11:09 07.09.2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։ «Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է […]
10:54 07.09.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը […]
10:28 07.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
10:23 07.09.2023
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Կոնգրեսում օգոստոսի 6-ին տեղի ունեցած Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել դադարեցնել նախագահ Բայդենի մեղսակցությունը Արցախի 120,000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ցեղասպանությանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Նախագահ Բայդենը կամ քարտուղար Բլինքենը կարող են պաշտոնապես ասել […]
22:37 06.09.2023
ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի թեմայով։ Բանախոսները միաբերան պնդում են՝ տեղի ունեցողը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով «Այս սարսափելի հանցագործությունը, այս ցեղասպանական հանցագործությունը ծրագրվել և […]
21:51 06.09.2023
Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականից առաջ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նշել է, որ պատասխանների մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին […]
21:29 06.09.2023
Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա նաև նշել է, որ Հայոց […]
21:25 06.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ Ակնհայտ է, […]
20:38 06.09.2023
2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով, հայտնում […]
19:53 06.09.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Աղդամի և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերի շուրջ, պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Ադրբեջանի ղեկավարը դժգոհել է, որ «Հայաստանը կանխակալ կերպով կանխում է Աղդամի ճանապարհի բացումը, արհեստական խոչընդոտներ ստեղծում Աղդամի ճանապարհի օգտագործման […]
18:58 06.09.2023
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի […]
18:51 06.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն […]
16:31 06.09.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդմանը, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, ու Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը Հաջիևի հայտարարություններին անդրադարձել է X-ի (նախկինում Twitter) իր էջում կատարած գրառմամբ․ «Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և […]
13:35 06.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
13:12 06.09.2023
Արցախի ԳԳԱ հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, այն է՝ պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը, որը պետք է կազմի 400 գրամ, ինչպես նաև ԳԳԱ հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները, որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։ Սեպտեմբերի 5-ին վերոնշյալ նորմերը […]
10:47 06.09.2023
Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան – Ադրբեջան հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ հարցին։ Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք իրավիճակը վատթարանում է, հարցրել է շփումների մասին: Պատելը պատասխանել է. «Սա մի բան է, որով մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ: Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ […]
21:53 05.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
21:17 05.09.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրից: Նշվում է, որ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:08 05.09.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին: Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը հայ ժողովրդին սովի […]
19:03 05.09.2023
ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել նույնպես սեպտեմբերի 6-ին: Հայտնում ենք նաև, որ սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն […]
14:05 05.09.2023
Ռուսաստանը շարունակում է խաղալ Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում կրճատել իր առաքելությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Եվ մենք կշարունակենք խաղալ այդ դերը: Ռուսաստանը ոչ մի տեղից չի հեռանում և չի պատրաստվում հեռանալ»,- […]
11:57 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ […]
10:03 05.09.2023
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին: Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի […]
23:22 04.09.2023
Սեպտեմբերի 3-ից ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հանձնվել է գեներալ-մայոր Կիրիլ Դենիսի Կուլակովին: Այս մասին հայտնի է դարձել ՌԴ խաղաղապահ առաքելության ամփոփագրից:
19:01 04.09.2023
Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 1 կտրոնով: Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:
17:05 04.09.2023
Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և […]
13:59 04.09.2023
Արցախի հեռացող նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ու անդրադարձել հարցին, թե ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք, որ սեպտեմբերի 1-ից ես վայր եմ դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականիս դիմումի հիման վրա: Կուզեի այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի անդրադառնալ. 1. […]
13:20 04.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
11:52 04.09.2023
Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը: հայկական կողմում տուժածներ չկան։