13:52 01.02.2020
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963թ., […]
19:15 31.01.2020
Եգիպտոսում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Կահիրեում զբոսանքի ընթացքում` Զեմալեք շրջանում, նկատել է Հայաստանի դեսպանության շենքը: Լապշինի խոսքերով՝ հայկական դեսպանության շենքը տեղակայված է Եգիպտոսի մայրաքաղաքի հենց կենտրոնում` հեղինակավոր թաղամասում: «Դեսպանությունը տեղակայված է շատ գեղեցիկ և արտասովոր առանձնատանը, որն ավելի շատ հիշեցնում է Գերմանիան կամ Նիդեռլանդները: Համացանցից տեղեկացա, որ շինությունը պատկանել է հարուստ հայ առևտրականի, որն […]
18:30 31.01.2020
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Սիլվեսթեր Ստալոնեն տեսագրել է մոտիվացիոն տեսահոլովակ, որում նա ներկայացել է ամբողջությամբ ճերմակած մազերով: Նա տեսահոլովակը տեղադրել է Instagram-ի իր միկրոբլոգում: «Երբեմն առավոտյան արթնանում եմ և զգում եմ, որ ոչինչ չեմ անում: Միայն հանգստանում եմ: Հետո ես ինքս ինձ վրա բարկանում եմ և սկսում եմ գործել»,- գրել է Ստալոնեն սոցիալական ցանցում: Տեսանյութում […]
23:11 30.01.2020
Պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը (Վովան և Լեքսուս) զանգահարել են հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսին: Նրանք շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թյունբերգի և նրա հոր անունից զրուցել են Joker ֆիլմի աստղի հետ: Վովանը և Լեքսուսը զրույցը տեղադրել են YouTube- ի իրենց ալիքում: РИА Новости- ի փոխանցմամբ՝ Գրետա Թունբերգի անունից խոսել է պրանկերների ընկերներից մեկը: Ակտիվիստի հոր անունից […]
22:43 30.01.2020
12-ամյա Միլեն Կարանյանը 2019 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես ձսյնային ամենամեծ դիապազոն ունեցող երգչուհի: Միջազգային ժյուրիի անդամների ներկայությամբ երիտասարդ աղջիկն արձանագրել է, որ օժտված է ձայնային եզակի դիապազոնով`բարիտոնից մինչև սոպրանո. համադրություն, որը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում: Ինչպե՞ս է բացահայտվել Միլենի տաղանդը, RUSARMINFO- ին պատմել է նրա մայրը՝ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ Հասմիկ Կարանյանը՝ […]
19:06 30.01.2020
Էստրադային արտիստ Ելենա Ստեպանենկոն կարող է իր ժառանգությունը թողնել նախկին ամուսնու` Եվգենի Պետրոսյանի դստերը` Վիկտորինային, հայտնում է «Собеседник»-ը` վկայակոչելով Վիկտորինայի մտերմուհուն: Կնոջ խոսքերով ՝ հենց Ստեպանենկոն էր, որ Պետրոսյանին հաշտեցրեց աղջկա հետ և ինքն էլ ընկերացավ աղջկա հետ: Իսկ հումորիստի՝ Տատյանա Բրուխունովայի հետ նոր հարաբերությունները դուստրն իբրև չի ընդունում: «Երբ Բրուխունովան հայտնվեց Պետրոսյանի կյանքում, Ստեպանենկոն […]
09:35 30.01.2020
Հնդկաստանը մշակույթի ոլորտում նոր ռեկորդ է սահմանել: 2 հազար կին միանգամից կատարել է սուսերով պար: Հնդկական շոուին ներկա են գտնվել նաև Գինեսի գրքի ներկայացուցիչները: Պարն արտացոլում է 16-րդ դարի մի ավանդույթ, երբ պատերազմից վերադարձող ամուսիններին կանայք դիմավորում էին սուսերով պարով:
23:13 29.01.2020
Կանադացի փոփ- R&B երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է Changes նոր ալբոմի թողարկման մասին: Այս մասին նա գրել է Instagram- ի իր էջում: 26-ամյա կատարողը նշել է, որ ալբոմը կթողարկվի Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին: Նաև Բիբերի YouTube-ի պաշտոնական ալիքում հայտնվել է նոր՝ Get Me երգը: Երգիչն այն ձայնագրել է ամերիկացի երգչուհի Kehlani-ի հետ: Instagram-ում տեղադրված […]
18:35 29.01.2020
Բրիտանացի ծագումով հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Էնդի Սերկիսը (Սարգսյան) կստանա հեղինակավոր BAFTA-ի (կինոյի և հեռուստատեսության արվեստի բրիտանական ակադեմիա) մրցանակ բրիտանական կինոյում ունեցած ներդրման համար: Նշվում է, որ BAFTA կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակներից մեկը Էնդի Սերկիսին կհանձնվի մրցանակների հանձնման ամենամյա արարողության ժամանակ՝ փետրվարի 2-ին: Սերկիսը երկու անգամ առաջադրվել է BAFTA-ի մրցանակին Իեն Դյուրիի դերի համար` Sex, Drugs […]
18:08 29.01.2020
Փարիզում ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս առիթով «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման մեջ Աքչամը մեծ պատիվ է համարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությունը: Պատմաբանը նաև նշել է, որ Լաքոտին հանդիպել է 2018-ին՝ Երևանում: Լաքոտն իր հերթին «Ֆեյսբուք»-ում գրել է. «Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին, ով գրախանութում ներկայացրեց […]
14:40 29.01.2020
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը: «Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական Սփյուռքն է, […]
22:59 27.01.2020
Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է: Մաեստրոյի ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ նմուշներից են: Նրա կամերային և գործիքային ստեղծագործությունները բարձր են գնահատվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մաեստրոն իր հայտնի կինոերաժշտություններից մեկն է կատարել: Մինչ այդ պատմել է, որ ծննդյան օրը հանդիսավոր չի նշում, հավաքվում են ամենամտերիմ մարդկանցով, զրուցում: Մանրամասները՝ […]
18:39 27.01.2020
Օտարազգի ուսանողը ներողություն է խնդրել օսերից այլ մարդկանց շրջապատում տեղի բնակչուհու հետ անպարկեշտ պարի համար: Այս մասին հայտնում է Kp.ru կայքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը հպվում աղջկան և շարժվում նրա հետ նույն ռիթմով: Հավաքվածները պարին տարբեր կերպ են արձագանքել` կանայք զարմանքից ձեռքով ծածկել են իրենց դեմքը: Երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, այն […]
18:30 27.01.2020
Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի PR-տնօրեն Յան Տրունցևը հայտարարել է, որ դերասանուհին Մեքսիկայում անհետացել է: Նա ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս: Նման հաղորդագրություններ են հայտնվել դերասանուհու Instagram-ում և Facebook-ում: «Ես անձամբ զանգահարում և գրում եմ Նատալյային, սակայն ո´չ ռուսական, ո´չ էլ ամերիկյան հեռախոսահամարները չեն պատասխանում»,- անհանգստացած գրել է Տրունցևը: Նա հավելել է, որ Field of […]
17:57 27.01.2020
2003թ. Հանրապետության հրապարակի բարեկարգման աշխատանքների ժամանակ, ասֆալտի վերին շերտը հանելիս, շինարարները բացահայտեցին քաղաք՝ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Տեղում պեղումներ իրականացնելու համար 12 օր ժամանակ հատկացվեց, ինչը, ըստ հնագետների, չափազանց փոքր ժամկետ էր: Այդուհանդերձ, հաջողվեց պարզել, որ 17-րդ դարին պատկանող շինությունները նկուղային հարկաբաժիններ են, որոնք մաս […]
17:23 27.01.2020
Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան 81-րդ տարեդարձը։ Մաեստրոն իր ստեղծագործություններով նոր գույն ու բովանդակություն է բերել ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտությանը։ Նրա տաղանդից մեծապես շահել է նաև հայ կինոն, չնայած ինքը՝ մաեստրոն, կինոյի էջը վաղուց փակված է համարում։ Ծննդյան 81-ամյակին Տիգրան Մանսուրյանը նվեր է արել լրագրողներին: «Կեցցե´ք, պայծառ մնաք, ժողովո´ւրդ»,- ժպտալով ասաց Տիգրան […]
16:31 27.01.2020
«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»: Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին: Տիգրան Եղիայի Մանսուրյան «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն […]
14:51 27.01.2020
Երգչուհի Մելիսսա Վիվիան Ջեֆֆերսոնը կամ Lizzo-ն դարձել է «Գրեմմի 2020»-ի իսկական ռեկորդակիր: Նա ներկայացվել է ութ անվանակարգերում, իսկ նրա հիմնական մրցակիցը Բիլլի Այլիշն է, որի դեմ պայքարելը շատ դժվար է: Շատ լրատվամիջոցների կարծիքով՝ աստղը արժանի է «Երեկոյի առավել էլեգանտ կերպար» մրցանակին: Lizzo-ն կարմիր գորգի համար ընտրել է ձյունաճերմակ զգեստ՝ գայթակղիչ կտրվածքով և հարյուրավոր ադամանդներով, շքեղ […]
15:30 26.01.2020
Եվրոպական ամենահին սրճարանը Florian հաստատությունն է, որը գտնվում է Իտալիայի Վենետիկ քաղաքում: 2020թ. վերջին սրճարանը պատրաստվում է նշել 300-ամյակը, գրում է Wanted in Milan-ը: Հայտնի սրճարանը տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակի կենտրոնում: Այն սկսել է գործել 1720 թվականի դեկտեմբերին: Այս ամբողջ ընթացքում սրճարան են այցելել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են անգլիացի գրողներ Փերսի Շելլին և […]
16:40 25.01.2020
ԿԳՄՍ նախարարության մասնագետները հուշարձան-շենքերի պահպանության իրազեկման արշավի շրջանակներում այցելել են Դերենիկ Դեմիրճյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններ։ Նրանք թանգարանների աշխատակազմին, տնօրենների գլխավորությամբ, հանձնել են իրազեկման նամակ՝ նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ։ Արշավի շրջանակում տնօրենների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարևաններին հրավիրելու թանգարան և նրանց ևս իրազեկելու հուշարձան-շենքի նկատմամբ նրանց իրավունքների և պարտականությունների մասին։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2781637958730147
16:00 25.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ 2019 թվականին այցելել է 1 մլն 230 հազար այցելու, ինչը 18%-ով ավել է, քան 2018 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը։ Կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց մշակութային որոշ դրվագներ։ Ամանորյա ոչ աշխատանքային օրերին, ըստ Նիկոլ Փաշինյանի, 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ: 11 հազար 916-ը […]
22:45 24.01.2020
Լոնդոնյան «Cine Lumiere» կինոթատրոնում, որը հայտնի է արտ-հաուս ժանրի և համաշխարհային կինոյի դասական ֆիլմերի ցուցադրություններով, ներկայացրել է 2016թ․-ին կյանքից հեռացած հայտնի ռեժիսոր Արման Մանարյանի մյուզիքլը: Լոնդոնում գրանցված բրիտանական Kino Klassika կազմակերպությունը, երաժշտական ֆիլմեր (մյուզիքլներ) ցուցադրելու լայնածավալ ծրագրի շրջանակներում համագործակցելով բրիտանական կինոյի հեղինակավոր ինստիտուտի հետ, 2020 թվականի հունվարի 21-ին Լոնդոնում՝ Cine Lumiere կինոթատրոնում, կազմակերպվել է հայկական […]
11:54 24.01.2020
Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Դրեզդենում կայանալիք համերգին մասնակցելու հրավեր է ստացել: «Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին […]
21:10 23.01.2020
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է կատարել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Ստամբուլի հայկական «Սանասարյան խան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իր հարցմանը գրավոր պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ «Սանասարյան խան»-ի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական […]
19:00 23.01.2020
Ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոտյեն Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում անցկացրել է իր վերջին ցուցադրությունը: Jean Paul Gaultier ապրանքանիշի շոուի հեռարձակումը հայտնվել է YouTube-ում: Միջոցառումը նվիրված էր նաև նորաձևության դիզայների կարիերայի 50-ամյակին և սկսվել է «հուղարկավորության» խորհրդանշական արարողությամբ, որից հետո նորաձևությունը «վերածնվել է»: Դեֆիլեին մասնակցել են աշխարհահռչակ մոդելներ, ինչպիսիք են Ջիջի Հադիդը, Իրինա […]
17:25 23.01.2020
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին: «Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ: Երկար մտածելուց հետո ընդունել եմ առաջարկը: Հենց դա հաղթանակ կլինի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուզան Մանթաշյանը: Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ […]
14:59 23.01.2020
Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, կներկայանա մշակութային բազմապիսի միջոցառումներով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից տեղեկացրել են, որ Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ իրականցվելու է ծրագիր, որի շրջանակում մեկ ամիս շարունակ Կոնդում անցկացվելու են տարբեր մշակութային միջոցառումներ: Նախատեսված են երաժշտական ծրագրեր, փողոցային արվեստի, ֆիլմերի ցուցադրություններ: Նախաձեռնության նպատակն է արժևորել Երևանի ամենահին թաղամասի ճարտարապետության ժառանգությունը: Ծրագիրը կանցկացվի […]
14:00 22.01.2020
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է: Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. […]
11:24 22.01.2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: […]
22:40 21.01.2020
Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը թողարկել է կարճամետրաժ ֆիլմ հետևյալ անվամբ՝ «Ի՞նչ է արել Ջեքը»(What did Jack do?): Ֆիլմում նա կատարել է գլխավոր դերերից մեկը: Այն հանկարծ հայտնվել է Netflix-ի համակարգում՝ առանց նախապես գովազդելու: Ֆիլմը հեռարձակվել է Լինչի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին: Սև ու սպիտակ ֆիլմի տևողությունն ընդամենը 17 րոպե է: 74-ամյա Լինչը խաղում […]