TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+17.09 oC

ԱՐՑԱԽ

Չի բացառվում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար. Սիրանուշ Սահակյան

21:06 02.08.2023

Ի՞նչ նպատակով է առևանգվել արցախցի Վագիֆ Խաչատրյանը, սրանով ի՞նչ ուղերձ է հղում Ադրբեջանը, և արդյո՞ք Կարմիր խաչը կարող էր կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, […]

̰
Գործարքների նվազում 53,7%-ով. անշարժ գույքի շուկան Արցախում 2023 թվականի առաջին կիսամյակում

20:25 02.08.2023

Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով: 2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ 2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների […]

̰
Հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում

18:39 02.08.2023

Օգոստոսի 2-ին ժամը 14:13-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունի քաղաքաի Վ. Խաչատրյան փողոցում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կրակը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։ Ժամը 14:20-ին հրդեհը լիամարվել է։ Այրվել է մոտ 1000մ² չոր խոտատարածք և թփեր։ […]

̰
Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել

18:30 02.08.2023

2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, […]

̰
ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ

16:54 02.08.2023

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:

̰
ՌԴ-ն համարում է, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանին առևանգելն ու Արցախի բնակչին ձերբակալելը ավելի է բարդացնում լուծումներ գտնելու գործընթացը

16:09 02.08.2023

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը, ինչպես նաև Արցախի մոլորված քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ նման իրավիճակներն է՛լ ավելի են բարդացնում հանգուցալուծումներ գտնելու գործընթացը։ «Այն, ինչ տեղի ունեցավ, իհարկե, դժվարացնում է առանց այն էլ բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումներ, փոխզիջումներ […]

̰
Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում Արցախում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը

12:32 02.08.2023

Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր: Այս մասին հայտնում են ԼՂ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից: «Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու Արցախի պետական եկամուտների կոմիտեի ու […]

̰
Ստեփանակերտ քաղաքի 48-ամյա բնակիչն անսթափ վիճակում կրակոցներ է արձակել Վերածննդի հրապարակում

11:42 02.08.2023

Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Արցախի Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը: Պարզվել է, որ կրակոցներն արձակել է Ստեփանակերտ քաղաքի 48-ամյա բնակիչ Ս. Մ.-ն։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանով հրապարակում օդ է կրակել […]

̰
ՄԻ պաշտպանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության անօրինականությունը փաստող հանգամանքներ

11:05 02.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման […]

̰
Ի՞նչ ուղերձ է Լուիս Բոնոն ցանկանում փոխանցել տարածաշրջան այցի ընթացքում. Մեթյու Միլլեր

10:55 02.08.2023

Հարավային Կովկասում ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ մեկնում է տարածաշրջան։ Արդյո՞ք պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մեթյու Միլլերը տեղեկություն ունի ուղևորության մանրամասների մասին, և ի՞նչ ուղերձ է քարտուղարը ցանկանում փոխանցել տարածաշրջանի ղեկավարներին. պաշտոնյային հարց է ուղղել լրագրողը ճեպազրույցի ժամանակ: Մեթյու Միլլերն արձագանքել է, որ տեղեկություն չունի: «Ես որևէ մանրամասնություն չունեմ որևէ ուղևորության մասին: Ես […]

̰
ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելության տեղակայման հարցի քննարկմանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

10:27 02.08.2023

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ը կազմող պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ […]

̰
Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի. Փաշինյան

23:43 01.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացվում է ստորև. Euronews – Պարոն վարչապետ, իմ առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հարավային Կովկասում վերջին շրջանում գտնվում է մի կատաղի փուլում։ Լարվածությունը չի մարել նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո։ Որո՞նք են շարունակական մարտական գործողությունների պատճառները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ պիտի ասեմ, […]

̰
Քայլը սադրիչ բնույթ ունի. Սարգսյանը հերքել է Ադրբեջանի կողմից ձերբակալված արցախցու կապը հումանիտար նախաձեռնության հետ

22:05 01.08.2023

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ի ադրբեջանական ալիքներում տարածված այն կեղծ տեղեկատվությանը, թե իբր օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքացին կապ ունի Արցախ տեղափոխվող հումանիտար նախաձեռնության հետ՝ նշելով, որ նման քայլը սադրիչ բնույթ ունի: «Այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը: Այդ տեղեկատվությունը սադրիչ […]

̰
Արցախի ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել քաղաքացու՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում հայտնվելու վերաբերյալ

21:39 01.08.2023

Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից։ «Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Արցախի իշխանությունները […]

̰
ԿԽՄԿ նախագահի հետ զրույցում Արարատ Միրզոյանը Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անվանել է նենգ և անընդունելի արարք՝ ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի

21:15 01.08.2023

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Նախարար Միրզոյանն […]

̰
Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը Աղավնո գյուղի մոտակայքում մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ և ձերբակալվել

20:42 01.08.2023

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: […]

̰
Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով․ Արցախի ԱԳՆ

19:54 01.08.2023

Արցախի ԱԳՆ-ը հրապարակել է մեկնաբանություն ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին հարցին։ «Ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չենք համարում մեկնաբաննություններ անել ոչ մեր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները […]

̰
Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները․ Արցախի ՄԻՊ

19:15 01.08.2023

2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները 7-ամսյա շրջափակման մեջ։ Այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։ «Ամենակարևոր սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, […]

̰
Ուշագնաց քաղաքացիներ, հերթեր, հումանիտար ծանրագույն իրավիճակ՝ Արցախում

18:45 01.08.2023

Հումանիտար ծանրագույն իրավիճակ, ուշագնացություններ.  Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակն օրեցօր ծանրանում է, ֆեյսբուքյան գրառմամբ փաստել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել, որ միաժամանակ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակումները Արցախի ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, ըստ նախագահի, որոշակի ակտիվացում է նկատվում […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական

18:38 01.08.2023

2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։ «Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Բրատիսլավայում Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից Բաքվի հրաժարվելու մասին

15:43 01.08.2023

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բրատիսլավայում նախատեսված Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից առանց պատճառաբանության պաշտոնական Բաքվի հրաժարվելուն։ «Ինչպես բազմիցս ենք նշել, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն առանցքային է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարթակներում բարձրացնում է այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը և […]

̰
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ

14:24 01.08.2023

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:

̰
Յուրաքանչյուր վայրկյան նշանակություն ունի․ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը՝ Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

14:20 01.08.2023

Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել։ «Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա հիմնական մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով այն ենթարկելով էթնիկ զտման: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի դա կանխելու համար։ Յուրաքանչյուր վայրկյան նշանակություն ունի»,- նշված է գրառման մեջ: ❗️❗️ Azerbaijan stops the delivery of around 400 […]

̰
Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը նախօրոք որևէ մեկին հայտնի չի եղել

13:57 01.08.2023

Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկից առաջ իրավիճակը սպառնալից է եղել, սակայն պատերազմի մեկնարկի օրը նախօրոք որևէ մեկին հայտնի չի եղել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Դավիթ Տոնոյանը, ով 2020 թվականի պատերազմի օրերին զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է […]

̰
Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

11:45 01.08.2023

Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի […]

̰
Մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի․ դեսպան Բրաունբեք

11:41 01.08.2023

Ամերիկյան քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան և նախկին սենատոր Բրաունբեքը մտավախություն է հայտնել, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։ «Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Լաչինի միջանցքը փակ է՝ […]

̰
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

11:17 01.08.2023

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը […]

̰
Ստեփանակերտում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

10:14 01.08.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով. Օգոստոսի 1-ին՝ ժամը […]

̰
Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է. Մեթյու Միլլեր

09:00 01.08.2023

Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության պայմանագիրը երկու կողմերին հասանելի դարձնելու համար պետք է գնալ բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, […]

̰
Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ԱՄՆ պետքարտուղարություն

08:42 01.08.2023

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։ Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար […]

̰
BACK_TO_TOP