TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.58 oC

ԱՐՑԱԽ

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

23:48 07.05.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի 7-ի տեղեկագրում։ Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Հաղորդագրությունում […]

̰
Արցախում բեռնատարի վթարի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել

19:52 07.05.2023

Ասկերանում՝ բռնազավթված տարածքում, ադրբեջանցի բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել. կան զոհեր, վիրավոր: Armtimes.com-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղումով երկրի ՆԳՆ նախարարությանը: Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Վարորդն ու ուղեւորը ստացած վնասվածքներից տեղում մահացել են, մեկ հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածներով […]

̰
Արցախում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը

13:12 07.05.2023

Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար: Այս մասին հայտնում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, […]

̰
Բաքվի հետ քննարկումների արդյունքներով պայմանավորվածության հասնել չի հաջողվել. Արցախի պետնախարար

10:52 07.05.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում […]

̰
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

22:07 06.05.2023

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ մայիսի 6-ի տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք […]

̰
Հրդեհ Ստեփանակերտ քաղաքի շենքի նկուղում

20:19 06.05.2023

Մայիսի 4-ին ժամը 20։59-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հեքիմյան 2բ շենքի նկուղում բռնկված հրդեհի մասին։ Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։05-ին, լիամարել՝ […]

̰
Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցությանը քննարկել է լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման հարցերը

19:03 06.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների  մասնակցությամբ: Օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ- տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական […]

̰
Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին․ ահազանգում է Արցախի պետնախարարը

18:41 06.05.2023

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ, որում ասված է․ «Արցախի Հանրապետության 146-օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն, […]

̰
Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

15:53 06.05.2023

Մայիսի 6-ին՝ ժամը 13:41-ին, Արցախի ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։ Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարարական մասի ծառայողները։ Փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։ Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից, օձերը […]

̰
Շաբաթօրյակ՝ Ստեփանակերտում

14:36 06.05.2023

Մայիսի 9-ին ընդառաջ՝ այսօր առավոտյան Ստեփանակերտի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ են կատարվել: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Քաղաքային իշխանության նախաձեռնության իրականացմանը ներգրավված էին համայնքային ընկերությունների աշխատակիցներ, երիտասարդներ ու դպրոցականներ: Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ բարեկարգ տեսք են ստացել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի, ազգային ու Խորհրդային Միության հերոսների հուշարձանների շրջակա տարածքները: Անհրաժեշտության դեպքում արձանները մաքրվել են, դրանց […]

̰
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցի մոտակայքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել

14:22 06.05.2023

Մայիսի 6-ին՝ ժամը 12:38-ին, Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։ Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։ Չպայթած […]

̰
Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ

19:42 05.05.2023

Մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, երբ Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնելիս եղել, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են՝ Ա.Վահանյանը (ծնված 1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական […]

̰
Այսօր վերջապես կարողացել ենք մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել Հին Շենի, Մեծ Շենի, Եղցահողի և Լիսագորի բնակիչներին. ԱՀ պետնախարար

18:35 05.05.2023

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ […]

̰
Ալեն Սիմոնյանը հակադարձել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին

14:18 05.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների […]

̰
Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է․ Բլինքենը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

10:25 05.05.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։ «Այս շաբաթ ես հյուրընկալեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների […]

̰
Սարգիս Խանդանյանը Շվեդիայի ԱԳՆ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմանին

21:31 04.05.2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Շվեդիայի հետ գործակցությունը, հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ երկու երկրների […]

̰
Առաջիկա օրերին կավարտվեն շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները

16:09 04.05.2023

Առաջիկա օրերին ավարտին են հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Այսօր […]

̰
Արցախի ԱԺ-ում կքննարկվի «ԼՂ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» հարցը

11:04 04.05.2023

Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի: Օրակարգում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է: Հիմնական զեկուցող՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյան Հարակից զեկուցող՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան

̰
ԼՂ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքն արձանագրված է եռակողմ հայտարարությամբ, բայց մեր հայրենակիցների այդ իրավունքն իրականացված չէ. Փաշինյան

22:21 03.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Երեւանում տեղի ունեցած համաժողովում անդրադարձ է եղել փախստականների ոտնահարված իրավունքներին եւ սոցիալական խնդիրներին: Ընդունված հռչակագրով էլ արձանագրվել է, որ միջազգային պայմանագրերի համաձայն՝ փախստականները եւ բռնի տեղահանվածները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական […]

̰
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]

̰
Դադիվանքն ազատելու մասին Ադրբեջանի հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպիտ խախտում. ԱՀ ԱԳՆ

21:51 03.05.2023

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին, որում ասվում է. «Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադիրին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների

21:32 03.05.2023

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։

̰
Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում կմատուցվեն առաջնային բուժօգնության շարժական ծառայություններ

21:20 03.05.2023

Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների գյուղական համյնքների բնակչությունն այսուհետ հնարավորություն կունենան հենց իրենց շրջաններում օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաթափված որոշ գյուղեր բնակեցվում են ադրբեջանցիներով, հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում. Փաշինյան

17:50 03.05.2023

Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի իրավունքը մինչև օրս իրացված չէ, թեև դա արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ օրերս փախստականների իրավունքների բարձրաձայնմամբ զբաղվող ՀԿ-ների կողմից կազմակերպվել է համաժողով՝ «Ադբեջանական ագրեսիայի […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագել

15:29 03.05.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին ԱՀ ԱԳ […]

̰
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել զինված հակամարտություններում մշակութային ժառանգության պաշտպանության թեմայով քննարկմանը

10:59 03.05.2023

Մայիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ: Իր ելույթում […]

̰
Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանքը գրավելու համար

21:52 02.05.2023

Պաշտոնական Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանք հայկական վանական համալիրը գրավելու համար: Այսօր դա, ըստ էության հաստատել է Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին  այսօր հարցազրույցում ասել է, մեջբերում եմ. «Հայերը պարտավոր են լքել այդ վանքը, քանի որ նրանք այդ վանքի […]

̰
Շրջափակման 5-րդ ամսվա նախաշեմին Արցախի բժիշկներն օգնության հերթական կոչն են հղում

20:54 02.05.2023

Շրջափակման պայմաններում շարունակում է ավելացող խնդիրների դեմ պայքարել Արցախի առողջապահական համակարգը: Հիվանդների տեղափոխման հետ կապված դժվարություններին գումարվել է մասնագետներ հրավիրելու անհնարինությունը: Մի շարք սարքավորումներ աշխատում են գերծանրաբեռնված, քանի որ ողջ պահանջարկը բավարարվում է միայն ներքին ռեսուրսների հաշվին: Շրջափակման 5-րդ ամսվա նախաշեմին Արցախի բժիշկներն օգնության հերթական կոչն են հղում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թագուհի Թովմասյանը Բրյուսելում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանն առնչվող հարցերը

19:37 02.05.2023

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների […]

̰
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն

09:46 02.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Բայրամովի հետ կայացած հանդիպմանը: Նա մասնավորապես գրել է. «Այս շաբաթ խաղաղության բանակցություններ ենք վարում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Ջորջ Պ. Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում՝ մեր նոր հաստատությունում: Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու […]

̰
BACK_TO_TOP