TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել

18:31 13.06.2023

Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի […]

̰
Օձի հայտնաբերման ևս մեկ դեպք Ստեփանակերտում

17:36 13.06.2023

Հունիսի 13-ին՝ ժամը 12:36-ին, Ստեփանակերտի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ա. Առաքելյան փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Սողունին հայտնաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։

̰
Արցախում 1420 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

15:20 13.06.2023

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,420 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան […]

̰
Օձեր են հայտնաբերվել Ստեփանակերտում

11:13 13.06.2023

Հունիսի 12-ին ժամը 17:53-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գագարինի փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Նույն օրը ժամը 21:45-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի […]

̰
Էրդողանն ու Ալիևը Բաքվում համատեղ հայտարարություն կտարածեն․ Հայաստանին ուղղված ի՞նչ ուղերձներ է այն պարունակելու

21:40 12.06.2023

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ վերնտրվելուց հետո վաղը կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի ղեկավարն առաջին այցը կատարում է Ադրբեջան: Ի՞նչ է հայտնի Բաքվի այցի օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Էրդողանի արտասահմանյան առաջին ուղևորությունը լինելու է հենց Բաքու, սակայն շաբաթ օրը հաստատվեցին տեղեկություններն այն […]

̰
Ներկայացվել են Արցախում միրգ-բանջարեղենի իրացման ամենաբարձր թույլատրելի գները

20:53 12.06.2023

Ներկայացվել են Արցախում միրգ-բանջարեղենի իրացման ամենաբարձր թույլատրելի գները: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 12.06.2023թ. դրությամբ:

̰
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը առցանց քննարկում են ունեցել Ամերիկայի հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ

17:58 12.06.2023

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առցանց քննարկում են ունեցել Ամերիկայի հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների հետևանքով Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունների […]

̰
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

17:04 12.06.2023

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 13-ի նիստում նախատեսված են դեբատներ, այդ թվում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով, կլինեն հարցեր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին: […]

̰
Հրապարակվել է Արցախի ՄԻՊ թարմացված զեկույցը՝ շրջափակման վեց ամսվա տվյալներով

16:32 12.06.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը […]

̰
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

16:18 12.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի […]

̰
Արցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 133 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

13:59 12.06.2023

2023 թվականի հունիսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 848 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 29-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 5 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: […]

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող Կարմիր խաչի միկրոավտոբուսների կադրերը տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը

11:58 12.06.2023

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 10-ին (շաբաթ օրը) ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ […]

̰
Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ

20:33 11.06.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել. այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հունիսի 11-ի տեղեկագրում: «Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով», -նշվում է հաղորդագրությունում:

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

13:47 11.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Ադրբեջանի նպատակն է Արցախը պահել պաշարված ու կողպված. Դավիթ Բաբայան

18:55 10.06.2023

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:

̰
Լիակատար անտարբերության ֆոնին՝ Ադրբեջանն Արցախը վերածել է «գետտոյի» ու կփորձի դարձնել համակենտրոնացման ճամբար

18:09 10.06.2023

«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը». ՊԲ-ն  այս օրերին պարբերաբար է այս մասին հաղորդագրություններ տարածում. բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանն իր վարած քաղաքականությանը հավատարիմ, այս օրերին շարունակ նաև հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի […]

̰
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

17:29 10.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության  տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում Նախագահը մեկնաբանել […]

̰
Ադրբեջանը շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊԲ

14:37 10.06.2023

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։  

̰
Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի ռեժիմի արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը․ Արցախի ՊՆ

11:10 10.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ «Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է […]

̰
«Կարմիր խաչի» ուղեկցությամբ 15 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

16:17 09.06.2023

Այսօր՝ հունիսի 9-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 16 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է պատերազմի վետերանների հետ

14:12 09.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։ Նախագահը բարձր է գնահատել Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում […]

̰
Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում օձ է հայտնվել

14:03 09.06.2023

Հունիսի 9-ին ժամը 09:13-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օձի հայտնաբերման վերաբերյալ: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոց են մեկնել շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները: Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

̰
Ես հպարտ եմ ծառայել որպես Կանադա-Արցախ բարեկամության խմբի համանախագահ. Ռեյչել Թոմաս

10:24 09.06.2023

Ես հպարտ եմ ծառայել որպես Կանադա-Արցախ բարեկամության խմբի համանախագահ՝ ձգտելով ամրապնդել կապը Արցախի ժողովրդի և կանադացի խորհրդարանականների միջև. նման գրառում է իր թվիթերյան միկրոբլոգում կատարել Լեթբրիջի պատգամավոր, Կանադայի ժառանգության ստվերային նախարար Ռեյչել Թոմասը: «Մենք հավատարիմ ենք կառուցողական երկխոսությանը՝ ընդգծելով հակամարտությունը տարածաշրջանում և Արցախի ժողովրդի խաղաղության ձգտումը»,- գրել է նախարարը: I’m proud to serve as co-chair […]

̰
Ինչպե՞ս վարվել հեղուկ գազի բալոնի հրդեհվելու դեպքում. ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

09:37 09.06.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ հեղուկ գազի բալոնի հրդեհվելու դեպքում, կտորով մի փաթաթեք բալոնը՝ եթե այն խոնավ չէ: Պարզաբանում է հրշեջ-փրկարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքեր է կիրառել Արցախում տեղակայված դիրքերի և գյուղատնտեսական աշխատանք կատարող տեխնիկայի ուղղությամբ

09:18 09.06.2023

Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ […]

̰
Պատգամավոր Բարբարա Լին գլխավորում է Բայդենի վարչակազմին ուղղված ԱՄՆ Կոնգրեսի կոչը Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին

08:30 09.06.2023

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Բարբարա Լին  հորդորում է  Կոնգրեսի իր գործընկերներին կոչ անել Բայդենի վարչակազմին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ալիևի կողմից վեց ամիս շարունակվող շրջափակումը Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը յուղ է լցնում կրակի […]

̰
Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

23:00 08.06.2023

ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման առցանց դիմումների ընդունման գործընթացը սկսված է։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։ «Հարգելի՛ հայրենակիցներ Մեկնարկել է ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 346-Ն որոշմամբ սահմանված՝ ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման շահառուների առցանց դիմումների գրանցման գործընթացը: Միջոցառման շրջանակներում ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊՆ

21:07 08.06.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կոչ է արել հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

15:52 08.06.2023

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է […]

̰
Ադրբեջանը կրակել է Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ և ապատեղեկատվություն տարածել

10:40 08.06.2023

Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի […]

̰
BACK_TO_TOP