TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ԱՐՑԱԽ

Ի՞նչ է ներառում Ասկերան քաղաքով Արցախ մուտք գործած ռուսական հումանիտար բեռը

11:32 12.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով: Ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը. 1.Սննդի կոմպլեկտներ՝ 1000 հատ Մեկ հավաքածուն ներառում է՝ -Արևածաղկի ձեթ 0,9լ – 1հատ -Շաքարավազ 1 կգ – 1 հատ -Ցորենի ալյուր […]

̰
Կոչ ենք անում Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել. Մեթյու Միլլեր

10:54 12.09.2023

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն արեց շաբաթավերջին արված հայտարարության մեջ, Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակ բացման համար»,-այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Նա կրկնել է պետքարտուղարի կոչն ուղղված ղեկավարներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը […]

̰
ՀԲԸՄ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը որակել որպես ցեղասպանություն

10:42 12.09.2023

ՀԲԸՄ-ի մամլո հաղորդագրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով դիմելու վերաբերյալ. Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող մարդասիրական տագնապի քննարկումին նուիրուած՝ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Ապահովութեան Խորհուրդի Օգոստոս 16-ի արտակարգ նիստէն շաբաթ մը ետք, Հ.Բ.Ը.Մ.ի ղեկավարութիւնը որոշեց նամակով հրատապ կոչ ուղղել Խորհուրդի անդամ 15 երկիրներէն իւրաքանչիւրին, ներառեալ Ալպանիա, Պրազիլ, Չինաստան, Էքուատոր, Կապոն, Կանա, […]

̰
Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր. Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովից

10:18 12.09.2023

Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Freedom House-ը: Հայտարարության մեջ ասված է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան […]

̰
Ռուսական հումանիտար բեռը Կարմիր խաչի միջոցով Արցախի հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով

09:53 12.09.2023

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում: Այս մասին […]

̰
Արցախի ժողովուրդը լավագույն մարմնացումն է Ժորժ Բերնանոսի այն բանաձևի, ըստ որի՝ հանուն հույսի արժե ռիսկի դիմել․ «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ

23:32 11.09.2023

«Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի ելույթը «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկոյի ընթացքում՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։ «Արցախի ժողովուրդն արժանապատիվ ու խիզախ ժողովուրդ է և պետք է շարունակի հավատալ իր ուժերին։ Այս ժողովուրդը լավագույն մարմնացումն է Ժորժ Բերնանոսի այն բանաձևի, ըստ որի՝ հանուն հույսի […]

̰
Շատ ծանր պատասխանատվություն է դրված Սամվել Շահրամանյանի վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ի նորընտիր նախագահի մասին

23:25 11.09.2023

Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդի՝ Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին և Սամվել Շահրամանյանի՝ այդ պաշտոնում ընտրվելուն։ «Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ամփսոսում եմ։ Կարող եմ ասել, որ ամբողջ շրջանում մեր […]

̰
Ֆրանսիացի դերասանուհի Ալիքս Բենեժեկը բացառիկ երեկոյի ընթացքում ընթերցել է արցախաբնակ Վեհանուշի նամակը

22:22 11.09.2023

Ֆրանսիացի դերասանուհի Ալիքս Բենեժեկն ընթերցում է արցախաբնակ Վեհանուշի նամակը «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկոյի ընթացքում՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի:

̰
2020թ-ի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ԱԳՆ մամուլի խոսնակ

20:54 11.09.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը “News.am” լրատվական կայքից ստացված հարցմանը -Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ինչպե՞ս […]

̰
Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով

18:41 11.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով: Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5, 6 և 7 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 12-ին:

̰
Արցախի տարածքից հայտնաբերվել է 54 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

18:31 11.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 473 զանգ: Կանչերից 3-ը տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում հրդեհի 1 դեպք է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում: Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն իրականացրել են բաց տարածքում բռնկված հրդեհը և այն չի տարածվել հարակից շինություններում։ Նշված ժամանակահատվածում, […]

̰
Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

16:40 11.09.2023

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը […]

̰
Խարդախները նոր սխեմա են օգտագործում. Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն Արցախի բնակիչներին զգոնության կոչ է անում

14:50 11.09.2023

Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։ ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, […]

̰
Արցախի պատգամավոր Արթուր Հարությունյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

14:04 11.09.2023

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սույն թվականի սեպտեմբերի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի […]

̰
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է․ Սամանթա Փաուեր

13:33 11.09.2023

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է։ Այս մասին  X-ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։ Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը, «որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:  

̰
ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում․ ԱՀ ՊՆ

08:15 11.09.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ -ից: «Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է […]

̰
Ստեփանակերտում կտրոնով հացի վաճառքի վերաբերյալ հայտարարություն է արվել

20:15 10.09.2023

Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 7 կտրոնով: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։ «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5 և 6 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 11-ին»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Վրաստանը չի ճանաչում ԼՂ-ում նախագահական ընտրությունները

19:00 10.09.2023

Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Ղարաբաղում նախագահական ընտրությունները, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։ Փոխանցում է «Ռադար Արմենիան»։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղարաբաղում, այսպես կոչված, նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին»,- ասված է հայտարարությունում։

̰
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Բլինքեն

18:27 10.09.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը նաև նաև խրախուսում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]

̰
Շվեդիայի հայ համայնքն ի սատարումն շրջափակված Արցախի ավտոերթ է իրականացրել

17:47 10.09.2023

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։ Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը․ Արցախի ՊՆ

17:06 10.09.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ «Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման […]

̰
Ձեր հեղինակությամբ պիտի նպաստեք համերաշխ միասնականության հաստատմանը. Գարեգին Բ-ի շնորհավորանքն Արցախի նորընտիր նախագահին

16:59 10.09.2023

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը […]

̰
Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը

16:27 10.09.2023

Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Ուղերձում ասված է․ «Մեծարգո Տիար Շահրամանյան, Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս […]

̰
Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը

13:47 10.09.2023

Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել է հատուկ նիստ Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության առիթով։ նրարողությանը Ներկա էին նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Արարողությունը մեկնարկել է Արցախի օրհներգով։ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդվել է՝ 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։

̰
Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նորընտիր նախագահին

12:31 10.09.2023

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորընտիր նախագահին։ «Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան, Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում: Գնահատելի է Ձեր […]

̰
ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել Մարտունու շրջանում. Արցախի ՊՆ

10:58 10.09.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10֊ին` ժամը 09:45֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է։  

̰
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի, իսկ Աղդամը կարող է բացվել` որպես լուծման մաս. Բորել

22:50 09.09.2023

ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Աղդամի ճանապարհը կարող է բացվել` որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը ղարաբաղցի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այժմ Լաչինի […]

̰
ՊԲ ստորաբաժանումները Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն փորձել կատարել. ԱՀ ՊՆ-ն հերքում է ադբեջանական հերթական տեղեկատվությունը

21:07 09.09.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
ՌԴ կառավարությունը Ասկերան քաղաքով հումանիտար բեռներ կմատակարարի Արցախին. Արցախի տեղեկատվական շտաբ

21:01 09.09.2023

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով […]

̰
Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար. Սամվել Շահրամանյան

20:30 09.09.2023

Արցախի Հահրապետության ԱԺ հատուկ նիստում նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը ելույթ է ունեցել: Իր խոսքում նա ասել է. «Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով: […]

̰
BACK_TO_TOP