TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Ծնվել է հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասի առաջնեկը

18:31 06.01.2020

Ծնվել է հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասի առաջնեկը: Այս մասին հաղորդվել է աստղի Instagram-ի էջում: 47-ամյա դերասանուհու և Good Charlotte ռոք-խմբի կիթառահար Բենջի Մեդդենի դստերն անվանել են Ռեդդիքս: Դիասը նշել է, որ ինքը չի հրապարակելու իր դստեր լուսանկարները և որևէ մանրամասներ չի հաղորդելու, «բացառությամբ, որ երեխան իսկապես շատ գեղեցիկ է»: Քեմերոն Դիասն ամուսնացել է Բենջի Մեդդենի […]

̰
ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2019թ. լավագույն ֆիլմը

14:14 06.01.2020

Միացյալ Նահանգների Կինոքննադատների ազգային ընկերակցությունը (NSFC) հարավկորեացի կինոռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծներ» ֆիլմը ճանաչել է որպես 2019 թվականի լավագույն ֆիլմ: Ֆիլմը պատմում է հարավկորեական հասարակության տարբեր շերտերի պատկանող երկու ընտանիքի մասին: Նրանց ուղիները հատվում են, ինչը հանգեցնում է մի շարք ողբերգական իրադարձությունների: Նշվում է, որ ֆիլմին նախապատվություն է տվել NSFC-ի 44 փորձագետ, այն արժանացել է […]

̰
Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից․ Արայիկ Հարությունյան

17:29 04.01.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ու վաղը հնարավորություն կա օգտվելու թանգարաններ և թատրոններ այցելելու բացառիկ հնարավորությունից։ «Գիտեմ, որ այս օրերին հազարավոր մարդիկ օգտվել են թատրոններ, համերգներ, թանգարաններ հաճախելու հնարավորությունից: ? Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից: Բաց մի թողեք այն: Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք […]

̰
2019-ի լավագույն սերիալը՝ ըստ The Guardian-ի

23:00 02.01.2020

The Guardian-ի կինոփորձագետները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցանկը: Առաջատարը HBO-ից Succession կատակերգական դրաման է: Սերիալի առաջին սեզոնը թողարկվել է 2018-ին, երկրորդը ՝ 2019-ին: «Ժառանգները» ամերիկյան ընտանիքի՝ մեդիամագնատների ազդեցիկ կյանքի մասին է: Սերիալն առաջադրվել է մի շարք մրցանակների, այդ թվում ՝ «Ոսկե գլոբուս»-ի և «Էմմի»-ի: 2019 թվականի օգոստոսին սերիալը երկարաձգվել է երրորդ սեզոնով: Ցանկի […]

̰
Հայտնի են 2019թ. կինոյում 10 լավագույն աստղերը

21:00 02.01.2020

IMDb-ը հրապարակել է ամենահայտնի արտիստների վարկանիշը՝ ելնելով որոնման արդյունքներից: Տվյալները հայտնվել են պորտալի պաշտոնական էջում: Վարկանիշում առաջին տեղում է հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը: 2019-ին աստղը նկարահանվել է «Կապիտան Մարվել» ֆիլմում և հայտնվել Avengers: Final-ում: Լարսոնը հանրաճանաչ է դարձել 2015-ին «Սենյակ» կինոնկարում լավագույն կանացի դերի համար «Օսկար» մրցանակին արժանանալուց հետո: Երկրորդ տեղում է Boys սերիալի 25-ամյա […]

̰
Ճիշտն ասած, չէինք սպասում, որ հունվարի 1-ին այդքան մարդ կգա թանգարան. Ռուզան Սարյան

17:57 02.01.2020

Հանրապետության մի շարք թատրոններ ու թանգարաններ այսօր բացել են իրենց դռները այցելուների առջև: Եթե թատրոնները ամանորյա խաղացանկով են ներկայանում, ապա թանգարաններում մշտական ցուցադրություններ են ներկայացված, որոնք հետաքրքրում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին: Նրանք, որոնք ցանկանում են կոտրել Ամանորը նշելու արմատացած սովորույթներն ու հաղորդակից դառնալ մշակույթին, առիթը բաց չեն թողնում այցելել նաև թանգարաններ: SHANTNEWS.am-ի նկարահանող […]

̰
Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ տեսնելու Վրուբելի, Ռերիխի, Բենուայի նկարները. նախարարը Ռուսական արվեստի թանգարանում էր

17:16 02.01.2020

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ նախարարն այցելել է Ռուսական արվեստի թանգարան: «Ռուսական արվեստի թանգարանում կան բացառիկ գործեր, որոնք անվանի բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Բաց մի՛ թողեք հնարավորությունը տեսնելու Վրուբելի, Ռերիխի, Բենուայի նկարները, որոնք շատ ցանկալի գործեր են անվանի թանգարանների համար: Ռուսական արվեստի թանգարանն այս […]

̰
Պատանիների կուռք Զաք Էֆրոնը մահաբեր վարակ է ձեռք բերել ջունգլիներում

17:00 02.01.2020

Ամերիկացի հայտնի 32-ամյա դերասան Զաք Էֆրոնի կյանքի համար պայքարում են ավստրալացի բժիշկները: Եվ նրանք հաղթեցին: Սերիալների աստղը Սուրբ Ծնունդը նշել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Էֆրոնը հիվանդացել էր Պապուա-Նոր Գվինեայում իր նոր ցուցադրության նկարահանումների ժամանակ: 32-ամյա աստղը վայրի անտառներում վտանգավոր վարակով էր վարակվել, որը նման էր տիֆոիդ տենդի ախտանիշներին, հայտնում է «Days.ru»-ն: Դեկտեմբերի սկզբին […]

̰
Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության մասին. նախարարն այցելել է Փարաջանովի տուն-թանգարան

16:29 02.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում էի: Այցելուների հոսքն անընդհատ էր, շատ էին նաև զբոսաշրջիկները: Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության, ներկայի ու ապագայի մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:  

̰
Ամանորյա ուրախ տրամադրություն և ակտիվություն Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում

15:39 02.01.2020

Ամանորի  տոնական միջոցառումների ցանկն այս տարի փոքր-ինչ փոփոխվեց: Նախ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ավանդական, տեսագրված ուղերձից և կեսգիշերին հենց Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ: Նորույթ է նաև մշակութային կենտրոնների աշխատանքային գրաֆիկի փոփոխությունը: Հայտնի է, որ թանգարանները, թատրոնները, արվեստի կենտրոններն այս անգամ տոնական օրերին հանգիստ չունեն: Նրանց աշխատանքային առօրյային ծանոթացել է SHANTNEWS.am-ի թղթակից Վարդուհի Արզումանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Կատուները» կարող է համարվել 2019թ. գլխավոր կինոձախողումը

10:00 02.01.2020

Թոմ Հուպերի «Կատուները» կարող է դառնալ տարվա գլխավոր կինոձախողումը, փոխանցում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմի բյուջեն գնահատվում է  95 մլն դրամ, իսկ գովազդային արշավը՝ 115 մլն դոլար: Կինովարձույթում, սակայն, առայժմ հավաքվել է ընդամենը 15 մլն դոլար: Ավելի վաղ ֆիլմը քննադատվել է թույլ ռեժիսուրայի համար, բացի այդ, հատուկ էֆեկտներն անավարտ են, օրինակ` կատուների հագուստի ձեռքերի մորթին […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

18:20 01.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով թանգարանը հունվարի 1-ին արդեն իսկ մի քանի տասնյակ այցելու է ունեցել։

̰
«Աստղային պատերազմներ»-ի սերիալում կարող է հայտնվել երիտասարդ Լյուկ Սքայուոքերը

16:38 01.01.2020

«Աստղային պատերազմներ»-ի՝ Օբի-Վան Քենոբիի մասին շարքում կարող է հայտնվել երիտասարդ Լյուկ Սքայուոքերը, հայտնում է Comicbook-ը: Այժմ «Disney +»- ը և Lucasfilm-ը դերասան են ընտրում այդ դերի համար: Սերիալի իրադարձությունները նախորդելու են «Աստղային պատերազմներ. IV դրվագ. Նոր հույս»-ին: Լիամետրաժ ֆիլմի վերջին մասի՝ «Պատերազմ պատերազմներ. Սքայուոքեր: Արևածագ»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին:  

̰
Ինչպե՞ս են բերդ պարում զինվորները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

15:32 01.01.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորների պարի տեսանյութ է հրապարակել:

̰
9 թանգարան տոնական օրերին աշակերտների համար անվճար են լինելու. Արայիկ Հարությունյանը կոչ է անում օգտվել այդ հնարավորությունից

15:21 01.01.2020

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի ծնողներ, չմոռանաք օգտվել այս հնարավորությունից: Սիրելի աշակերտներ, չմոռանաք ստիպել ծնողներին օգտվել այս հնարավորությունից: Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար: Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում: 2020 թվականի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը  ներկա են գտնվել Ամանորյա համերգի

22:19 31.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Ամանորյա համերգի: «Ամանորյա Տոնական Համերգ 2020» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր:

̰
Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն․ Փաշինյան

20:41 31.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն: Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի: Որ մշակույթը խեղճ է ու անօգնական: Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում: Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում […]

̰
Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի շնորհավորանքը հայ ժողովրդին Նոր՝ 2020 թվականի առթիվ և անակնկալը՝ ամանորյա նոր երգ

13:26 31.12.2019

Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի շնորհավորանքը հայ ժողովրդին Նոր՝ 2020 թվականի առթիվ և անակնկալը՝ ամանորյա նոր երգ․ Նոր տարվա շեմին Թող վառվեն բյուր լապտերներ, Ու սփռեն ձեր տան ճամփին Տոնական պայծառ լույսեր, Թող ձեզ գան այցի Ձյունանուշ, Ձմեռ պապին, Շողշողուն նվերների պարկն ուսին։ Գա թող Նոր տարին, Մեզ բերի լավն ու բարին, Թոզ հնչեն թովիչ երգեր, Ու […]

̰
Հունվարի 1-5-ը ներառյալ մի շարք թանգարաններ մեր անչափահաս քաղաքացիների համար կլինեն անվճար. նախարար

14:35 30.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «տոնական լավ լուր ունի» հաղորդելու աշակերտներին: «Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար: Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում»,- գրել է նախարարը: Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ 2020 թվականի […]

̰
Երախտագիտության մեդալ` թավջութակահար Արամ Թալալյանին և ալտահար Յաշա Պապյանին

14:10 30.12.2019

ՀՀ նախագահ հրամանագրով` Երախտագիտության մեդալով են պարգևատրվել թավջութակահար Արամ Թալալյանը և ալտահար Յաշա Պապյանը: Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել` Արամ Գերոնտիի ԹԱԼԱԼՅԱՆԻՆ թավջութակահար Յաշա […]

̰
Այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած Միքայել Պողոսյանի հետ. Արայիկ Հարությունյան

17:04 29.12.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դերասան Միքայել Պողոսյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը։ «Միքայել Պողոսյանն իմ քաղաքական գործունեության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել: Գուցե շատերիդ համար այս բացահայտումը տարօրինակ լինի, բայց մեր սերունդը մեծացել է Պողոսյանի ստեղծած կերպարների «բացահայտումներով»: Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի», «Երևան բլյուզի», «Երևան ջանի» […]

̰
Լսեք, տեսնեմ՝ հավանում եք. Մխիթար Հայրապետյանն ամանորյա նոր երգի մասին

15:51 29.12.2019

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ամանորյա երգի հոլովակ է տեղադրել և գրառում կատարել. «Տղաներն ինձ ասացին, որ վարչապետի հորդորից հետո իրենք էլ ոգևորվեցին ու սկսեցին աշխատել ամանորյա նոր երգի վրա։ Լսեք, տեսնեմ՝ հավանում եք։ Ինձ դուր եկավ. թեթև, դրական, տոնական երգ»,-գրել […]

̰
Nirvana-ի տեսահոլովակը YouTube-ում միլիարդ դիտում է հավաքել

12:07 29.12.2019

Nirvana խմբի Smells Like Teen Spirit երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են երաժիշտները: Այն դարձել է 90-ականների ամենադիտված տեսահոլովակներից մեկը: Տեսահոլովակը տեղադրվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր այն դիտվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ: Smells Like Teen Spirit երգը […]

̰
Այնքան քննարկված ամանորյա նոր երգը․ Փաշինյան

22:23 28.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա նոր երգը, որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը: «Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը», գրել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգի պես հիթ՝ հայերենով։

̰
Այս երաժշտությունը լսելիս այն լավ տարիներն եմ հիշում, երբ այս երաժշտությամբ էի ապրում. Մանսուրյանը մասնակցել է իր կինոեերաժշտությանը նվիրված համերգին

20:50 28.12.2019

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ամանորի տոնական համերգ: Հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: SHANTNEWS-ի թղթակցին Տիգրան Մանսուրյանն ասել է, որ իր այս աշխատանքները դրական հուշեր են արթնացնում: Համերգին մասնակցել են նաև կառավարության անդամները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս համերգին հրավիրել էր նաև Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի տների բնակիչներին: «Այս երաժշտությունը […]

̰
Ջորջ Մայքլի քույրը երգչի մահվան տարելիցի օրը մահացած է հայտնաբերվել

17:50 28.12.2019

Դեկտեմբերի 25-ին Լոնդոնում` սեփական բնակարանում, մահացած է հայտնաբերվել երգիչ Ջորջ Մայքլի փոքր քույրը` Մելանի Պանայոտուն: Դեպքը տեղի է ունեցել երգչի մահվան տարելիցի օրը, գրում է Mirror-ը: Ինչպես նշվում է, 55-ամյա կնոջ դին հայտնաբերել է նրա քույրը` Յոդա Հարիս-Պանայոտուն:  Մելանիի հարազատները Լոնդոնի ոստիկանության հետ զրույցում հաստատել են կնոջ մահը: Պարբերականի տեղեկություններով` նրա մահվան պատճառի մասին ավելի […]

̰
Թոմ Հենքսը Հունաստանի քաղաքացիություն է ստացել

17:19 28.12.2019

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ստորագրել է հրամանագիր հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսին Հունաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: 63-ամյա աստղը հաճախ է անցկացնում իր ամառային արձակուրդները հունական Անդիպարոս կղզում, իսկ նրա կինը՝ դերասանուհի և պրոդյուսեր Ռիտա Ուիլսոնը, ունի հունական և բուլղարական արմատներ: Համաձայն Հունաստանի օրենքների՝ պատվավոր քաղաքացիություն են ստանում այն մարդիկ, […]

̰
Մահացել է «Լոլիտա» ֆիլմի գլխավոր դերակատարուհին

16:00 28.12.2019

73 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Սյու Լայոնը: Նա խաղացել էր Լոլիտայի դերը նույնանուն ֆիլմում՝ նկարահանված Վլադիմիր Նաբոկովի վեպի հիման վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դերասանուհու ընկերոջը՝ Ֆիլվ Սիրակոպուլոսին: Հայտնի է, որ Լայոնը մահացել է երկարատև հիվանդության հետևանքով: Հիշեցնենք, որ Լոլիտայի դերի համար դերասանուհին ստացել է «Ոսկե գլոբուս»: Դրանից […]

̰
Նա փայլուն էր բոլոր դերերում. Այսօր Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է

15:57 28.12.2019

Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը ֆեյսբուքյան էջում հոլովակ է հրապարակել: Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում՝ 1930 թվականին: Դեռևս մանուկ հասակում Մկրտչյանը սկսել է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին նա կինոմեխանիկի աշակերտ էր: Հենց այդկինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնել և տարել է […]

̰
Մահացել է «Գահերի խաղի» երիտասարդ դերասանը

15:26 28.12.2019

30 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Էնդրյու Դանբարը, որը «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալում կատարել է Տեոն Գրեյջոյի դերը։ Դերասանը մահացել է Բելֆաստում գտնվող իր սեփական տանը։ Դանբարը հայտնի սերիալում պահեստային դերասան է եղել Գրեյջոյի դերի համար, ինչպես նաև մի շարք ֆոնային դերեր է մարմնավորել։

̰
BACK_TO_TOP