել Հայ դատի հանձնախմբի Ավստրալիայի գրասենյակը՝ դատապարտելով Ավստրալիայի լռությունը Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձաձերծած պատերազմի վերաբերյալ։
12:20 18.10.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, […]
12:12 18.10.2020
Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3340123052690498/