20:40 23.06.2023
Հունիսի 23-ին` ժամը 16:26-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Օգոստոսի փողոցի բնակելի տներից մեկի բակում 2 օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, սողուններին հայտնաբերելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։ Փրկարարները սողուններին […]
19:07 23.06.2023
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին. «Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։ Հիշեցնենք, […]
18:07 23.06.2023
Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և տարբեր ախտորոշումներով շուրջ 190 բուժառու սպասում է Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է […]
17:46 23.06.2023
Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին, դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից: Այս […]
17:22 23.06.2023
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Ելույթում ասվում է. «Պարո’ն նախագահ, Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք»: […]
17:14 23.06.2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից դեպի Արցախ հումանիտար փոխադրումների արգելափակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է […]
11:10 23.06.2023
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում։ Այս մասին հայտնում են Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։
10:04 23.06.2023
Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ «Ինչպես հաղորդել ենք նախորդիվ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները […]
23:47 22.06.2023
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով […]
22:20 22.06.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է իր ելույթը ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ բանաձևի ընդունումից առաջ։ «Բանաձևն ընդունվեց՝ ի հեճուկս Ադրբեջանի պատվիրակության՝ այն տապալելու փորձերի»,-գրել է Ռուբինյանը։
19:38 22.06.2023
Ադրբեջանի կողմից արդեն 8 օր ամբողջությամբ արգելափակվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ու բուժպարագաների ներկրումը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով օրեցօր կրճատվում են դեղորայքի առանց այն էլ սուղ պաշարները: «Չնայած՝ մինչև ադրբեջանական վերջին սադրանքը, ԿԽՄԿ-ի միջոցով հաջողվել էր որոշ խմբաքանակով […]
18:48 22.06.2023
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և […]
18:19 22.06.2023
Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան «Վաշինգտոն Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Լոս Անջելես Թայմս», «Չիկագո Տրիբյուն» հեղինակավոր թերթերից և […]
17:35 22.06.2023
Ադրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում […]
17:26 22.06.2023
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։ Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 […]
16:22 22.06.2023
Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և […]
15:57 22.06.2023
Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Այսօր գործադիրն ընդունեց համապատասխան նախագիծը։ «Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 միլիարդ դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
15:03 22.06.2023
Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
12:06 22.06.2023
Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ, ավելին՝ արգելվել է նաև Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը. կառավարության այսօրվա նիստում նշել է Նիկոլ Փաշիննյանը՝ կրկին անդրադառնալով Արցախում օր օրի սրվող հումանիտար իրավիճակին: «Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ, […]
11:55 22.06.2023
Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց։ «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի […]
11:42 22.06.2023
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման […]
11:09 22.06.2023
Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովը (TLHRC) կազմակերպել է շրջադարձային լսումներ՝ ընդգծելով Ադրբեջանի աճող ագրեսիան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների դեմ՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության դեմ՝ տարածաշրջանում տեղի ունեցող երկրորդ Հայոց ցեղասպանության սպառնալիքի պատճառով: Երկժամյա լսումները հյուրընկալել են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA) և ներառել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի […]
10:12 22.06.2023
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող […]
09:12 22.06.2023
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի դեռ կողմերը շարունակում են խաղաղ ապագան հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդիր է լուծելու տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Լարվածությունը, անշուշտ, անարդյունավետ է […]
23:11 21.06.2023
2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ՝ բամբասանքներ են տարածվում ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Որքան […]
21:20 21.06.2023
ANCA-ն ողջունում է Կոնգրեսի նամակը, որը գլխավորում է Կոնգրեսի ներկայացուցիչը: Բարբարա Լին պահանջում է ուժեղացնել ԱՄՆ-ի Պատասխան ադրբեջանական ագրեսիային Երկկուսակցական խումբ՝ բաղկացած 54 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներից, Ռ. Բարբարա Լիի գլխավորությամբ Բայդենի վարչակազմից պահանջել է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և հորդորել է ԱՄՆ-ի ավելի ուժեղ պատասխանը Ադրբեջանի շարունակական շրջափակմանը և ագրեսիային Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա […]
20:08 21.06.2023
Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի համար զգայուն հարց է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։ «Ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, հյուպատոսությունների բացման հարցը շարունակում է […]
19:30 21.06.2023
«Հորիզոն» լրատվականը հեռավար զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ: Անդրադարձ է եղել վերջին օրերին իրավիճակի կտրուկ սրացումների պատճառներին: Նախարարի խորհրդականը անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված կառավարության սահմանած նոր խստացումներին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցներին, Սարսանգի ջրամբարի ներկայիս վիճակին: Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև հարցին, թե ի՞նչ է սպասվում և […]
19:25 21.06.2023
Ռուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ « Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում […]
18:50 21.06.2023
Լաչինի միջանցքի անցակետում հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը։ «Լաչինի միջանցքի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ռուսական կողմը բազմիցս […]