TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.56 oC

ԱՐՑԱԽ

«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

12:46 03.07.2023

Այսօր՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]

̰
Աբխազիա-Արցախ ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է Արցախի իրավիճակի պատճառով

11:46 03.07.2023

CONIFA 2024-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հուլիսի 10-ին Աբխազիայում պետք է անցկացվեր D խմբում Աբխազիայի ազգային հավաքականի և Արցախի ընտրանու հանդիպումը։ Ղարաբաղում անկայուն իրավիճակի պատճառով Արցախը չի կարողանա մասնակցել նշանակված օրը, հանդիպումը կհետաձգվի։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Սոցցանցերում CONIFA-ի պաշտոնական էջերում ասոցիացիայի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոն ասել է. «Մենք շատ […]

̰
ԱԻՊԾ ծառայողները հետևում են հացահատիկային մշակաբույսերի անկորուստ բերքահավաքի կազմակերպման ընթացքին

17:00 01.07.2023

Արցախի ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջբաժնի ծառայողները հետևում են հացահատիկային մշակաբույսերի անկորուստ բերքահավաքի կազմակերպման ընթացքին: Նախապես համապատասխան աշխատանքներ են իրականացվել՝ հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ: Հակահրդեհային անվտանգության միջոցառումների լրիվ ծավալով իրականացումը թույլ է տալիս առավելագույնս անկորուստ կազմակերպել հացահատիկայինների բերքահավաքը: Մարտունու շրջբաժնի ծառայողները գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում ստուգումներ են իրականացրել, որի առանցքում կապի ապահովումն ու համապատասխան […]

̰
Այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ. պետնախարար

15:53 01.07.2023

Ընթացիկ տարում արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ: Այս մասին իր ֆեյսբուքյան […]

̰
ՄԻՊ-ը ներկայացրել է փաստեր Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

15:35 01.07.2023

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է փաստեր Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ 2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից […]

̰
ԱՀ կառավարության պատասխանատուների հետ քննարկվել է Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

15:16 01.07.2023

Այսօր Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկել է Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները: Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները. 1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի […]

̰
Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

14:11 01.07.2023

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Այսօր՝ ուրբաթ, 30 Յունիս 2023-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի միջեւ։ Նորին Ս. Օծութիւնը անգամ մը եւս վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Արցախի մեր ժողովուրդին։ Ապա, Վեհափառ Հայրապետը տեղեակ […]

̰
Արցախում զոհված երկու զինծառայողների մարմինները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ

12:34 01.07.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում է, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են […]

̰
Արայիկ Հարությունյանը պետական կառույցների ղեկավարների հետ քննարկել է ներքին ու արտաքին անվտանգային խնդիրները

11:26 01.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Կարկտահարվել են Ասկերանի և Մարտունու շրջանների համայնքները, քամին վնասներ է հասցրել տնտեսություններին

11:23 01.07.2023

Հունիսի 30-ին կարկուտ է տեղացել Ասկերանի և Մարտունու շրջաններում: Քամու ուժգնացման հետևանքով մայրաքաղաքում ցանկապատ է շրջվել, իսկ Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր: Հունիսի 30-ին ժամը 19:50-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում, «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղացած կարկուտի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել: Ասկերանի շրջանի Լուսաձոր, Դահրավ, Աստղաշեն, Պատարա […]

̰
Ո՞ր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության գալ վաշինգտոնյան բանակցություններում և ե՞րբ կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

21:07 30.06.2023

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել համաձայնության: Ի՞նչ կարելի է ասել միջնորդի դերի մասին, հայտնի՞ է արդյոք, թե Արլինգթոնում որ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնություն ձեռքբերել ու որ հարցերում հակասությունները դեռ թույլ չեն տալիս փոխզիջման գնալ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն […]

̰
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

20:29 30.06.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը 30 դիտակետերում շուրջօրյա վերահսկում է իրավիճակը և  հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում էՌԴ պաշտպանության նախարարության  հրապարակած տեղեկագրում, որը վերաբերում է 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը։ Ըստ այդ տեղեկագրի, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ […]

̰
Արցախից 14 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան

14:56 30.06.2023

Այսօր՝ հունիսի 30-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

19:49 29.06.2023

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Մաճկալաշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

17:33 29.06.2023

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Ալյուրի ծավալի խնդիր չկա, և անտեղի է հացի ավելորդ քանակի գնման միտումը. ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

16:57 29.06.2023

«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից» տեղեկացնում են, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման: «Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի […]

̰
Կոչ ենք անում ՀՀ պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը. ԱՀ ԱԺ

16:37 29.06.2023

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել: Նիստի սկզբում խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհված հայորդիների հիշատակը: Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Նա մեկ անգամ ևս հավաստել է հայրենիքում արժանապատվորեն ապրելու […]

̰
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 բուժառու

16:16 29.06.2023

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 12 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է […]

̰
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Amnesty International-ի անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը

14:31 29.06.2023

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ ողջունում ենք Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից։ «Կազմակերպությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ֊ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցնել […]

̰
Ստեփանակերտի բնակիչը ձերբակալված է սոցցանցում կատարած հրապարակման համար

12:55 29.06.2023

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի բնակչի կատարած հրապարակման ու նրան ձերբակալելու մասին։ «Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում “մադե ին ադրբեջան” Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»: Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն […]

̰
ՊԲ-ն կրակ չի բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

09:11 29.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

̰
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

21:41 28.06.2023

Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ը։ Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական […]

̰
Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը․ Արցախի ԱԳՆ

21:23 28.06.2023

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին։ «2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող […]

̰
Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման մեջ ՌԴ դերը կասկածի ենթակա չէ. Զախարովա

20:40 28.06.2023

Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ; «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը […]

̰
Միջազգային տարբեր դերակատարների կողմից Արցախում առկա իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չեն զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը․ Արցախի ՄԻՊ

20:11 28.06.2023

Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Ֆեյսբուքյան իր էջում գրառում է […]

̰
Միջազգային հանրությունը կոնկրետ դիրքորոշում ունի, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված չէ. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ի բանաձևի մասին

19:41 28.06.2023

Օրերս Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը: Այդ բանաձևի կարևորության, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումների և այլ թեմաների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը: «Այս բանաձևի մեկնարկը տրվել է դեռ հունվար ամսին, երբ մենք արդեն գիտեինք, որ Լաչինը փակված է […]

̰
Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացմանը. Զախարովա

19:15 28.06.2023

Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը: Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով: «Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով […]

̰
ԱՀ նախագահը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

18:45 28.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային […]

̰
Վաղը Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ

17:58 28.06.2023

Արցախի թեմից տեղեկացնում են, որ հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար: «Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները»:

̰
Արցախի ՊԲ-ն հերքում է 8 զինծառայողի վիրավոր լինելու մասին լուրերը

17:12 28.06.2023

Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ: «Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել: Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության […]

̰
BACK_TO_TOP