TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

ԱՐՑԱԽ

Հայաստանը Հաագայի դատարանին առաջիկայում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ. Եղիշե Կիրակոսյան

17:24 06.07.2023

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Սոնա Ղազարյանը ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի գործողությունները

15:55 06.07.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի խորհրդարանին այս վեհաժողովը լավ կազմակերպելու համար: Հարգելի’ ներկաներ, ինչպես գիտեք, Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով` բախվելով […]

̰
Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ին քաղաքական որևէ պահանջ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին. Արցախի ՄԻՊ

14:14 06.07.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև […]

̰
ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ. վարչապետ

12:10 06.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր-օրի սրվում է: Ինչպես տեղյակ […]

̰
Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ․ ՀՀ ՄԻՊ

11:39 06.07.2023

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին զեկույցում մանրամասն նկարագրել ու մեջբերել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հատկապես նախագահի և օրենսդիր ու գործադիր մարմինը ներկայացնող պաաշտոնյաների խոսքը, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ։ Ընդ որում՝ նկատի ունենալով ելույթ ունեցող անձանց կարգավիճակը, ակնհայտ է, որ հայատյացությունը հովանավորվում է պետական մակարդակով։ Այդ համատեքստում, […]

̰
Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ շարունակվող շրջափակման հետևանքները 30 հազար արցախցի երեխաների վրա

08:39 06.07.2023

Հուլիսի 5-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022թ․ […]

̰
Ալիևը վրեժ է լուծում Մակրոնից՝ մեղադրելով Ֆրանսիային ալժիրցիների ցեղասպանություն գործելու մեջ

21:24 05.07.2023

Իլհամ Ալիևվը  կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ: Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում […]

̰
Հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել անվտանգային և հումանիտար մարտահրավերների շուրջ

20:39 05.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է  խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ: «Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու […]

̰
Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ` կարևորեցեք այդ ամենը ու պայքարե՛ք մեր ու ձեր իրավունքների համար. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

20:17 05.07.2023

ՀՀ  Սահմանադրության օրվա առիթով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ:  Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն  արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները: Դեռևս […]

̰
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին

20:06 05.07.2023

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության շուրջ  մեկնաբանություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի`2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, […]

̰
Արցախում անցած տարվա համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է ավելի քան 15 տոկոսով

18:28 05.07.2023

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելէ 15,4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ […]

̰
Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

18:06 05.07.2023

Արցախում 2023 թվականի առաջին կիսամյակում ծնունդների թիվը գերազանցել է մահացության դեպքերը, ընդ որում՝ բնական աճը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ծնված երեխաների 51,5 տոկոսը տղաներ են, իսկ 48,5 տոկոսը՝ աղջիկներ: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա […]

̰
Արցախից 15 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

12:40 05.07.2023

Այսօր՝ հուլիսի 5-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]

̰
Շրջափակման պատճառով Արցախում չի կայանա բժշկական համագումարը

12:25 05.07.2023

Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը: Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է: Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը: Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք. ՊԲ

10:04 05.07.2023

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հուլիսի 5-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

̰
Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

10:00 05.07.2023

ԱՀ կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր. Այսպես. -Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը: -Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով: -Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում: ԱՀ […]

̰
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

08:04 05.07.2023

ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ. այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ Վեհաժողովը` Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի […]

̰
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

20:48 04.07.2023

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

̰
Արցախում անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ

20:22 04.07.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։ Նշված օգնությունը ստանալու համար նախարարությունից խնդրում են անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ […]

̰
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով

18:22 04.07.2023

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային  էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:   Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը: Առաջնահերթ կարգով  էներգիայով կապահովվեն […]

̰
Տնամերձում աշխատող արցախցի ամուսինների վրա ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:58 04.07.2023

2023թ. հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակնեըը պատին դիպչելու հետևանքով հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Նշված փաստի առթիվ […]

̰
Արցախում ազգային ատելության շարժառիթով կրակոցների հետևանքով դադարեցվել են շինաշխատանքները

12:54 04.07.2023

2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել ,,ՅՈՒՄԶ,, և ,,Բելառուս-82,, տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:

̰
ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը

10:17 04.07.2023

ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Այս մասին Քվինը հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ

21:53 03.07.2023

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
Այս պահին իրավիճակը կառավարելի է՝ ժամանակին պահեստավորված ալյուրի պաշարների շնորհիվ. «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»

20:24 03.07.2023

«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ն անդրադարձել է Արցախում ալյուրի պաշարների սպառման մասին ասեկոսեներին: Մասնավորապես հայտարարել է. «Այսօր ԱՀ նախագահը հանդիպում էր ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր Նախագահը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին: Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ […]

̰
Արցախի նախագահը հաստատել է Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին որոշումը

20:13 03.07.2023

Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ 1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է. 1) Տոնական, ընտանեկան կամ […]

̰
Արցախում  խորհրդատվություններ կիրականացնի «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավարը

15:54 03.07.2023

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ կրկին Արցախում է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: Խորհրդատվությունները կիրականացվեն հուլիսի 3-ից 7-ը ներառյալ: Ուշադրություն. գործընթացը կկազմակերպվի հերթական համարների տրամադրման միջոցով, ուստի խնդրում ենք հերթագրվել նախօրոք՝ այցելելով «Արևիկ» ԲՄ-ի պոլիկլինկայի 3-րդ հարկի 10-րդ սենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար ԱՀ քաղաքացիները կարող են դիմել «Արևիկ»բուժմիավորում […]

̰
Հայաստանյան իշխանությունները չեն դադարեցրել իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ. Նազելի Բաղդասարյան

15:28 03.07.2023

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել որում ասվում է. «Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Իրականության […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ պնդումն է տարածել

13:29 03.07.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հայտնում […]

̰
Ստեփանակերտի Տերտերյան փողոցում մասնակի բնակելի տուն է այրվել

13:03 03.07.2023

Հուլիսի 2-ին ժամը 15:04-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Ժամը 15:24-ին հրդեհը մեկուսացվել է, լիկվիդացվել` 15:33-ին։ […]

̰
BACK_TO_TOP