20:16 16.06.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ միջադեպի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակով է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել Արտաքին գործերի […]
17:35 16.06.2023
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից […]
17:31 16.06.2023
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:50-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի խաչմերուկում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, ավտոմեքենայից հանել և տեղափոխել են անվտանգ տարածք:
15:36 16.06.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում նշել հետևյալը. «Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: 44-օրյա […]
13:59 16.06.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,435 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ […]
13:51 16.06.2023
Մարտունու թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էմմա Երեմյանի նախաձեռնությամբ, մանկապարտեզի միջին խմբի սաները հնարավորություն ունեցան այցելել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժին: Նախաձեռնության նպատակը փոքրիկներին փրկարար գործին ծանոթացնելն է: Երեխաները տեղում ծանոթացել են բաժնի աշխատանքին, և իրենց հետաքրքրող հարցերը ուղղել են բաժնի ծառայողներին: Փոքրիկ հյուրերին ծանոթացրել են փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներին, տեխնիկային՝ բացատրել, թե ինչպես են […]
13:16 16.06.2023
Ադրբեջանի գործողությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Հայաստանի մտավախությունը այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով […]
11:40 16.06.2023
Հունիսի 15-ին ժամը 19:43-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով կուտակված ջրի մեջ ավտոմեքենա է մնացել, ինչի հետևանքով անձրևաջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և օգնություն ցուցաբերել բնակչին: Մեկ այլ կանչ գրանցվել […]
11:29 16.06.2023
2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։ Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
10:17 16.06.2023
ԱՀ հանարային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 15.06.2023թ. դրությամբ. այս մասին հայտնում են հանձնաժողովից՝ ներկայացնելով սահմանված գնացուցակը:
09:49 16.06.2023
Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի […]
09:42 16.06.2023
ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրենսդրական ուշադրություն կդարձնեն Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 21-ին, ժամը 14:15-ին EST, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը( ANCA): Կապիտոլիումի լսումները կազմակերպում են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA): «Մենք ողջունում ենք նախագահ […]
09:34 16.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 16-ին ժամը 00։50-ից 04:10-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:։
21:48 15.06.2023
Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտարարություն տարածել Արցախի ԱԳՆ-ն։ «Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների նախատեսված բժշկական տարհանումն Արցախից Հայաստան և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող տեղափոխումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել […]
21:09 15.06.2023
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության գործում միջնորդական առաքելություն ստանձնելու ամերիկյան դիվանագիտության փորձերին: Մարիա Զախարովան Վաշինգտոնի այդ ջանքերը մտահոգիչ, վնասակար ու անարդյունավետ է անվանել: Վաշինգտոնի ո՞ր քայլերի մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը. «Այսօր առավոտյան Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Վաշինգտոնում […]
20:12 15.06.2023
Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման […]
13:35 15.06.2023
Առջևում բարքահավաքի շրջանն է. Այն անկորուստ կազմակերպելու նպատակով, Արցախի ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ «Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով, բնակիչների անզգուշության, ավելի ստույգ մարդկանց անուշադրության, անփութության, անտարբերության, երբեմն՝ դիտավորության հետևանքով, ավելանում են հրդեհի դեպքերը: Վերլուծությունը վկայում է, որ երբեմն այն տեղի են ունենում չոր խոտածածկ տարածքներում, կրակի հետ անզգույշ վարվելու, հակահրդեհային անվտանգության կանոնները […]
13:16 15.06.2023
Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Բացի դրանից, […]
12:00 15.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև […]
11:55 15.06.2023
Հայաստանի կենտրոնական բանկը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգի վերաբերյալ հարցին։ «Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։ Այս […]
11:30 15.06.2023
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.: Այն Իշխանագետի և նրա վտակների […]
10:45 15.06.2023
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։
09:38 15.06.2023
Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ […]
21:08 14.06.2023
Հունիսի 14-ին ժամը 14:40-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում հորդառատ անձրևի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը խափանվել և մնացել է ջրի մեջ, ինչի հետևանքով ջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղ հասնելուց պարզվել է, որ մայրաքաղաքի մեկ […]
20:50 14.06.2023
2022թ. դեկտեմբերի 12-ին կյանքի ճանապարհի շրջափակումից հետո, Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ: Տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակներում 2023թ. մայիս ամսին կազմակերպվեց մանկաբուժության արդի հարցերի վերաբերյալ 6 օրյա դասընթաց, որին մասնակցեցին Արցախում աշխատող շուրջ 20 մանկաբույժները, իսկ դրան […]
20:21 14.06.2023
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022 թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի […]
13:28 14.06.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի ՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով։ Նման հայտարարությունները, ըստ Խանդանյանի, չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: Խանդանյանի խոսքով՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է […]
09:37 14.06.2023
Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
22:59 13.06.2023
Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ադրբեջան: Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի […]
18:55 13.06.2023
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու […]