22:19 12.01.2020
Բրիտանացի գիտնականները գտել են երկարակեցության ևս մեկ գաղտնիք։ Պարզվում է՝ սերը արվեստի, գեղեցիկի նկատմամբ երկարացնում է կյանքը: Այն մարդիկ, որոնք տարեկան գոնե 1-2 անգամ հաճախում են թանգարաններ, թատրոններ, 14 տոկոսով երկար են ապրում, գրում է The Brussels Times-ը: Այդ մշակութային վայրեր հաճախակի այցելությունը երկարացնում է կյանքը 31 տոկոսով: Հետազոտության համար ուսումնասիրել են 50-ից բարձր տարիքի […]
16:39 12.01.2020
Թայվանական տեխնոլոգիական հսկա HTC-ը և Vive Arts ընկերությունները միասին հանդես են եկել Mona Lisa: Beyond the Glass նախագծով: Այն ներկայացվել է Լուվրում՝ Լեոնարդո Դա Վինչիի ամենամեծ ցուցահանդեսին զուգահեռ: Նախագիծը նախատեսում է Mona Lisa- ի ամբողջական չափի 3D կրկնօրինակի տեղադրում,որը կարելի է տեսնել վիրտուալ իրականությունում:Այդ նպատակով Լուվրում հատկացրել են Vive Cosmos հատուկ սենյակը, տեղեկացնում է Engadget […]
15:53 12.01.2020
Դասական սովետական «Սպարտակ» բալետը կբացի շրջագայությունը Չինաստանի «Լիաոնինգ» բալետում, որը կսկսվի հունվարի 14-ին Մարիինյան թատրոնի Պրիմորսկու բեմից, տեղեկացնում են Պրիմորսկու տարածքի կառավարության մամուլի ծառայությունից: «Հունվարի 14-ից 19-ը Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում տեղի կունենա Չինաստանի Լիաոնինգ բալետային թատերախմբի շրջագայությունը: Հյուրերը կներկայացնեն երկու գունագեղ ներկայացումներ` «Սպարտակ» և «Մուլան»: Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կողմից ԽՍՀՄ-ում 1954-ին գրված «Սպարտակ» բալետը […]
15:40 12.01.2020
Կինոքննադատներ Նիկոլաս Բարբերն ու Քերին Ջեյմսը նշել են այն ֆիլմերը, որոնց 2020-ին ամենամեծ ոգևորությամբ են սպասում: Ցուցակը հրապարակել է BBC հեռուստաընկերությունը: Ընդհանուր առմամբ, ցուցակում հայտնվել է 14 ֆիլմ: Վարկանիշային աղյուսակում առաջինը ավստրալացի ռեժիսոր Ջասթին Քուրզելի «Քելլի բանդայի իրական պատմությունը» աշխատությունն է: Երկրորդ տեղում՝ «Դեյվիդ Քոփերֆիլդի պատմություն» ֆիլմն է: Երրորդ տեղը գրավել է Լի Ուոննելլի «Անտեսանելի […]
15:25 12.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այս անգամ Պատանի հանդիսատեսի թատրոն ենք եկել. դահլիճը կրկին լեփ-լեցուն է»,-նշել է նա:
15:08 12.01.2020
Լեգենդար ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը ներկայացրել է Straight to Hell երգի տեսահոլովակը: Այն հայտնվել է երգչի յություբյան ալիքում: Տեսահոլովակում արտացոլված են հասարակության անկարգությունները, մարդկանց ըմբոստացումն իրավապահների դեմ և վերջիններիս դաժանությունը: Երկու օրվա ընթացում տեսահոլովակւ դիտել է 1 միլիոնից ավելի մարդ, 66.000-ը հավանել է:
14:17 12.01.2020
Ամերիկացի կինոդերասան Բրեդ Փիթը, ով Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո տառապում էր ալկոհոլիզմով, պատմել է, որ իրեն այդ կախվածությունից փրկել է իր գործընկերը՝ Բրեդլի Կուպերը: 56 տարեկան դերասանը «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար մրցանակ է ստացել երկրորդ պլանի դերակատարման համար: Մրցանակաբաշխության ժամանակ էլ Փիթը երախտագիտության խոսքեր է հայտնել Բրեդլի Կուպերի հասցեին: «Ես բացարձակ սթափ եմ […]
11:03 12.01.2020
Ֆլորա Աղաբաբյանը աշխարհահռչակ հրուշակագործ է, տոնական տորթերի դիզայներ: Նրա աշխատանքը մեծ պահանջարկ ունի շատ հայտնիների շրջանում, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի, Բեյոնսեի, Ջենիֆեր Լոպեսի, Ուիլ Սմիթի, Մայքլ Ջորդանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Ֆլորա Աղաբաբյանը ծնվել է Երևանում և սկսել է ստեղծագործել վաղ տարիքից: Ստեղծագործական ջիղը սկզբում դրսևորվել է պարային դասընթացների ժամանակ, և իսկ հետո՝ […]
23:10 11.01.2020
Նիլ Փիրթը մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում: Բոլոր ժամանակների լավագույն ռոք թմբկահարներից մեկի մոտ գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել երեքուկես տարի առաջ: Փիրթը ոչ միայն կանադական հռչակավոր Rush պրոգրեսիվ ռոք խմբի անփոխարինելի թմբկահարն էր, այլև երգերի բառերի հիմնական մասի հեղինակը: 20-րդ դարի ամենաճանաչված թմբկահարներից մեկը ՝ Նիլ Փիրթը, Rush խմբին միացել էր 1974 թվականին: Նա […]
14:16 11.01.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, տարածքային կառավարման նախախարության, Կադաստրի կոմիտեի հետ համագործակցելով, 2019 թվականից սկսել են իրազեկման ակցիա-արշավներ, որոնց նպատակն է պահպանել պատմաշակութային հուշարձանները: Այսօր ակցան սկսվել է Բաղրամյան փողոցում գտնվող անվանի երգչուհի Հայկանուշ Դանիելյանի տնից և ավարտվել Հայաստանի գրողների միությունով: Նախարարն ու տեղակալը իրազեկման հուշաթերթիկներ […]
12:40 11.01.2020
Բաղրամյան 8 հասցեից մեկնարկել է իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Նախաձեռնության մասնակիցները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկատվական թերթիկներ են բաժանել քաղաքացիներին, որտեղ հակիրճ ներկայացված է պատմամշակութային հուշարձան շենքում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու պայմանները: Մանրամասները` տեսանյութում:
12:21 11.01.2020
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, պայմանագիր է կնքել Disney-ի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail–ը: Ըստ այդմ` նա պետք է հնչունավորի մուլտֆիլմերի հերոսներին, իսկ ստացված հասույթը կուղղվի փղերի օգնության ֆոնդին` Elephants Without Borders-ին` «Փղեր առանց սահմանների»: Կազմակերպությունը զբաղվում է վայրի բնության պահպանությամբ և պաշտպանում է կենդանիներին ապօրինի որսից: Նշվում է, որ Սասեքսի […]
18:45 10.01.2020
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը և նրա կինը` Տատյանա Բրուխունովան, Instagram-ում պատասխանել են երեխաների մասին հարցին: Օգտատերն առաջարկել է, որ 30-ամյա Բրուխունովան 74-ամյա Պետրոսյանի հին 5 երեխա պարգևի: «Հի՞նգ, շնորհակալություն, մենք կփորձենք»,- կնոջ խոսքը մեջբերում է Ren TV-ն: Եվգենի Պետրոսյանի հարսանիքի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել 2019 թվականի դեկտեմբերի սկզբին: Ավելի վաղ հայտնել էինք` Եվգենի Պետրոսյանն ամուսնացել […]
16:40 10.01.2020
Ավստրալացի դերասան և մոդել Հարրի Հեյնսը, որը հայտնի է «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում իր դերով, մահացել է 27 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է նրա մայրը Instagram-ի իր միկրոբլոգում: Կինը գրել է, որ իր որդին մահացել է հունվարի 7-ին: Կնոջ խոսքերով՝ դերասանը պայքարում էր հոգեկան հիվանդության և կախվածության դեմ: Արդյո՞ք այդ փաստը կապ ունի մահվան […]
16:06 10.01.2020
Արցախից երիտասարդ հայ երգիչը՝ ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքի «Երեխաների ձայն» նախագծի մասնակից Միխայիլ Գրիգորյանը (ավելի լավ հայտնի է որպես Միշա) Instagram-ում տեսահոլովակ է հրապարակել հայտնի ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ: «Նրան անվանում են ռուսական էստրադայի թագավոր, իսկ ինձ հաճախ անվանում են ռուսական փոփ երաժշտության արքայազն: Վերջերս Մոսկվայում երգեցինք նույն հարթակում և այնտեղ հանդիպեցինք»,- գրել է […]
13:06 10.01.2020
Earth Alliance բնապահպանական խմբի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն, 3 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում հրդեհաշիջման աշխատանքների համար: Այս մասին Instagram- ի իր էջում հայտարարել է հոլիվուդյան աստղը: «Գումարը կուղղվի հրդեհներից տուժած ավստրալացիներին օգնելու, ինչպես նաև վայրի բնությունը փրկելու և դրա վերականգնմանն աջակցելու համար»,- ասել է Լեոնարդո դի Կապրիոն Նախօրեին հայտնի է դարձել, […]
23:55 09.01.2020
«Մատանիների տիրակալը» սերիալում Բալդորի դերում կխաղա Ռոբերտ Արամայոն: Այդ մասին հաղորդում է Radio Times-ը: Արամայոն հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որտեղ նա խաղացել է երիտասարդ Նեդ Ստարկի դերում: Դերասանը փոխարինում է Ուիլ Պոուլտերին, որը հրաժարվեց աշխատել սերիալում 2019-ի դեկտեմբերին ՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով: Սերիալում կցուցադրվեն իրադարձություններ «Մատանիների տիրակալը» տրիլոգիայի առաջին մասից: Ասաջին սերիայի թողարկման ժամկետը […]
21:23 09.01.2020
Բրիտանական կինոակադեմիան հրապարակել է BAFTA-ի մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկը: Այն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական էջում: British Academy Film Awards-ի 73 մրցանակների համար առաջադրումների քանակով առաջատար է Թոդ Ֆիլիպսի ֆիլմը՝ «Ջոկերը»: Այն նշվել է 11 խմբում: Միանգամից տասը անվանակարգերում առաջադրվել են նաև Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» և Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենները:
19:30 09.01.2020
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Instagram-ում հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ինքը բուժվում է Լայմի հիվանդությունից. այս վարակիչ հիվանդությունը փոխանցվում է խայթոցների միջոցով: Այս լուրով 25-ամյա կատարողը հերքել է երկրպագուների կասկածները, որ իր տանջված տեսքը կապված է թմրանյութերի օգտագործման հետ: «Վերջերս ինձ ախտորոշել էին Lyme հիվանդություն: Ոչ միայն դա, այլև քրոնիկ մոնոնուկլեոզի դեպք, որն […]
18:39 09.01.2020
Ծագումով ուկրաինացի հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը գտնվում է հղիության վերջին ամսում: Համացանցում են հայտնվել 44-ամյա աստղի լուսանկարները: Դրանցում երևում է, որ դերասանուհին նկատելիորեն գիրացել է: Ինքը՝ Յովովիչը, խոստովանել է, որ գիրացել է 22 կիլոգրամով: Նա նաև պատմել է, որ հղիության ընթացքն այնքան էլ թեթև չէր իր համար: Այսպես, նա դժվարանում է քայլել, քանի որ ունի […]
16:40 09.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը՝ կից նշելով. «Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»:
23:11 08.01.2020
Կանադացի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո, Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974-ի փետրվարի 1-ին, Լիբանանի Զահլե քաղաքում, հայկական ընտանիքում: Երաժշտությունը Բայրաքդարյան ընտանիքի կյանքի անբաժանելի մասն էր: Իզաբելը սկսել է երգել, երբ դեռ երեխա էր. նա երգում էր Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում, որը ղեկավարում էր նրա մայրը: «Մայրս հաճախ մեզ համար երգում էր հայկական երգեր, և հենց նրա […]
21:57 08.01.2020
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենան «Ավատար» ֆրանշիզի նոր ֆիլմերը: Նա նախագծի Twitter-յան միկրոբլոգում հրապարակել է մի քանի դրվագ: «Հաջորդում դուք ոչ միայն կվերադառնաք Պանդորա մոլորակ, այլև կհետազոտեք աշխարհի նոր անկյունները»,- խոստացել է Ջեյմս Քեմերոնը: Նկարներում դուք կարող եք տեսնել այլմոլորակային լանդշաֆտներ և խոշոր կենդանիներին թամբած և նիզակով ձուկ որսացող ֆիլմի […]
18:53 08.01.2020
Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձ առայժմ չկա: Հիշեցնենք` հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի […]
18:20 07.01.2020
Տատյանա Սերգեևնա Վլասովան օրերս Լաս Վեգասից, որտեղ ապրում էր որդու՝ Ստեփանի հետ, վերադարձել է Մոսկվա՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ: Նախկին ամուսինները միասին են անցկացրել ամանորյա տոները: Վլասովան սիրելիին նվեր է բերել բրդի կարմիր գուլպաներ, լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ: Նա նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Արմեն Բորիսովիչը պնդել է, որ Տատյանան վերադառնա իր մոտ: […]
15:54 07.01.2020
Բրիտանական բարեգործական Kino Klassika ընկերությունը կվերականգնի Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ գեղարվեստա-փաստագրական ֆիլմը: 1985թ. նկարահանված ֆիլմում Փարաջանովը ներկայացրել է 19-րդ դարի վրացի ինքնուս նկարիչ, պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Նիկո Փիրոսմանիի (կամ Փիրոսմանաշվիլի) գեղարվեստական ժառանգության նկատմամբ իր գեղագիտական հայացքը: Շեդևրը հանձնարարել են վերականգնել լեհական Fixafilm Studios ընկերությանը: Ֆիլմը 4K ձևաչափով թվայնացնելու համար Kino Klassika-ն դրամահավաք է սկսել […]
14:26 07.01.2020
Թատրոնի աշխատակազմին մինչ օրս, անվտանգությունից ելնելով, արգելված էր մուտք գործել շինհրապարակ, թեև շատերը մի քանի անգամ եղել էին շինհրապարակում: Շենք մուտք գործելն արգելված էր՝ վտանգավոր էր: Հիմա արդեն պատերն ամուր են՝ դերասանական կազմը, ի վերջո, կարող է մուտք գործել շենք: Դերասաններն անցնում են ծանոթ վայրերով, հիշում, համեմատում, այստեղ ամեն ինչ նույնն է` իր տեղում. դահլիճը, […]
14:20 07.01.2020
Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի՝ գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի […]
21:30 06.01.2020
Հունվարի 6-ին լրանում է բրիտանացի դերասան և կատակերգու Ռոուեն Աթկինսոնի 65-ամյակը: Երիտասարդ տարիքում նա սովորել է էլեկտրատեխնիկա Օքսֆորդի համալսարանին կից Քուինզ քոլեջում, իսկ ազատ ժամանակն անցկացրել է թատերական ստուդիայում: Աթկինսոնի նորամուտը ռադիո և հեռուստատեսություն եղել է 1970-ականների վերջին: Դերասանին նկատել են «Սև իժ» մինի-սերիալում, բայց փասքի գագաթնակետին հասել է տարօրինակ Միսթր Բինի կերպարի շնորհիվ: Կինոդիտողները […]
20:44 06.01.2020
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն «Ոսկե գլոբուս» է ստացել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սցենարի համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: «Լավագույն սցենար» անվանակարգում ներկայացվել են նաև Նոյ Բաումբախի, Պոն Չժուն Խոնի ֆիլմերը՝ «Ամուսնական պատմություն» և «Մակաբույծները»: Ինչ վերաբերում է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին, ապա, ըստ սցենարի, գործողությունը տեղի է ունեցել 1969 թվականին: Դերասան Ռիկ Դալթոնը (Լեոնարդո […]