Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է․ Արցախի ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է․ Արցախի ՄԻՊ

18:38 09.08.2023

Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։

Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։

Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։
Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։

Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։

Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

18:18 07.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական […] ...

Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունը

18:12 07.05.2025

Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունը

Աժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։ «Նախագծում ներկայացված է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

18:06 07.05.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...

SHANTNEWS

18:00 07.05.2025

SHANTNEWS

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

17:54 07.05.2025

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...

Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր

17:48 07.05.2025

Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզ՝ տեղում քննարկելու Իծաքար-Գանձաքար ճանապարհին՝ Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր։ Մասնագետների և գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրվել է նոր կառուցվելիք կամրջի նախատեսվող տեղադիրքը։ Անդրադարձ է եղել կամրջի նախագծային լուծումներին, կառուցման […] ...

BACK_TO_TOP