17:57 27.01.2020
2003թ. Հանրապետության հրապարակի բարեկարգման աշխատանքների ժամանակ, ասֆալտի վերին շերտը հանելիս, շինարարները բացահայտեցին քաղաք՝ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ:
Տեղում պեղումներ իրականացնելու համար 12 օր ժամանակ հատկացվեց, ինչը, ըստ հնագետների, չափազանց փոքր ժամկետ էր: Այդուհանդերձ, հաջողվեց պարզել, որ 17-րդ դարին պատկանող շինությունները նկուղային հարկաբաժիններ են, որոնք մաս են կազմել «Քրիստոնեական թաղամասի» երկհարկ և եռահարկ քարի շենքերի: Դրանց վերին հարկերը քանդվել են 1679-ին Երևանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ, իսկ նկուղային հարկաբաժինները պահպանվել են:
Ըստ հնագետների՝ դրանք նկարագրվում են ֆրանսիացի ճանապարհորդներ Ժան Բատիստ Տավերնիեի և Ժան Շարդենի երևանյան համայնապատկերներում, որոնք գծագրվել են 1655-ին:
Նկուղային պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը՝ 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ, մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ և Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը:
Պատմական այդ շերտը երևան հանելու գործադիրի մտադրությունը միանշանակ չի ընդունվել: Կան կարծիքներ, որ Հրապարակի տակ գտնվող շինությունները նկուղներ են, որոնք չունեն պատմական կամ ճարտարապետական արժեք, կա նաև մտավախություն, որ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման կամ արագ ընթացքի պատճառով կտուժի ու կաղճատվի Հրապարակի տեսքն ու տրանսպորտային նման հանգույցի ժամանակավոր աշխատանքի դադարեցումը կհանգեցնի կոլապսի: Բայց մի հարցում բոլոր կարծիքները համընկնում են՝ այն զբոսաշրջային կարևոր խթան կլինի։
Հիմա նախագիծն առաջարկող ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընդգրկելով այդ հարցով զբաղվող հնարավոր բոլոր մասնագետներին: Խումբն ուսումնասիրություններ կանի, որ տա «բացե՞լ պատմական շերտը, թե՞ ոչ» հարցի պատասխանը, և բացելու պարագայում ինչ տեսքով մատուցել՝ ծածկել ապակե շերտո՞վ, թե՞ Հին Երևան մուտք գործելու, շրջելու հնարավորություն ստեղծել:
Առայժմ չկան նաև հաշվարկներ, թե որքան գումար կպահանջվի ստորգետնյա թաղամասը վերականգնելու համար։
Մանրամասները` տեսանյութում:
12:55 17.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...
12:49 17.06.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...