18:45 09.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ Ս.թ. սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 6 կտրոնով: Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4 և 5 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 10-ին»:
18:39 09.09.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9-ին` ժամը 17:25-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ «Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի […]
16:36 09.09.2023
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում, որում ասվում է. «Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում […]
21:38 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի շուրջ 35 երիտասարդների՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ երիտասարդները Հայաստանում են իրենց ուսումը շարունակելու Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հանդիպմանը երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը […]
21:29 08.09.2023
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը «Rolling Stone» պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Արմենպրես»-ը ներկայացրել է հոդվածն ամբողջությամբ․ «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին: […]
20:55 08.09.2023
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ․ «Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի և ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում […]
19:25 08.09.2023
Արցախի Հանրապետության ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար: Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ […]
19:00 08.09.2023
Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: «Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի […]
17:30 08.09.2023
Կանադա – Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին, նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի […]
17:07 08.09.2023
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը: Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության […]
17:00 08.09.2023
ԼՂ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չտրվել պառակտող սադրանքներին։ «Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով: Երկրի ղեկավար ընտրելու […]
16:24 08.09.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,925 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 784 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ […]
16:17 08.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
15:16 08.09.2023
Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է՝ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն։ «Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։ Տեղեկացնում ենք, որ ԱՀ […]
14:29 08.09.2023
Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին: «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի […]
12:57 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը: ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ […]
12:42 08.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
10:43 08.09.2023
Սպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ […]
10:15 08.09.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Զրույցին X-ի իր հարթակում անդրադարձել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնյան: Նա գրել է. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրուցել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի […]
21:35 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների […]
21:27 07.09.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրից: Նշվում է, որ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:08 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են […]
15:56 07.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ «Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահող հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազի, […]
15:40 07.09.2023
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների […]
14:28 07.09.2023
ԼՂ պետնախարար Սամվել Շահրամանյանը օրերս խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ: Քննարկվել են ԼՂ-ում օր օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները: Հանդիպումներին անդրադարձ է եղել ԼՂ ներքաղաքական կացությանը, առաջիկայում սպասվող՝ հանրապետության նախագահի ընտրությանը:
14:13 07.09.2023
Ռուսաստանը շարունակում է բծախնդիր և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում բծախնդիր, հետևողական և կառուցողական աշխատանքը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովը։
13:07 07.09.2023
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով , թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
12:53 07.09.2023
Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: «Հայկական կողմից կորուստեր չկան: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
12:24 07.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում […]
11:27 07.09.2023
«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին, ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում սրվել է: Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում, ահագնացել է հակահայկական հռետորաբանությունը»,- կառավարության նիստի սկզբում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի կարծիքով իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար: Մանրամասները՝ տեսանյութում: