22:35 07.08.2023
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել:
«Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքներին, կայացվելու են կոնսեսուսային»,-հավաստիացրել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ վերջին մի քանի օրերին եղել են առաջարկություններ, լայն քննարկումներ է իրականացրել և կշարունակի:
Ըստ այդմ՝ տեղի են ունենում հանդիպումներ քաղաքական ուժերի՝ պառլամենտական, արտախորհրդարանական, քաղաքական դերակատարների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահներ, խորհրդարանի ղեկավարներ, ինչպես նաև գործող ակտիվիստների ու հանրության այն լայն զանգվածի հետ։
«Հիմնականում բոլորի մոտ նույն տեսակետն ու տեսլականն է Արցախի ապագայի առումով։ Ուզում եմ նորից վստահեցնել, որ ցանկացած որոշում պետության, նախագահի կողմից պետք է բխի Արցախի ժողովրդի շահերից, մյուս կողմից էլ պետք է ընկալելի ու ընդունելի լինի մեր ժողովրդի համար»,-ընդհանրացրել է Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց էՊակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...
09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:28 08.05.2025
Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելուՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...
08:18 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...