TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

Սա աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ. Մխիթարյանը անդրադարձել է ԼՂ-ի հումանիտար ճգնաժամին

17:47 05.08.2023

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում․ «Արդեն 8 ամիս է, ինչ ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում շրջափակման և զրկանքների միջով են անցնում: Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ առանց անհրաժեշտության դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: Սարսափազդու այն իրականությունը, որ մարդիկ […]

̰
Վառելիքի բացակայությունն Արցախում նաեւ սանիտարական ճգնաժամ է առաջացրել. Արշակ Աբրահամյան (տեսանյութ)

17:07 05.08.2023

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը․ «1-Վառելիքի բացակայության պատճառով չի իրականացվում աղբահանություն՝իր բոլոր բացասական հետևանքներով… 2-Պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերում 3-Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի և լվացքի համար նախատեսված պարագաները 4-Վառելիքի բացակայության պատճառով […]

̰
Կոչ ենք անում միջազգային դերակատարներին խոսքից անցնել գործի՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին. Արցախի ԱԳՆ

14:00 05.08.2023

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների անհրաժեշտության մասին. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային դերակատարների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման կոչերը որևէ ազդեցություն […]

̰
Քնեսեթի պատգամավորը Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի բռնապետական ռեժիմին

13:57 05.08.2023

Քնեսեթի պատգամավոր Օֆեր Քասիֆը քննադատել է Իսրայելի կառավարությանը Ադրբեջանի բռնապետական ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար։ «Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը դա ցանկանում է, այլ նաև էթնիկ զտումներ և շրջափակումներ է արտահանում։ Իսրայելական ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայության մահաբեր շրջափակում են իրականացնում՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120 հազար մարդ, […]

̰
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

13:00 05.08.2023

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումով. այս մասին X-ի (նախկին՝ Թվիթեր) իր հարթակում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինը: Նա գրառմանը կից ներկայացրել է շրջափակման պայմաններում հումանիտար ճգնաժամի առջև գտնվող արցախցիների մասին պատմող տեսանյութը, որում պատմվում է այն […]

̰
Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը՝ ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

12:18 05.08.2023

«Լեռնային Ղարաբաղում (Արցախում) աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը (ACT Alliance) խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու համար, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է միջազգային միջեկեղեցական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է  ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: Դաշինքը շեշտել […]

̰
Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 448 մլն դոլարի վնաս

19:45 04.08.2023

Լեռնային Ղարաբաղի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 236-րդ օրվա վիճակագրական տվյալները: «Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1745 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների […]

̰
Օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի

19:12 04.08.2023

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից:

̰
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

19:00 04.08.2023

Օգոստոսի 4-ին Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով […]

̰
Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ

17:54 04.08.2023

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ։ «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացմամբ։ Առանցքային է ազատ տեղաշարժի ապահովումն ու հրատապ հումանիտար կարիքների բավարարումն ապահովելը։ ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության […]

̰
Մարդասիրական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված

16:50 04.08.2023

Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող և ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում են կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարները։ Հայաստանի կառավարության ուղարկած 361 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարները, ինչպես նաև քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի սահմանային […]

̰
ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

12:41 04.08.2023

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն […]

̰
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

12:30 04.08.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Երևանն ու Բաքուն դեէսկալացիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն իրենց տնային աշխատանք են ընդունել Տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են «տնային ուսումնասիրության համար»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով […]

̰
Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան

10:58 04.08.2023

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիային, որն արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրությունը: Իր գրառմանբ մեջ մասնավորապես նշում է. «Ադրեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, […]

̰
Ստեփանակերտում հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել

22:57 03.08.2023

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ «Հարգելի՛ քաղաքացիներ, հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում(Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ): «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Համոզված ենք, որ բոլոր միջազգային դերակատարները ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին. Գուրգեն Ներսիսյան

20:55 03.08.2023

Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նշում է, որ առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները: «Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, […]

̰
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել  Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի  վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին

19:18 03.08.2023

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին, նշվում է հաղորդագրությունում:

̰
Մեծ ակնկալիքներ ունենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը հնարավորություն կտա վերաբացել Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

18:46 03.08.2023

ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը՝ նշելով, թե կարևոր է, որ միջազգային […]

̰
Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ

18:06 03.08.2023

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

17:55 03.08.2023

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։ «Իհարկե, թեման լիովին […]

̰
Արցախի ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշերը

17:26 03.08.2023

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։ Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե […]

̰
Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը. Արցախի ՄԻՊ

16:29 03.08.2023

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

16:00 03.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց […]

̰
Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել

15:43 03.08.2023

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Իլգար Սաֆարովը։ Փոխանցում է Radar Armenia-ն։ Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նախ նրան հետազոտել են, ու նա տեղափոխվել է բուժհաստատություն: «Բժիշկները հետազոտել են նրան։ Հետազոտություն անցկացնելուց հետո նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Մեղադրանք է […]

̰
Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման. վարչապետ

13:37 03.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]

̰
Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչու  չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյան

12:37 03.08.2023

«Նախորդ շաբաթ ՀՀ կողմից ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ»,-կառավարության այսօրվա նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում […]

̰
Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

11:46 03.08.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է անում չարգելափակել Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ։ Հայաստանի վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում, փոխանցում է Արմենպրեսը: Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը […]

̰
Գուտերեշը կոչ է արել կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումները և բացել Լաչինի միջանցքը

11:24 03.08.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։ «Նա (խմբ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

23:26 02.08.2023

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն […]

̰
Հրդեհների առաջացման և տարածման վտանգը տարվա այս սեզոնին մեծացել է. Արցախի ՆԳՆ

21:26 02.08.2023

Փոքր կայծը շատ անգամ կարող է մեծ հրդեհի տեղիք տալ։ Ու չնայած գլոբալ տաքացմանը, այդուհանդերձ, հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդը, զգուշացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել […]

̰
BACK_TO_TOP