TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը

11:01 09.08.2023

ՀՑԹԻ-ն ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը: Դրանում ասվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր […]

̰
Վերացնելով շրջափակումը՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են թեթևացնել ԼՂ-ում հազարավոր մարդկանց տառապանքը. ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակ

10:15 09.08.2023

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ ԼՂ -ում հումանիտար ճգնաժամին: Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում: «Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ:

̰
Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հոգածության ներքո գտնվող հիվանդների առևանգումն անընդունելի է, պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

00:04 09.08.2023

Մենք գնահատում ենք ԼՂ-ում ԿԽՄԿ հումանիտար դերը ու ընդգծում ենք՝ Ադրբեջանի կողմից դրա շարունակական խոչընդոտումը և ԿԽՄԿ հոգածության ներքո գտնվող հիվանդների առևանգումն անընդունելի են, պետք է դատապարտվեն: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Նա հավելել է, որ ավելի քան 1760 մարդ զրկված է բուժօգնությունից, հազարավոր մարդիկ դեղորայք չունեն։

̰
2022 թ․ դեկտեմբերից ի վեր Արցախից իրականացրել ենք ավելի քան 700 բուժառուի տարհանում․ ԿԽՄԿ

22:48 08.08.2023

Այսօր մեր ուղեկցությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել բժշկական օգնության կարիք ունեցող 12 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։ «2022 թվականի դեկտեմբերից ի վեր իրականացրել ենք ավելի քան 700 բուժառուի տարհանում»,-նշված է հաղորդագրության մեջ

̰
Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել

21:17 08.08.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Նշվում է, որ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
Հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության․ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ միջազգային հանրությանը

18:50 08.08.2023

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը միջազգային հանրությանը։  

̰
Մսամթերքի իրացման գները մեկ օրվա ընթացքում կարգավորելու հանձնարարական․ Արցախի պետնախարար

14:52 08.08.2023

Ցավով եմ արձանագրում, որ պետական կառավարման օղակներում առկա համակարգային մի շարք խնդիրների պատճառով ստիպված եմ լինում անձնապես ներգրավվել մի շարք խնդիրների կարգավորմանը, որովհետև ամեն քայլափոխի հանդիպում ենք կադրային խնդիրների, տարրական մարդկային հոգատարության բացակայության, պետություն-հասարակություն փոխադարձ աջակցության պարտադիրության ընկալման բացակայության և այլն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Շուկայում իրացվող ապրանքների […]

̰
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել է Հայաստան

14:37 08.08.2023

Այսօր՝ օգոստոսի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։ Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ […]

̰
Սին հակասություն կամ կեղծ երկընտրանք. տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի կիրառումը Արցախի պարագայում. ՀՑԹԻ

12:30 08.08.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերլուծությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է Արցախի/Լեռնային Ղարաբաղի պարագայում մշտապես կիրառվող ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Դրանք միջազգային իրավունքի այն երկու սկզբունքներն են, որոնք բազմաթիվ քննարկումների տեղիք են տալիս ենթադրյալ հակասության պատճառով։ Մինչդեռ տարածքային ամբողջականությունը վերաբերում է անկախ պետության տարածքի պաշտպանությանը այլ պետությունների ագրեսիայից, իսկ ինքնորոշումը սահմանվում է որպես ազգերի/ժողովուրդների […]

̰
Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից. ԱՀ պետական նախարար

12:15 08.08.2023

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշել է. «Հարգելի հայրենակիցներ՝ Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու և լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին […]

̰
Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. Արման Թաթոյան

09:45 08.08.2023

Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. այսպիսի պահանջով միջազգային ուղերձ է հղել «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը: Նա իր խոսքում մասնավորապես ասել է.   «Արցախում տեղի է ունենում զանգվածային աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք […]

̰
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային. ԱՀ նախագահ

22:35 07.08.2023

Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել: «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական […]

̰
Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին

20:09 07.08.2023

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին` տեսաուղերձով դիմելով շրջափակված Արցախում ապրող իր հայրենակիցներին։ Տեսաուղերձում, որը հրապարակվել է փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Մանսուրյանն ասում է. «Արցախի սիրելի՛ քույրեր, եղբայրներ, ավագ ու կրտսեր բարեկամներ, այս էլ քանի տարի համընդհանուր մեր ոգեկանությունը, կամային ուժը, միասնականության ոգին, նաև Աստծո պարգևած խաղաղությունը վայելելու մեր տենչը միավորել է բոլորիս: […]

̰
Վատիկանի շարունակվող աջակցությունը կարևոր է Արցախի համար. Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. կաթողիկոս

19:17 07.08.2023

Այսօր առավոտյան՝ օգոստոսի 7-ին, Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում Վեհափառ Հայրապետն հյուրընկալել է Պապական նվիրակ Պաւոլո Պորճիա եպիսկոպոսին: Այս մասին հայտնում են Արամ Ա. կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի նախագահական ընտրութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ յարաբերութեան առնչուած եւ այլ միջ-եկեղեցական հարցեր։ Վեհափառ Հայրապետը յատուկ կերպով […]

̰
Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի Հայաստանի հետ կամուրջներ կառուցելուն. Արցախի ԱԺ նորընտիր նախագահի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

18:40 07.08.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ արտահերթ նստաշրջանում, որում ասել է. «Մեծարգո պարոն Նախագահ Հարգելի գործընկերներ, ներկաներ Իրավիճակը և պայմանները խիստ արտասովոր են. ընկալելի չի լինի եթե հանդես գամ ծրագրային ելույթով: Ժամանակի թելադրանքը այնպիսին է, որ առօրյա խնդիրների լուծումը դարձել է հրամայական, սակայն պետք է ի մտի ունենալ՝ վճռորոշը […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

17:50 07.08.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ։ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։ Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

̰
Ռուսական խաղաղապահ զորախումբը մերժել է դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու առաջարկը

15:40 07.08.2023

Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հրապարակել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-գնդապետ Լենցովին հուլիսի 5-ին իր հղած նամակը և հրամանատարի տեղակալ, գնդապետ Սազոնովի պատասխանը։ Այսպես, խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ։ «Հարկ է ընդգծել, որ խաղաղ ավտոերթին ուղեկցելուց և խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելուց հրաժարվելը նշանակում է, որ խաղաղապահները […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորը ռազմական հանցագործություն է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

14:16 07.08.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մարդասիրական արտակարգ իրավիճակ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտում է համարում։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Մավրիդեսը նշել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական շրջափակումը, մասնավորապես՝ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական […]

̰
Նախորդ շաբաթ ադրբեջանական կողմը 3 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՆԳՆ

13:51 07.08.2023

2023 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածումԱրցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 20-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել […]

̰
Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար․ ԱԳՆ խոսնակ

12:32 07.08.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառմամբ ընդգծել է՝ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար։ «Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։ Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ […]

̰
Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր

11:11 07.08.2023

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր, քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները։ «ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում […]

̰
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորություններին

22:33 06.08.2023

Ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ. այս մասին Արցախպրեսի փոխանցմամբ`Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տարբեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հարթակների վերաբերյալ հարցին: «Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին […]

̰
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը

22:20 06.08.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը, ինչպես նշում է, պատասխանել է մոտ երկու տասնյակ արդիական հարցերի: «Հնարավորության սահմաններում եղել եմ բաց և ձգտել եմ քիչ թե շատ սպառիչ պատասխաններ տալ շատերին հուզող հարցերին, որոնք առնչվում են հիմնականում Արցախի լիակատար պաշարմանը և դրա շուրջ զարգացումներին»,-ներկայացնելով հարցազրույցը` գրել է նա։    

̰
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

20:34 06.08.2023

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

̰
ԼՂ-ում վիժումների դեպքերը եռապատկվել են. ՄԻՊ

18:27 06.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանն իր X-ի հարթակում անդրադարձել է ԼՂ-ի շուրջ 8 ամիս շրջափակմանը։ «Հունիսի 15-ից ի վեր ոչ մի մարդասիրական օգնություն տարածաշրջան չի մտել։ Հատկապես խոցելի են 20 հազար տարեցներ, 9 հազար հաշմանդամներ, 30 հազար երեխաներ, հղի կանայք, երբ ԼՂ-ում վիժումների դեպքերը եռապատկվել են»,-գրել է նա։   Almost 8 months-long blockade of #NK continous. No […]

̰
Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամը դիմել է միջազգային հանրությանը

14:55 06.08.2023

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը դիմում է միջազգային հանրությանը Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը։ Նա կոչ է արել հասարակական կազմակերպություններին և ՄԱԿ-ին գործադրել բոլոր ջանքերը Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Լաչինի միջանցքը Լեռնային […]

̰
Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

21:46 05.08.2023

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է նախկինում կասեցված «հացահատիկի գործարքի» վերսկսումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Սև ծովի անվտանգությունը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարությունից։ «Բլինքենի խնդրանքով տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ֆիդանը քննարկել է Անդրկովկասի իրադարձությունները և Ադրբեջանի և Հայաստանի միջև […]

̰
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

21:32 05.08.2023

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին ասվում է ՌԴ Պն օգոստոսի 5-ի տեղեկագրում։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

̰
Աբովյանում բացվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս, հետախույզ Վահագն Թումասյանի կիսանդրին

21:10 05.08.2023

Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը դեռ նախորդ տարվանից է կրում 44-օրյա պատերազմին մասնակցած ու անձնվիրաբար զոհված, պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ Վահագն Թումասյանի անունը: Այսօր էլ, իր ծննդյան տարեդարձի օրը, նույն մարզադաշտի առաջ  մեծ հանդիսավորությամբ բացվեց անմահ հերոսի կիսանդրի-հուշաքարը: Ռազմական գործի լավագույն գիտակ, ազգային հերոսի կերպար… այսպես են ճանաչողները նկարագրում արդեն 42-ամյա լեգենդար հետախույզին, ով իր ողջ գիտակցական […]

̰
Նամակը փոխանցվել է ռուս խաղաղապահներին․ ԱՀ բնակիչները սպասում են պատասխանին

18:32 05.08.2023

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը հայտնել է, որ նամակ են փոխանցել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Lենցովին։ «Նամակը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Lենցովին փոխանցվել է։ Ակնկալում ենք գրավոր պատասխան երկուշաբթի օրը, ինչպես և խոստացվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Օսիպյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
BACK_TO_TOP