15:27 21.01.2020
System of a Down ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը North Kingsley անունով նոր խումբ է կազմել: «Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ North Kingsley-ի մասին: Երգերը շուտով կլինեն»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Օդաջյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում: Իր հարցազրույցներից մեկում Օդաջյանը բացատրել էր խմբի անվանման իմաստը՝ ասելով, որ երբ ինքը […]
12:27 21.01.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան ու պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Պուտինն ընդգծել է Խառատյանի տաղանդն ու նրա դրական էներգիայի պաշարը: «Դուք հաջողությունների եք հասել դերասանական ոլորտում` վառ դրսևորվելով իբրև հիանալի կատարող, նվաճել եք էստրադայի ու կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը»,- գրել է Պուտինը հեռագրում` մաղթելով Խառատյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ, առողջություն և ամենաբարին: […]
22:50 20.01.2020
Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը զարմացրել են երկրպագուներին՝ ջերմ գրկախառնվելով ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ, գրում է TMZ- ն: Հունվարի 19-ին՝ մրցանակների հանձնման արարողության ժամանակ, հանրահայտ նախկին ամուսինները ջերմ զգացմունքներ են ցուցադրել տեսախցիկների առջև: Երկրպագուների ուշադրությունը սևեռվել է ոչ միայն դերասանների ջերմ գրկախառնության, այլև այն բանի վրա, թե ինչպես էր ժպտում Փիթը, մինչ […]
19:00 20.01.2020
Ամերիկացի երգիչ Դևիդ Օլնին մահացել է Ֆլորիդայում հեղինակային երգի փառատոնի ընթացքում` իր ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Variety-ն: Ինչպես հայտնի է դարձել, երաժիշտը մահացել է բեմին` աթոռին նստած: Հաղորդվում է, որ նա մահացել է հունվարի 18-ին: Երաժիշտը 71 տարեկան էր:
17:50 20.01.2020
«Զարհուրելի մակուլատուրա»․ այսպես բնորոշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պետական մրցանակների, նախագահի մրցանակների արժանացած գրական գործերը, երբ ԱԺ-ում քննարկվում էր պետական մրցանակների շնորհման մասին կարգավորումների վերաբերյալ նախագիծը։ Զոհրաբյանի խոսքերով՝ այդպիսի գործերը մրցանակներ են ստացել, որովհետև սպասարկել են օրվա իշխանության շահերը։ «Հիմա էլի կսկսեն ասել՝ «մեզ վիրավորեց, գրողներիս վիրավորեց, մտավորականներիս վիրավորեց»։ Լա՛վ եմ անում, այո՛, լա՛վ եմ […]
13:40 20.01.2020
Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի հետ կապված սկանդալային պատմությանը: Նշենք, որ ադրբեջանցի երգիչը հրաժարվել էր Ռուզան Մանթաշյանի հետ միևնույն բեմում հանդես գալուց՝ նրա ազգային պատկանելության համար: Մանթաշյանը ներկայացրել է իր գործակալ Ռենե Մասիսի և Agence Massis Opéra պրոդյուսերական գործակալության հայտարարությունը՝ ի պատասխան համերգի կազմակերպիչների հաղորդագրության: «Ի […]
12:41 20.01.2020
Ամերիկացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» դրաման արժանացել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակին: Այդ մասին նշված է կազմակերպության Twitter-յան միկրոբլոգում: Ինչպես հայտնի է, արարողությունը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզում: Նշվում է, որ մրցանակի մյուս հավակնորդների թվում են եղել «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», ինչպես նաև «Ջոկեր» ֆիլմերը: «1917» -ում ներկայացված են Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները: Այն […]
00:00 20.01.2020
Երգչուհի Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ միջադեպի վերաբերյալ գերմանացի երգչի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան: «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ։ Ռասսիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել է գերմանացի երգիչը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին լուր էր տարածվել, որ Էյվազովը հրաժարվել է մեկ բեմում հանդես գալ հայ երգչուհու հետ: […]
21:10 19.01.2020
Համացանցում հայտնվել է Fargo հանրաճանաչ սերիալի չորրորդ սեզոնի թրեյլերը: FX հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութը YouTube-ի Promos ալիքում: Սերիալում շարունակվում է նախորդ սեզոնների պատմությունը, և իրադարձությունները տեղի են ունենում Միսուրիում 1950-ական թվականներին: Այն պատմում է Կանզաս Սիթիում երկու մաֆիոզ խմբավորումների միջև հակամարտության մասին: Աֆրոամերիկյան մաֆիայի ղեկավարի դերը խաղում է Քրիս Ռոքը, ով նախկինում նկարահանվում էր կատակերգությունների […]
20:56 19.01.2020
Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է […]
19:02 18.01.2020
Օգտատերերը համացանցում դատապարտել են ամերիկացի ռեփեր Էմինեմին նրա Music to be murdered by նոր ալբոմի Unaccommodating թրեքի համար, որում նա կատակում է Արիանա Գրանդեի համերգին Մանչեսթերում կատարված ահաբեկչական հարձակման մասին, հայտնում է Entertainment Tonight-ը: Օգտատերերը, երգի բառերից վրդովված, սկսել են գրել քննադատական տարբեր մեկնաբանություններ` նկատի ունենալով կատարողին: Ռեփերը դեռ քննադատություններին չի արձագանքել: Հիշեցնենք, որ 2017-ի […]
18:00 18.01.2020
Ամերիկյան կինոհսկան՝ The Walt Disney Company-ն, կարող է հրաժարվել Fox բառից 20th Century Fox կինոստուդիայի, ինչպես նաև նրա դուստր ընկերության Fox Searchlight Pictures անվանումների մեջ: Դրանք կկոչվեն 20th Century Studios and Searchlight Pictures: Այս մասին գրում է Variety ամսագիրը: Նշվում է, որ ընկերությունն արդեն սկսել է անվանափոխման գործընթացը: Այսպես, փոխվել է նաև Searchlight Pictures-ի աշխատակիցների […]
17:53 18.01.2020
Սերժ Թանկյանն «Ինստագրամի» իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ Վահան Տերյանի արձանն է և սուրճի բաժակ՝ վրան հայերեն «Գ» տառը: Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ, ինչպես Վահան Տերյանի բանաստեղծությունները, անուշաբույր, ինչպես #ԳAVAT սուրճը»։ View this post on Instagram #repost @kavatcoffeearmenia ・・・ Շաբաթվա վերջին աշխատանքային […]
23:57 17.01.2020
Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստանում Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որն արժանանում է այդ պատվին: Արարողությունը՝ ուղիղ հեռարձակմամբ։
22:59 17.01.2020
Ռուսական մամուլը պարզել է, որ երկրի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը նաև երաժշտություն է գրել ժամանակին։ Նա է հեղինակել ռուս երգիչ Գրիգորի Լեպսի երկու երգերի երաժշտությունը։ Այդ մասին տեղեկությունները հաստատվել են նաև Ռուսաստանի հեղինակների համայնքի ռեեստրում։ Միշուստինը գրել է Լեպսի «Зола», ինչպես նաև «Настоящая женщина» երգերի երաժշտությունները։
20:42 17.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին: Ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը: Գարիկ Իսրայելյանը […]
18:13 17.01.2020
ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով վերացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տարբեր գները թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային վայրեր այցելելիս։ Այս մասին հայտնում է հանձնաժողովի էջը։ Հրապարակման մեջ նշվում է, որ շատ հաճախ այդպիսի հաստատությունները տարբերակված գներ են սահմանում տեղացիների և արտասահմանցիների համար։ Ընդ որում՝ արտասահմանցիների համար այդ վայրերի տոմսերն ավելի […]
22:02 16.01.2020
Իրանահայ երգիչ Անդին իր աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որը կարժանանա այդ պատվին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս փաստը չի վրիպել հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից, վերջինս անդրադարձել է երգչին: Պարբերականը նկատել է, որ Անդի Մադադյանը 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես և գումարի համար սկսել է կիթառ նվագել […]
14:42 16.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել և դրան կից գրվել, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքի մի հատվածը հնարավոր է վերաբացվի։
21:43 15.01.2020
Հանրաճանաչ ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram-ի իր էջում պատասխանել է այն պնդումներին, որ նա «գողացել է» «Սիրո երգ»-ը հայ կամ վրացի երգչից: «Ինձ հաճախ են գրում, որ ես գողացել եմ այդ երգը հայ երգչից … Նաև այն, որ ես գողացել եմ վրացի երգչից … Հատկապես տեղեկացվածները գրում են, որ այն գողացել եմ իսպանացի երգչից… Այսպես […]
20:24 15.01.2020
Հայտնի հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին այսօր շնորհվել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ «Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,-գրել է Բիչախչյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=1393533597475424&set=a.372848262877301&type=3&theater
21:23 14.01.2020
Showtime-ը YouTube-ում հրապարակել է Penny Dreadful: City of Angels սերիալի թրեյլերը: Ըստ սյուժեի՝ դետեկտիվ Տիագո Վեգան, որի դերը կատարել է Դենիել Ջովատտոն, հետաքննում է 1938 թվականին Լոս Անջելեսում կատարված դաժան սպանությունը: Սերիալում դեմքը փոխող սատանայի դերը կատարել է «Գահերի խաղը» սերիայի աստղ Նատալի Դորմերը: Նրա առաքինի քրոջ`Սանտա Մուերտեի խաղում է Լորենցա Իզզոն: Սերիալի պրեմիերան կկայանա Showtime-ում 2020 թվականի […]
20:52 14.01.2020
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
18:50 14.01.2020
Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը ներկայացել է հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]
18:45 14.01.2020
Արգենտինահայ երգչուհի Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացրել է «Մեկ մարզ, մեկ երգ» երաժշտական նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջել է Հայաստանի մարզերով, Արցախով և երաժիշտների հետ ձայնագրել մեկ համատեղ երգ ու նկարահանել տեսահոլովակ, որը պատմում է տվյալ մարզի կենցաղի ու միջավայրի մասին: Նախագիծը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև մշակութային կամուրջ կարող է դառնալ: Ալին Դեմիրճյանի նախաձեռնություններն […]
14:14 14.01.2020
«Մենք միասին երգել ենք: Շատ լավ ընկերներ ենք: Ես բացարձակ չեմ նկատել, որ նա ոչ միայն ադրբեջանցի չէ, այլև այլազգի արտիստ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի հայտարարությունն իր հետ նույն բեմում հանդես գալու մասին, նշեց Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Էյվազովը Հակոբյանի հետ իրենց աշխատանքը մատնանշել էր՝ […]
11:51 14.01.2020
Օպերային հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը հրաժարվել է Դրեզդենում մեկ բեմում հանդես գալ հայկական ծագմամբ օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: «Հարգելի՛ ընկերներ, ես ադրբեջանցի եմ և ունեմ հստակ պատկերացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում […]
22:25 13.01.2020
Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ 2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում […]
13:16 13.01.2020
ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է «Հրաշագործները» (Чародеи, «Կախարդները») և «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը: Այդ մասին Facebook-ում տեղեկացրել է ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Իդովը: Կոնստանտին Բրոմբերգը ծնվել է Խարկովում՝ 1939 թվականի հոկտեմբերի 17-ին: 1965 թվականին նա ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը: 1980-ին թողարկվել է նրա «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմը՝ հիմնվելով […]
13:10 13.01.2020
Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Սառչապետ գյուղի պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող եկեղեցուն կից ապօրինի շինարարություն է իրականացվում, ՊՈԱԿ-ն ամիսներ առաջ ահազանգել էր, բայց շինարարությունը շարունակվում է…»: