TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+17.09 oC

ԱՐՑԱԽ

̰
Ծանր են եղել մարտերը հարավային ուղղությամբ․Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում մարտական խնդիրը․ԱՀ նախագահ

19:20 17.10.2020

«Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ։   https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/627385141292196

̰
ՀՀ օդային տարածքում խոցվել է հակառակորդի 3, Արցախում 1 ԱԹՍ

18:31 17.10.2020

ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը   https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3338277026208434

̰
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ ․լուսանկարներ

18:25 17.10.2020

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ ։ Այս մասին հայտնում է  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ՝կից հրապարակելով լուսանկարներ ։  

̰
Հենրիխ Մխիթարյանը միացել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրենին ՝չլռել այս օրերին

18:10 17.10.2020

Հենրիխ Մխիթարյանը միացել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ են անում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:   […]

̰ ̰
Արցախի միջազգային ճանաչումը կարող է հայերի պաշտպանության միակ երաշխիքը լինել

17:16 17.10.2020

Օրեցօր ամրանում է վստահությունը այն հարցում , որ Արցախի միջազգային ճանաչումը կարող է հայերի պաշտպանության միակ երաշխիքը լինել ։ Արտերկրում շատերն են այդ եզրակացությանն եկել և այս գործընթացը հասունանում է շատ երկրներում ։ Թեմայի շուրջ զրույց տաղավարում Արտյոմ Երկանյանի հետ ։

̰
Իսրայելի հայ համայնքը բողոքի ավտոերթ է անցկացրել

16:51 17.10.2020

Ի աջակցություն Արցախի՝ այսօր բողոքի ակցիա է իրականացրել նաև Իսրայելի հայ համայնքը: Հայկական դրոշները պարզած՝ հայերն ավտոերթ են անցկացրել՝ հայտարարելով, որ գնում են Երուսաղեմ:  

̰
Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքները

16:27 17.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ֆոտոշարք, որը պատմում է Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքների մասին: Հիշեցնենք, դրա հետևանքով  վիրավորվել էր ևս երեք խաղաղ բնակիչ:   https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197400578567397

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլային խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով

16:19 17.10.2020

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարզաշապիկի վրա կլինի Artsakh Strong գրառումը:   https://www.facebook.com/fcpyunik/videos/737501736804738

̰
Գիշերը հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում տուժել են 82, 36 և 33-ամյա քաղաքացիներ

16:05 17.10.2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ […]

̰
Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են. Արտակ Զեյնալյան

15:58 17.10.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ […]

̰
Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է. Արծրուն Հովհաննիսյան

15:54 17.10.2020

«Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է»,-այսպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  

̰
Արցախի ԱԳՆ-ի երախտիքի խոսքը՝ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի տրամադրած 100 հազար եվրոյի մարդասիրական օգնության համար

15:50 17.10.2020

Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին: Մանրամասները ներկայացված են ԱՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում, որտեղ ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար։ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում […]

̰
Լոս Անջելեսի շերիֆը դատապարտել է Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ողջունել հայերի խաղաղ ցույցերը

15:40 17.10.2020

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեվան հայտարարել է, որ դատապարտում են Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններն ու հարձակումները և ողջունում Լոս Անջելեսում հայերի կողմից անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը: Արմենպրեսս-ի տեղեկացմամբ՝ Ալեքս Վիլանուեվայի հայտարարությունը տարածել է Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքի «Ֆեյսբուք»-ի էջը: Հայտարարության մեջ նշված է, որ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հետևում է ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին: […]

̰
Չեխիայի հայ երիտասարդական միության բողոքի ակցիան Պրահայից

15:35 17.10.2020

Չեխիայի հայ երիտասարդական միությունը ևս բողոքի ակցիաներ է իրականացնում: Ընդդեմ ադրբեջանաթուրքական և ահաբեկչական դաշինքի՝ հերթական ակցիան է անցկացնում Պրահայում՝ հայտարարելով. «Մենք միասին ենք այս պայքարում»: https://www.facebook.com/czecharmyouth/videos/1060504487753575

̰
Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա

15:20 17.10.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է «Ռազմինֆո» կայքի տեղեկատվությամբ, որում  ներկայացվում է Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա: • Գյանջայի ավիաբազա – օդանավակայանը մինչև 2020-ի օգոստոս Ադրբեջանը օգտագործում էր քաղաքացիական նպատակներով, սակայն օգոստոսին զորավարժությունների համար տեղակայեցին այդտեղ Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ, որոնք այդտեղից հետո չհանեցին: • ՀՕՊ – […]

̰
Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

14:42 17.10.2020

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»,-գրել է նա:

̰
Ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին. Զինուժ մեդիայի անդրադարձը

13:56 17.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն անդրադարձել է Գյանջայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ապատեղեկատվությանը: «Զինուժ մեդիայի» տեսանյութում բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը:   https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/357051815731525

̰
Տարոն Քոչարյանը հստակորեն կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը. Շուշան Ստեփանյան

13:18 17.10.2020

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված փոխգնդապետ Տարոն Քոչարյանը հստակորեն կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով փոխգնդապետի հետ իր արխիվային հարցազրույցը:

̰
Եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում. Դավիթ Բաբայան

13:11 17.10.2020

ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք […]

̰
Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար․ ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյան

12:55 17.10.2020

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ․ ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին […]

̰
Իրանը սատարում է ԼՂ հարցով Ռուսաստանի նախաձեռնությանը

12:49 17.10.2020

Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը: Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի մոդելով։ «Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ […]

̰
Այսօր հայկական կողմի Սու-25 ինքնաթիռ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն է

12:35 17.10.2020

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Մենք ողջունում ենք այստեղ անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը. Լոս Անջելեսի շերիֆ

12:23 17.10.2020

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլանուևան հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ծավալվող բռնություններին, որոնք թեև Լոս Անջելեսից 7 200 մղոն հեռավորության վրա են, բայց մեր համայնքում շատերի համար ծայրահեղ և անմիջական նշանակություն ունեն: Մենք լսում ենք ձեզ և հասկանում […]

̰
Թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը՝ հակաօրինական արարքները վերագրելով հայկական կողմին․ ԱԱԾ

12:14 17.10.2020

Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով  դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների […]

̰
Մեր նորօրյա հերոսները․․․

12:04 17.10.2020

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փոխգնդապետ Տարոն Քոչարյանը, ով կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Նույն բնույթի գործողությունների համար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ […]

̰
Տնից տուն, ապաստարանից ապաստարան մատակարարվում է անհրաժեշտ քանակության պարենամթերք ու դեղորայք

11:56 17.10.2020

Ստեղծված իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի հետ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են տնից տուն, ապաստարանից ապաստարան մեր հայրենակիցներին մատակարարել անհրաժեշտ քանակության պարենամթերք ու դեղորայք: Նրանք ոչ միայն շնորհակալ աշխատանք են կատարում, այլև արժանանում են օրհնության խոսքերի: Թիկունքն ամուր է նաև […]

̰
Ուզում եմ վերադառնալ Արցախ, քայլել Շուշիում. Դանիել Դեքերը Հայաստանում է

11:26 17.10.2020

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիցս սեր է խոստովանել հայ ժողովրդին ու Հայաստանին, մշտապես հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նա ժամանեց Հայաստան` հայերի կողքին լինելու, նրանց սատարելու համար: Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին Դեքերը կրկին Հայաստանում է և զորակցություն է հայտնում իր սիրելի ժողովրդին: Նա պատրաստվում է հանդիպել […]

̰
Անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն․ Արծրուն Հովհաննիսյան

11:11 17.10.2020

«Իմ առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն։ Չեմ զարմանում քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն, և դա է մեր գոյության երաշխիքը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ փոխանցելով կոնտակտային տվյալներ։ https://www.facebook.com/arcrun/posts/3442444142457836

̰
BACK_TO_TOP