20:20 28.07.2023
«Հորիզոն»-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը, որն արդեն երրորդ օրն է գտնվում է Կոռնիձորում և Ադրբեջանը թույլ չի տալիս այն հասցնել Արցախ: «Մենք արդեն երրորդ տարին է մշտապես գտնվում ենք Ադրբեջանի հետ նման իրավիճակում և նման փոխհարաբերություններում, չկա մի իրավիճակ, չկա մի գործողություն կամ քայլ, […]
18:18 28.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։ Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։
16:59 28.07.2023
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ամբողջապես արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակում է ահագնանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահան Կոստանյանն այս մասին ասել է Կոռնիձորում՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած՝ արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման […]
16:56 28.07.2023
ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։ «Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:
14:33 28.07.2023
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։ «Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս […]
13:54 28.07.2023
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարս Պատրիկ Բերգն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
13:23 28.07.2023
Հուլիսի 28- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
12:45 28.07.2023
Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով։ Այս մասին նշված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության թվիթերյան հրապարակման մեջ։ «Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»,- նշված է գրառման մեջ։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ […]
12:10 28.07.2023
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին: Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,-հայտնել է Թովմասյանը։
11:57 28.07.2023
ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը հայերենով իր աջակցությունն է հայտնել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը: «Իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»,-նշված է թվիթում։ 🇪🇸աջակցում է @Josepborrellf -ի հայտարարությանը Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին. “🇦🇿Իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն […]
22:03 27.07.2023
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանություն է տարածել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ։ «2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը. Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական […]
20:58 27.07.2023
Հուլիսի 27-ին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։ Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։ Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի […]
19:56 27.07.2023
Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Նստաշրջանը բացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված ուղերձի քննարկումն էր: Այն ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Անդրադառնալով պատմական իրողություններին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների […]
19:41 27.07.2023
Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեիմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել։ «Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարոն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ […]
16:58 27.07.2023
Արցախի Հանրապետության ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված ուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը: Ուղերձում ասվում է «Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության […]
16:40 27.07.2023
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով օրերս Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերին: «Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի […]
15:20 27.07.2023
Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությանը։ «Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է՝ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»,-գրել է նա։ The EU 🇪🇺 position on the protracted blockade of […]
13:58 27.07.2023
Այսօր՝ հուլիսի 27-ին, ԼՂ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ԼՂ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
13:35 27.07.2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը թվիթերյան գրառում է արել, անդրադարձեել Լաչինի միջանցքի շրջափակմանն ու Ադրբեջանի պատրավորություններին։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։ 🇪🇺 “It is incumbent on the Azerbaijani authorities to guarantee safety and freedom of movement along […]
12:09 27.07.2023
Հուլիսի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի հետ։ Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա։ Ընդգծվել է, որ շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների […]
11:50 27.07.2023
Կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով ԼՂ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկելու թեմային, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց․ «Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մոտքը ԼՂ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը: Սակայն, անկախ մեր գնահատականներից, մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական […]
11:40 27.07.2023
Հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման խմբի որոշմամբ՝ երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հումանաիտար օգնությունը հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված։ «Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և […]
11:27 27.07.2023
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն: Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն, մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել է Կոստանյանը: Նա նշել է, […]
10:55 27.07.2023
ԼՂ կառավարության որոշմամբ` այսօրվանից շուկայում ապրանքի վաճառքի թույլատրելի գնից բարձր գնով վաճառք իրականացնող տնտեսվարողից վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու և պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը: Այս մասին Ֆեեյսբուքի իր էջում հայտնել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ, եղածն էլ մեր շարքերում գտնվող […]
23:36 26.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի միկրոբլոգում գրել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ «Չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական կարևորություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»,- գրել է վարչապետը։ Այսօր Կոռնիձոր գյուղի սահմանային հատված են ուղևորվել երկու տասնյակ մեքենաներ՝ 400 տոննա հումանիտար […]
20:40 26.07.2023
«Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մեր դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի շարունակական շարժին՝ ընթացիկ զարգացումների մասին առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,- Այս մասին Twitter-ի էջում գրառում է կատարել Հայաստանում ԵՄ առաքելությունը։ 🆕 Today, Head of #EUMA Markus Ritter together with our 🇪🇺 monitors closely follows the […]
19:47 26.07.2023
Հումանիտար բեռով ԼՂ ուղևորվող բեռնատարներն արդեն 15-20 րոպե է` Կոռնիձորի սահմանային հատվածում են: Իսկ որն է հաջորդ գործողությունը: «Լուրերի» հարցին ի պատասխան` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է․ «Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է […]
19:42 26.07.2023
Հուլիսի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը: Քննարկվող օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Ըստ […]
18:05 26.07.2023
Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ […]
16:42 26.07.2023
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է վերելակներից օգտվելիս հետևել հովհարային անջատումների գրաֆիկին։ Գրառմանը կից ներկայացված է տեսանյութ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերելակներից օգտվելիս հետևեք հովհարային անջատումների գրաֆիկին»,-նշված է հաղորդագրության մեջ։